Բաքվում 5 ամսով երկարաձգվեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը
Բաքվի դատարան միջնորդություն է ներկայացվել անցյալ տարվա սեպտեմբերից առևանգված և Ադրբեջանում ապօրինաբար կալանքի տակ պահվող Արցախի նախկին պետնախարար, գործարար, բարերար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարացնելու մասին։ Այս մասին հայտնում է APA-ն։
Վերջինիս փոխանցմամբ, 5 ամսով երկարաձգվեց Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը։
Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի վրա տեղակայված Հակարիի ապօրինի անցակետում ձերբակալել է նախորդ տարի՝ սեպտեմբերին։