Մեզ չեն կանգնեցնի, սրանում վստահ եղեք. Նիկոլ ՓաշինյանՀայաստանի իշխանությունն ինքնիշխանության անվան տակ աճուրդի է հանել մեր երկիրը. Թևանյան
Ես միշտ պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու կողքին կանգնել․ Վիտալի Բալասանյան
Թուրք-ադրբեջանական միության պահանջը Հայաստանի լուծարումն ու հայաթափումն է. Կարեն ՃշմարիտյանՀայաստանը Կիպրոսում դեսպանություն կբացիԻնձ համար վարչապետի ամենաընդունելի թեկնածուն Սրբազանն է, Սահմանադրության այդ կետը կարելի է փոխել. Գառնիկ Դանիելյան
Բաքվում 5 ամսով երկարաձգվեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
Քիչ առաջ Հանրապետության հրապարակից կոշտ ձևով բերման է ենթարկվել Նարեկ Մալյանը. ՄելիքյանՊահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն 2024 թ. հունիսի 11-ից օգոստոսի 30-ըՍրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա, հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ ԶաքարյանՎրաստանի իշխանությունները չեն վախենում ԱՄՆ պատժամիջոցներից. Թբիլիսիի քաղաքապետՍահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է․ եթե նոր սահմանագիծ ստեղծի՝ ռազմական բախումներ կլինեն․ ՓաշինյանԻշխանությունը մինչև այս պահը լրիվ այլ քարտեզների մասին էր խոսում, իսկ հիմա որպես դելիմիտացիայի հիմք վերցրել է այլ քարտեզ. Տիգրան ԱբրահամյանՏեղի ունեցածը ուզում եմ համարել մեծ հաջողություն․ Փաշինյանը՝ սահմանազատման մասինՏեղեկություն ունենք, որ Կիրանցի կամրջի մոտ հայկական կողմը մի քանի ամիս ժամանակ է խնդրել Ադրբեջանից․ Գառնիկ ԴանիելյանԿառավարության մոտից բերման է ենթարկվել 3 անձ«Ստեղծեցին» համաշխարհային առեւտրի կենտրոն թղթի վրաՀնարավոր է կարճատև անձրև, ամպրոպ և քամիԹոշակները և աշխատավարձերը չեն բարձրացվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 208Բագրատ Սրբազանի հետ հանդիպմանը քննարկվել է Շարժման ռազմավարությունը. «Հայաքվե»«Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» Պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանյալս` Էրիկ Ալեյանը, արդարացվեց և դատարանի դահլիճից ազատ արձակվեց․ Արթուր ՀարությունյանԱդրբեջանական բանակի զինծառայող է մահացելՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
Նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում
Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Իշխանությունը սարսափած է սրբազանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ» Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում, Կիրանցում` ավելի ուշ. վարչապետի աշխատակազմՀանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնել է ՉինաստանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից, բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի․ Նիկոլ ՓաշինյանԳեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ» Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ»Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ»Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ»Տրուֆալդինոն Հայաստանից կամ աղքատիկ գավառական. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էԼիբանանը ռմբակոծվում է Իսրայելի կողմիցԱՄՆ-ն Իսրայելին կարող է ուղարկել մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ զենքԱռավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կլինի Կառավարության շենքի դիմաց․ մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպել․ ինչ հարցեր են համաձայնեցվել
Երևանի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինիՓաշինյանի հորինած «Չար տնակը» հեքիաթը խժռեց նրան վերջնականապես և անվերադարձ. Հայրապետյան Ընթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը Մենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն Բեգլարյան

Առաջարկվում է բարեփոխել մեդիաոլորտը կարգավորող օրենսդրությունը. ԱԺ-ում հանրային քննարկում է եղել

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել էր հանրային քննարկում «Զանգվածային լրատվության մասին» օրենքում և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ: Կառավարության հեղինակած նախաձեռնությունը մշակվել է արդարադատության նախարարության, ինչպես նաև «Ֆրիդոմ հաուս» (Freedom House) իրավապաշտպան հասարակական կազմակերպության մասնակցությամբ: Այդ մասին հայտնում են ԱԺ-ից:

Ապրիլի 29-ին կայացած քննարկմանը մասնակցել են պատգամավորներ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղհասարակության ներկայացուցիչներ:

Նախաձեռնությամբ մեր երկրում ներդրվում է զանգվածային լրատվության միջոցների ինքնակարգավորման գործուն համակարգ, ինչը հնարավորություն կտա խթանել էթիկական չափանիշների պահպանումը` դրանով բարձրացնելով լրատվամիջոցների նկատմամբ հասարակության վստահությունը:

«Համակարգի մասին շատ են խոսել տարբեր միջազգային կառույցներ, այդ թվում` Եվրոպայի խորհուրդը, որը պարբերաբար մեր երկրում իրականացնում է մեդիաոլորտի գնահատում: ԵԽ-ն նշել է, որ Հայաստանում անհրաժեշտ է ներդնել ԶԼՄ-ների ինքնակարգավորման օրենսդրական ճանաչման մեխանիզմը»,- ներկայացնելով նախաձեռնությամբ առաջարկվող հիմնական փոփոխությունները` ասել է ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը:

Օրենքով ԶԼՄ-ներին չի պարտադրվելու ինքնակարգավորվել կամ մաս դառնալ ինքնակարգավորվող որևէ կառույցի, սակայն խրախուսելի է լինելու համակարգին միանալը: Նշվել է, որ ինքնակարգավորման մեխանիզմին միացած և չմիացած լրատվական գործունեություն իրականացնողներն ունենալու են նույն իրավունքներն ու պարտականությունները, բայց ոչ նույն հնարավորությունները:

«Ի վերջո, հանրությունն ունենալու է հրապարակային ռեեստր, որտեղ բոլորս տեսնելու ենք, թե որ ԶԼՄ-ներն են, որոնք պատրաստ են եղել անցնելու այդ ճանապարհով` միանալու այս կամ այն ճանաչված ինքնակարգավորման մարմնին կամ ապագայում` մեդիախորհրդին: Մաս դառնալով այդ բարեփոխումներին` տվյալ ԶԼՄ-ն ցույց է տալու, որ պատրաստ է կրելու հանրային սոցիալական պատասխանատվություն և դառնալու ինքնակարգավորման համակարգի մի մաս»,- նշել է Տիգրան Դադունցը:

Նրա խոսքով՝ նախաձեռնությամբ փորձ է արվում վերանայել ԶԼՄ-ների վերաբերյալ «ավանդական» հասկացությունները և դրանք համապատասխանեցնել միջազգային չափանիշներին: Ըստ զեկուցողի` մանրամասն սահմանվել են ԶԼՄ միջոց համարվելու հատկանիշները, ներդրվել է լրատվական գործունեություն իրականացնելու մտադրության գաղափարը: «Ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որն իրեն համարում է լրատվական գործունեություն իրականացնող, պետք է ցույց տա այդ գործունեությամբ զբաղվելու մտադրությունը, որը կարող է արտահայտվել տարբեր ձևով»,- ընդգծել է բանախոսը:

Խոսելով Մեդիախորհրդի ձևավորման մասին` նշվել է, որ այն կազմված է լինելու ինքնակարգավորման մարմինների կամավոր միավորումից: Զեկուցողի խոսքով՝ Մեդիախորհուրդը կլինի ինքնակարգավորվող, անկախ և ոչ առևտրային կազմակերպություն:

Նշվել է, որ ՀՀ Կառավարությունը կփորձի ոլորտում իրականացվող բարեփոխումների շուրջ համախմբել միջազգային գործընկերներին:

Զեկուցողը պատասխանել է քննարկման մասնակիցների` առաջարկվող փոփոխությունների, մեդիախորհրդի ձևավորմանն ու գործունեությանը, վերջինիս տրվելիք արտոնություններին, հեղինակային իրավունքի խախտումների մասով Մեդիախորհդի կողմից ԶԼՄ-ների նկատմամբ պատասխանատվության միջոցների կիրառման հնարավորությանը վերաբերող հարցերին:

Կարևորելով ոլորտում կատարվող փոփոխությունները` գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ նախաձեռնությունն ընդունելի է թե՛ գործադիրի, թե՛ օրենսդիրի և թե՛ քաղհասարակության կողմից:

Նախաձեռնությունը լրամշակվելուց հետո կքննարկվի Կառավարության նիստում: