Կիևում գիշերային հարձակման հետևանքով երկու մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվելՀՅԴ երիտասարդները Քննչական կոմիտեում են․ ՈւՂԻՂՏարան «Երկիր մեդիա»-ի կասետներից մեկը, որի վրա գրած էր կնունք, իմ հեռախոսը, ձեռքս վնասվել է. Գեղամ Մանուկյանը մանրամասներ է հրապարակումՁերբակալված ՀՅԴ անդամներին տեղափոխում են Պարույր Սևակ 4 հասցեում գտնվող Երևան քաղաքի քննչական վարչությունՄեղադրանքի հիմքում 5 տարի առաջ մահացած մարդու ցուցմունքն է. «Հրապարակ»
ԱԱԾ-ն առգրավել է Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին, ձերբակալել
Աբու Դաբիում սկսվել է Փաշինյան-Ալիև հանդիպումը. քննարկվելու է «Զանգեզուրի միջանցքի» գործարկումը. ադրբեջանական մամուլ
Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը. ՀՅԴ15 րոպեում 15 հազար գլխարկ են «սպառել». «Հրապարակ»
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան–Ալիև հանդիպումը
Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ
Այրվել էր գյուղի տներից մեկը՝ գույքով և հարակից երկու տների տանիքներըՄի շարք փողոցներ ժամանակավորապես փակ կլինենԻշխանության քաղաքական տեռորի ալիքը բարձրացավ Էրդողանի ու Ալիևի հետ հանդիպումների արանքումՀայաստանն ու Վրաստանը քննարկել են, թե ինչպես ընդլայնել իրավապահ մարմինների միջև համագործակցությունըՋերմությամբ եմ հիշում Բուենոս Այրեսի հանդիպումները․ Խաչատուրյանի շնորհավորական ուղերձըՓաշինյանը ԱՄԷ նախագահի հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել․ մանրամասներԿՀՎ-ի ղեկավարը պատրաստ է Թրամփին փոխանցել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մասին տեղեկատվությունՍտամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունըԿառավարության կողմից արցախցիների համար ծրագիրը «արտագաղթի ծրագիր է»․ ԹանդիլյանՎլադիմիր Պուտինը ՌԴ փոխարտգործնախարարին ազատել է պաշտոնիցԵվրոպական հանձնաժողովը կոչ է արել ԵՄ անդամ պետություններին ռազմավարական պահուստներ ստեղծելԵվրախորհրդարանը չի ճանաչել Վրաստանի խորհրդարանի և նախագահի օրինակարգությունը«Դա Հայաստանի ներքին գործն է»․ ԵՄ-ն հետևում է եկեղեցու շուրջ վերջին զարգացումներինՀայրենասեր լինելը հանցանք է համարվում. Գառնիկ ԴանիելյանԱյս պատմությունը Սամվելի մասին չէ, ոչ էլ՝ եկեղեցու. այս պատմության անունն է Հայկական հարց. ՄինասյանԵթե ոմանց համար այդ անեծքը զավեշտ է, Եկեղեցու համար այն միշտ լրջագույն վճիռ է և արդիականԱրցախից տեղահանված հազարավոր ընտանիքներ կանգնած են լուրջ մարտահրավերի առաջ՝ ունենալ սեփական անկյունՀարավկովկասյան երկաթուղի ՓԲԸ-ի գնացքը հարվածել է խոշոր եղջերավոր անասունին, որը սատկել էՀԱԿ-ը խստորեն դատապարտում է ՀՀ իշխանությունների կողմից ՀԷՑ-ի պետականացման գործընթացըՀայաստանը զեկույց է ներկայացրել «դատական համակարգի անկախության ամրապնդման» վերաբերյալՊաշտոնական․ Արման Հովհաննիսյանը նոր ակումբ ունիՄանկապարտեզից 5 ամյա երեխա է հոսպիտալացվելԵՄ-ի գնահատմամբ՝ Հայաստանում դեռ քայլեր պետք է արվեն խտրականության բոլոր ձևերի վերացման համարԹուրքիայում PKK-ի շարժման էջը փակված էՄոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարին արտաքսում են ՌուսաստանիցԷրդողանը նշանակել է նախագահական ընտրությունների ժամկետըԵԱՏՄ երկրները թվայնացված փոխադրումներ կսկսենԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակից2018-ին մարդիկ փողոցներում փոխակերպեցին ատելությունը իրենց երկրի ղեկավարի նկատմամբ ատելությանԻսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Համասի ռազմական թևի ղեկավարներից մեկին ոչնչացնելու մասինԱրտառոց դեպք՝ Կոտայքի մարզում․ տաքսիում թողած պայուսակում հայտնաբերվել է նռնակ, անձնագիրԻսրայելի պաշտպանության բանակն առաջին անգամ խոստովանեց, որ իրանական հարվածների հետևանքով ռազմական թիրախներ են վնասվելՍամվել Կարապետյանը դատի է տվել բլոգեր Ռոման ԲաղդասարյանինՀայաստանում սննդամթեքը համատարած թանկացել էԿարենը և Վաչեն կմասնակցեն «Անորա» ֆիլմին նվիրված քննարկմանըԲարեկամության մետրոյի մոտ ավտոբուսը հպվել է ավտոքարշակին, վերջինի վարորդն էլ հայհոյել և հարվածել էՎերականգնվել է պետությանը պատճառված 40 մլն դրամի վնասը․ ՔԿՆիկոլի հակաեկեղեցական հիստերիային ամենաստոր եղանակով միացել է ԵՊՀ ռեկտորը․ ՀակոբյանԵՄ-ն ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությունը
Մամուլ

«Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վրաստանի խորհրդարանը երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը, որը արևմուտքում համարում են «ռուսական» օրենք։ Կողմ է քվեարկել 84, դեմ՝ 30 պատգամավոր։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կկիրառի օրինագծի հանդեպ, սակայն նշենք, որ խորհրդարանը հնարավորություն ունի հաղթահարելու այդ վետոն։ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը ենթադրում է ոչ կառավարական կազմակերպությունների և ԶԼՄ-ների գրանցում արտասահմանյան ուժի շահերը խթանող կազմակերպությունների գրանցամատյանում, եթե նրանց տարեկան եկամտի 20 %-ը ֆինանսավորվում է արտասահմանից։ Ընդ որում, տարին մեկ անգամ նրանք պետք է լրացնեն հայտարարագիրը։

Օրինագծի դեմ է հանդես գալիս ընդդիմությունը՝ մտավախություն ունենալով, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները, բարեգործական, իրավապաշտպան և քաղհասարակության կազմակերպությունները, որոնք գործում են արևմտյան դրամաշնորհների հաշվին, կարող են համարվել «օտարերկրյա գործակալներ»։ Ու այս ֆոնին ընդդիմությունը փորձում է անընդհատ բողոքի ակցիաներ կազմակերպել՝ ընդգծելով, թե այս օրենքը հակաժողովրդավարական է և խոչընդոտելու է Վրաստանի եվրաինտեգրման գործընթացին։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից էլ ընդգծում են, որ, ընդհակառակը, օրենքը նպաստում է ժողովրդավարությանը և միտված է ֆինանսական թափանցիկություն ապահովել ոչ կառավարական ոլորտում: Այնուամենայնիվ, «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի թեման Վրաստանի համար ունի նաև աշխարհաքաղաքական ենթատեքստ։

Ի դեպ, նախապես նշենք՝ ոչ միայն Վրաստանի համար: Խնդիրն այն է, որ Արևմուտքը հատուկ ջանքեր է գործադրում, որ Վրաստանին դարձնի աշխարհաքաղաքական բախման հերթական թատերաբեմը Ուկրաինայից հետո ու Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացի։ Իսկ այսպիսի սցենարը կարող է իրականություն դառնալ առաջին հերթին այն դեպքում, երբ արևմտյան գումարներով սնվող կազմակերպությունները ներքաղաքական անկայունություն հրահրեն Վրաստանում, ապա և «տապալեն» աշխարհաքաղաքական հավասարակշռության կողմնակից իշխանություններին, որոնք չեն ցանկանում երկիրը դարձնել որևէ կողմի հլու կամակատարը։ Պատահական չէ, որ ԱՄՆ-ից ու Եվրամիությունից քննադատում են վրացական իշխանություններին՝ կապված «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունման հետ։ Անգամ Սպիտակ տնից սպառնում են, որ Վաշինգտոնը կարող է հիմնովին վերանայել հարաբերությունները Վրաստանի հետ, եթե «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը վերջնականապես ընդունվի։

Այնուամենայնիվ, Վրաստանի իշխանություններն իրենց դիրքորոշումից հետ կանգնելու որևէ մտադրություն չունեն։ Վերջերս էլ Վրաստանի իշխող կուսակցության հիմնադիր Իվանիշվիլին հրաժարվեց հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին։ Վրացական իշխանությունները փորձում են որքան հնարավոր է՝ հավասարակշռված քաղաքականություն վարել ու թույլ չտալ, որ Արևմուտքը ջրերը պղտորի։ Պատահական չէ, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարում է, թե «Մայդանի» սցենարը Վրաստանում անհնար է: Միևնույն ժամանակ, վրացական իշխանությունները մտադիր չեն խզել իրենց հարաբերություններն Արևմուտքի հետ։ Վրաստանի վարչապետն ընդգծում է, թե հուսով է, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն ապագայում կազատվեն «Գլոբալ պատերազմի կուսակցության» ազդեցությունից՝ թերևս նկատի ունենալով ԱՄՆում և ԵՄ-ում իշխող վերնախավի այն հատվածին, որը շահագրգռված է այլ երկրներին ևս Ռուսաստանի դեմ հակամարտության մեջ ներգրավելուն։ Հարցն այն է, որ Արևմուտքում մեծ ազդեցություն ունեցող, այսպես կոչված, «Գլոբալ պատերազմի կուսակցությունը» ցանկանում է բոլոր հնարավոր ձևերով հարվածել Ռուսաստանին, բայց դրանից ոչ այնքան տուժում է Ռուսաստանը, որքան որ այն փոքր երկրները, որոնք ներգրավվում են այս գործընթացում։

Հենց թեկուզ Ուկրաինայում ընթացող պատերազմը վկայում է, թե ինչպես կարող է Արևմուտքն իր շահերի համար այդ երկիրն ավերակների վերածել ու զոհաբերել բազմահազար ուկրաինացի զինվորների։ Ինչպես վերը նշեցինք, այս ամենը միայն Վրաստանին չի վերաբերում: Բացառված չէ, որ Հայաստանի մասով ևս նոր փորձեր կատարվեն Ռուսաստանին հարվածելու ուղղությամբ՝ մանավանդ, որ ՀՀ իշխանությունները մեծ սիրով ստանձնել են երկրում հակառուսական կրքերի բորբոքման առաջամարտիկի դերը։ Դրա համար Հայաստանում Արևմուտքը ներդրված ականներ շատ ունի, որոնք տարիներ շարունակ Արևմուտքից մեծ գումարներ են ստանում։ Աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ դառնալու հեռանկարը բացառելու համար առաջին հերթին գործող իշխանություններին հեռացնելուց հետո հաջորդ իշխանությունները գուցե այս ամենից լուրջ եզրակացություններ անեն, ինչպես արել են Վրաստանի ներկա իշխանությունները»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: