Ո՞մ է ուղղված Նիկոլի կենացային ճառը. պարզապս ծաղրո՞մ է, թե՞ թշնամուն ուզում է ցույց տալ, որ իր նման ապուշ ենք«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ», «Չելսի» - «Էվերտոն»․ օրվա հանդիպումներըՇղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Genesis»-ը, «Lixiang»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներՀասարակության «կարճ հիշողությունը» կարող է կործանարար լինելՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Ուկրաինայի հարցով նիստ կանցկացնի«Նուբարաշեն» ՔԿՀ վերադառնալիս կալանավորված անձը հեռախոսը թաքցրել էր կոշիկի մեջԻնչ են խոսել վրանում. «Հրապարակ» Երեկոյան սպասվում է անձրև և ամպրոպ«Հայոց ցեղասպանություն» եզրույթից նահանջը՝ «նվեր» Փաշինյանին եւ Էրդողանին«ՍԱՍ»-ի Արտակը դատի է տվել նորահայտ օլիգարխ Նարեկ ՆալբանդյանինՄեֆեդրոնը գնել էր Տելեգրամի միջոցովԵրևան է ժամանել Հայաստանում Չինաստանի նոր դեսպանըՓաշինյանը ցուցակ է կազմում. «Հրապարակ»Արդեն 7 տարի իշխանության տերը ժողովուրդն է, սա անառարկելի փաստ է. Փաշինյանը շնորհավորել է քաղաքացու օրըԻնչպե՞ս է վրացական ընկերությունը հաղթել. «Հրապարակ»ՄԻԵԴ-ից ապտակ է սպասվում ԲԴԽ-ին. համակարգից հեռացված դատավորները նոր ասելիք կունենան. «Ժողովուրդ»Սյունիքում երեկ մահացած զինվորը 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակԱնդրանիկ Քոչարյանը վախվորած է և անհանգստացած. նրա միակ պաշտպանը ՔՊ-ական Արմեն Խաչատրյանն է. «Ժողովուրդ»Ուժայինները սյունեցիներին հրահանգավորել են. «Հրապարակ» Փաշինյանի խնդիրները դրսում, ներսում ու... «ավելի ներսում». «Փաստ»Իշխանությունն անհանգիստ է. Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին հանձնարարել է Սյունիք գնալ. «Ժողովուրդ»Ի՞նչ կոնֆլիկտ է եղել Արա Աբրահամյանի և Ռուսաստանում Հայաստանի դեսպանի միջև. «Փաստ»Ջահերով երթը՝ մի մեծ ոսկոր իշխանությունների կոկորդում. «Փաստ»Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ. Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ ՑեղասպանությունըԱմենամյա Ծաղկահավաք միջոցառումը կլինի ապրիլի 26-ին Արսենյանը և արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղիկներ են խոնարհել Մոսկվայի ՀԱԵ եկեղեցական համալիրում Հայաստանում արդյունաբերությունը նվազել է 18,5, արտահանումը՝ 61,8%-ով Շղթայական ավտովթար՝ Երևանում. վիրավորներ կան Սպերցյանի գեղեցիկ գոլը հաղթանակ պարգևեց Կրասնոդարին Պարեկային ծառայության վաշտի հրամանատարը կամրջի վրա փրկել է երիտասարդ աղջկա կյանքը Արտակ Բեգլարյանը Կոլումբիա համալսարանում ներկայացրել է ԼՂ հակամարտության պատմությունն ու համատեքստը ԵԱՏՄ-Իրան. համագործակցություն ագրոարդյունաբերական համալիրի ոլորտում Հայաստանը ներկայացնող երեք մարմնամարզիկ Աշխարհի գավաթի եզրափակչում են Որքանով կտուգանվեն տրանսպորտը բոյկոտողներն ու այլ անձի փաթեթից օգտվողները․ նախագիծ Կոչ եմ անում Հայաստանին և Ադրբեջանին շարունակել երկխոսությունը հանուն խաղաղության. ԵԱՀԿ քարտուղար ՔԿ-ն հրաժարվում է արցախցիների մասին հրապարակային ատելություն քարոզող փաստով քրվարույթ հարուցել Ուկրաինայի հարցով բանակցող կողմերը բավականին մոտ են գործարքին․ Թրամփ Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Toyota Camry»-ի վրա 8 ամիս հետախուզվելուց հետո քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկը ներկայացել է իրավապահներին ԱՄՆ-ն մեկ շաբաթում 260 հարված է հասցրել Եմենի տարածքումԲաքվից հայտարարել են, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի գոյության մեջ ոչ մի տրամաբանություն չկա Ստամբուլը կրկին ցնցվում է Իրանի ԱԳՆ-ն ցանկանում է Օմանում տեսնել ԱՄՆ-ի պատրաստակամությունն արդար գործարքի համարԿարիերայի քաղաքի բանալին հանձնվել է Նազիկ ԱվդալյանինՀՀ-ում 2025թ. առաջին եռամսյակում աճ է գրանցվել շինարարության, առևտրի, ծառայությունների և գյուղատնտեսության ոլորտներում. պաշտոնական Ապրիլի 25֊ը Րաֆֆու հիշատակի օրն է. Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում հարգել են մեծ վիպասանին Արմավիրցի տղամարդու նկուղում թմրամիջոց է հայտնաբերվել. նա ձերբակալվել է Իսրայելը կսրացնի մարտերը Գազայում, եթե պատանդների հետ բանակցությունները ձախողվենՍտամբուլում տեղի ունեցած 6.2 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել է 291 հետցնցում Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար. Տիգրան Աբրահամյան
Մամուլ

Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ անցկացվում էր Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի 4-րդ տարեկան հանդիպում եւ բիզնես ֆորումը։ Ֆորումի շրջանակում, որը Հայաստանում սկսվել է մայիսի 14-ից եւ շարունակվելու է մինչեւ մայիսի 16-ը, մասնակցում են աշխարհի խոշորագույն կազմակերպությունների ներկայացուցիչներ, կան հատուկ հրավիրված հյուրեր արտասահմանից, ինչպես նաեւ մի շարք օտարերկրյա դեսպաններ։ Երեկ ֆորումի 2-րդ օրն էր, երբ որպես բանախոս հանդես եկավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա Օպերայի շենք մտավ՝ «դավաճա՛ն հողատու» վանկարկումների ներքո՝ շրջապատված հազարավոր ոստիկաններով: Փաշինյանը, խոսքը սկսելուց առաջ, նախ ներողություն խնդրեց, քանի որ պիտի հայերեն ելույթ ունենար, ապա ելույթում բեմից հայտարարեց իր՝ 6 տարվա կառավարության ընթացքում ձեռք բերած «հաջողությունները»՝ թվերով։

Մասնավորապես, Փաշինյանը նշեց, որ թեեւ 6 տարիների ընթացքում ՀՀ-ն անցել է Covid-19-ի համավարակի, պատերազմների միջով, այնուամենայնիվ գրանցել է 30% տնտեսական աճ։ Տնտեսագետները կփաստեն, որ եթե այդպես լիներ, ապա Հայաստանը կհավակներ դառնալ Սինգապուրը, եւ կստեղծվեր «հայկական հրաշքը»։ Ինչեւէ, սա միակ արձանագրված փաստն էր, որը կապ ուներ այս Ֆորումի հետ։ Փաշինյանը բեմից օգտագործեց շանսը եւ խոսեց ոչ թե բուն ֆորումի կամ ՀՀ-ում այսքան պատվիրակություններ հյուրընկալելու մասին, այլ նույն պահին դրսում բողոքի եւ իրազեկման ակցիաներ իրականացնող քաղաքացիներին ուղերձ հղեց։ Նա պարբերաբար շեշտեց, որ. «Մենք խաղաղության կոչ ենք անում, որի ապացույցն է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, սակայն ո՛չ մենք, ո՛չ Ադրբեջանը չգիտենք՝ ինչ ասել է խաղաղություն»։ Փաշինյանը, պահը բաց չթողնելով, ընդգծեց, որ սահմանագծում եւ սահմանազատում անում են Խորհրդային միության փլուզումից հետո ունեցած քարտեզներով՝ կրկին հիշեցնելով Ալմաթիի հռչակագիրը։

Փաշինյանի ելույթը, որը կապ չուներ այս ֆորումի հետ, անհասկանալի էր մեկ տասնյակից ավելի հյուրերի համար։ Նկատենք, որ Օպերայի ներսում եւ բակում խնջույք էր՝ իսկական տոն, սակայն ոստիկանական պատնեշներից այն կողմ բուռն ակցիաներ էին, խտացված դժգոհություն, քաղբանտարկյալների լուսանկարներով պաստառներ եւ երբեմն բռնություն՝ քաղաքացիների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը երեկ շրջել եւ ֆորումի մասնակիցների հետ զրուցել է, ինչից էլ պարզ դարձավ, որ նրանք նույնիսկ տեղյակ էլ չեն՝ ինչ է կատարվում Օպերայի շրջակայքից դուրս, ինչ են մարդիկ պահանջում: Այնուամենայնիվ, որոշները տեղյակ էին, որ Հայաստանն ու Ադրբեջանը սահմանագծման եւ սահմանազատման գործընթացների մեջ են, սակայն մեկնաբանել տեսախցիկի առջեւ որեւէ կերպ չցանկացան։ Ավելին՝ հյուրերից մի քանիսը տարածքը լքելիս միայն տեսան, թե ինչ է կատարվում:

Հետաքրքրվեցինք, թե տեղյակ են, ինչպես են վերաբերվում տեղի ունեցող երեւույթներին, սակայն պատասխանը մեկն էր՝ սա ակցիա է, որը սատարում է Վրաստանին։ Բացատրելով, որ հավաքված քաղաքացիները դեմ են միակողմանի սահմանագծմանը եւ սահմանազատմանը, որն իրականում կապիտուլյացիա է, ու նաեւ պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ֆորումի մասնակիցները որպես արձագանք չզարմացան, այլ ասացին, որ հասկանում են, թե ովքեր են Փաշինյանի՝ բեմից ուղարկված մեսիջների հասցեատերերը։ Իշխանությունը երեկ առավելագույնս ջանացել էր, որ քաղաքացիների աղմուկը լսելի չլինի. Օպերայի բակում 15-ից ավելի բարձրախոս էին տեղադրել, ապահովել կենդանի երաժշտություն։ Իշխանությանը, կարող ենք ասել, չհաջողվեց հյուրերին հետ պահել ցուցարարներից, սակայն իրեն Փաշինյանն ապահովագրել էր՝ նույնիսկ Օպերայի դահլիճում մեկ մարդու հաշվով մեկ անվտանգության աշխատակից կանգնեցնելով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: