Անհայտ կորած անձանց ընտանիքները կարևոր դեր են կատարում իրենց սիրելիների որոնման գործում Փաշինյանն ի վիճակի չէ ղեկավարել, նա ազգային բեռ է․ Վարդան Օսկանյան Խաշթառակից դեպի Լուսահովիտ տանող ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ կկատարվեն Կանզասի գվարդիայի սերժանտը դասախոսություն է անցկացրել Վ․Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում Ադրբեջանում գտնվող պատմական հուշարձանների անմխիթար վիճակը Ուկրաինայում խաղաղապահները անհրաժեշտության դեպքում ռազմական պատասխան կտան. ՄակրոնՀունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար․ Խաչատուրյան Գյումրիի ընտրությունները իշխող ուժը դարձրել է կյանքի ու մահու կռիվ․ Ռուբեն Մխիթարյան Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը նիստ է գումարել Գրիգորյանի քարոզարշավը տապալվեց «իրավապահ» հարձակմամբ, ՔՊ թեկնածուն վայելում է իր քարոզարշավը ՀՀ իշխանությունները համաձայնել են ինքնիշխանության տոտալ զիջման և անամոթաբար մանիպուլացնում են. Մարուքյան Անթույլատրելի է լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի կիրառումը․ հայտարարություն Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ ՏԿԵ փոխնախարարն ազատվել է պաշտոնից ԱՄԷ-ն պատրաստ է հնարավորինս նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին․ դեսպան Հօգուտ ՀՀ֊ի կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ հերթական հայցը «Արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր»․ «Անկախ դիտորդի» հայտարարությունը Կրակոց՝ Տավուշի մարզում․ «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ Մարգարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, դատախազի պնդումը իրականությանը չի համապատասխանում Զախարովան բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին«Մայր Հայաատան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել․ Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել Երևանի ավագանին նոր անդամ ունի Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից (տեսանյութ)Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին թանկացել ենԿառավարությունը խրախուսում է հեծանիվով դասի և գործի գնացողներինՍյունիքի դեմ հնարավոր գործողությունների դեպքում Իրանը ստիպված կլինի քայլեր անել. Կներգրավվի Թուրքիան. միջազգայնագետԱլիևն օկուպացված Ակնայում խոսել է 44-օրյա պատերազմի մասինԼույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներումԿոչ ենք անում ընդդիմությանն ի վերջո սկսել իշխանափոխության` այս պահին միակ իրական հնարավորություն հանդիսացող իմպիչմենտի գործընթացը. «Արթուն ենք» շարժումԼևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նախկին նախագահներ չեն, իրենք քաղաքական դիակ են․ Ալեն ՍիմոնյանՀրդեհ թուրքական հանգստավայրում. կա զոհՔավորին ուրացող, ՀԺԱՄ ու ԼՀԿ նախկին անդամ Կոնջորյա՞նն է խոսում ամոթից. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառըՎահագն Ալեքսանյանը 5000 դրամանոց թողեց Աննա Մկրտչյանի համար․ ԱԺ-ում թեժ է (տեսանյութ)
Խուզարկություններ են տեղի ունենում Վարդենիսի քաղաքապետարանում, 3 աշխատակից կալանավորվել է
«Հրաժարվում եմ «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում ստացած իմ մրցանակից». Սարգիս ԱրզումանյանԻշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ․ Թաթոյան
Կապի ապաշրջափակման շուրջ բանակցությունները Ալեն Սիմոնյանի իրավասության մեջ չեն. Մարիա Զախարովա
«Մի վարանիր, գնա Գյումրի, Սարիկը չի ուզում, որ գնաս, բայց դու գնա». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ՓաշինյանինԱյս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում. «Մայր Հայաստանը»՝ Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի նկատմամբ իրականացված հետապնդումների մասինՓակ քվեարկություն ԱԺ-ում․ ՈւՂԻՂՔՊ-ում ասել են, թե փաստերը թույլ էին՝ հատկապես Տարոն Մարգարյանի գործի հետ կապված․ մանրամասներ ՔՊ նիստիցՌեյդերական հարձակումներ են ընդդիմադիիր թեկնածուների, ընտանիքի անդամների ուղղությամբ. Աստված օգնական Գյումրու պատվախնդիր ու «ղայդով» ժողովրդին. Ասլանյան
Մեղք եք. Վանեցյանը ՔՊ-ի գործողությունները Գյումրիում «ջղաձգումներ» Է որակում
Մահացել է Լոլա Թումասյանը

Նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային ծավալուն գործողություններով բացահայտվել են Ա.Ա․-ի կողմից, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով, ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու մի քանի դեպքեր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից։

«Մասնավորապես, նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ա.Ա․-ն, հանդիսանալով Երևան քաղաքի Արաբկիր 43-րդ փողոցի 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցապատող և սեփականատեր, երկու ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 6 անձանցից 2010-2014թթ. ընթացքում բնակարաններ և ավտոկայանատեղիներ ձեռք բերելու դիմաց ստացել է ընդհանուր 274,712,000 դրամ, մեկ դեպքում էլ, բնակարանը վերանորոգելու համար՝ 6800 ԱՄՆ դոլար գումարներ։ Սակայն հետագայում նշված գումարները մուտք չի արել ընկերությունների հաշվեհամարներին կամ դրամարկղ և հափշտակելով դրանք՝ տնօրինել է սեփական կարիքների համար։ Այդ կերպ, քաղաքացիներին պատճառվել է առանձնապես խոշոր տարբեր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, Ա.Ա․-ն 2010թ․ հոկտեմբերին մեկ այլ քաղաքացու հետ կնքել է առուվաճառքի նախնական և նախավճարի պայմանագիր՝ պարտավորվելով Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի բնակարաններից մեկը մասնակի հարդարմամբ մինչև 2012թ․ մայիս հանձնել նրան։

Դրա դիմաց 2010-2011թթ․ վերջինիցս որպես կանխավճար Ա․Ա․-ն ստացել է 34,000 ԱՄՆ դոլար գումար: Սակայն մինչև 2015թ․ սեպտեմբեր, տարբեր պատճառաբանություններով, նշված բնակարանի նկատմամբ չի գրանցել քաղաքացու սեփականության իրավունքը և հիշյալ բնակարանը կրկին վաճառել է այլ անձի՝ ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցելով վերջինիս սեփականության իրավունքը։ Այդ կերպ նա խարդախությամբ հափշտակել է 34,000 ԱՄՆ դոլար գումար՝ հիշյալ քաղաքացուն պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

Պարզվել է նաև, որ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, Ա․Ա․-ն 2008թ․ ապրիլի 8-ին քրեական վարույթով մեկ այլ տուժողի հետ կնքել է անշարժ գույքի ապառիկ առուվաճառքի ձևական պայմանագիր, Երևան քաղաքի Արաբկիր համայնքում ձեռք է բերել օժանդակ շինության, 3 հողամասի (մեկը՝ ընդհանուր սեփականության) և 1 բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունք, որի դիմաց, ըստ պայմանագրերի, պետք է վճարեր ընդհանուր 110,000,000 ՀՀ դրամ։ Սակայն փաստացի վճարել է 67,440,000 ՀՀ դրամ, իսկ մնացած 42․560,000 ՀՀ դրամի փոխարեն հիշյալ տարածքների սեփականատիրոջը խոստացել է սեփականության իրավունքով տրամադրել Արաբկիր 43-րդ փողոցի թիվ 42/2 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից 2 բնակարան: Այնուհետև, վստահությունն ամրապնդելու նպատակով, վերջինիս հետ կնքել է անշարժ գույքի առուվաճառքի նախնական պայմանագիր, սակայն հիշյալ հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո նշված բնակարանները վաճառել է այլ անձանց՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով 42,560,000 ՀՀ դրամ գումար և հիշյալ անձին պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:

2024 թվականի մայիսի 14-ին որոշում է կայացվել՝ ազատության մեջ գտնվող Ա.Ա․-ին, դատարան ներկայացնելու նպատակով, ձերբակալելու մասին։ Մայիսի 15-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Նույն օրը նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով /2 դրվագ/ և 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է:

Բոլոր այն քաղաքացիներին, որոնք հնարավոր է՝ տուժել են նշված անձի նմանատիպ գործողություններից, հորդորում ենք դիմել վարույթն իրականացնող մարմնին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: