Ուկրաինայում խաղաղապահները անհրաժեշտության դեպքում ռազմական պատասխան կտան. ՄակրոնՀունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն մեր ժողովրդի համար․ Խաչատուրյան Գյումրիի ընտրությունները իշխող ուժը դարձրել է կյանքի ու մահու կռիվ․ Ռուբեն Մխիթարյան Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խումբը նիստ է գումարել Գրիգորյանի քարոզարշավը տապալվեց «իրավապահ» հարձակմամբ, ՔՊ թեկնածուն վայելում է իր քարոզարշավը ՀՀ իշխանությունները համաձայնել են ինքնիշխանության տոտալ զիջման և անամոթաբար մանիպուլացնում են. Մարուքյան Անթույլատրելի է լրագրողական օրինական գործունեության խոչընդոտումները, ուժի կիրառումը․ հայտարարություն Հայկ Նազարյանը կնշանակվի Իրանում ՀՀ առևտրական կցորդ ՏԿԵ փոխնախարարն ազատվել է պաշտոնից ԱՄԷ-ն պատրաստ է հնարավորինս նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործընթացին․ դեսպան Հօգուտ ՀՀ֊ի կբռնագանձվի 134 միլիոն դրամ. դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության՝ հերթական հայցը «Արձանագրվել են մի շարք մտահոգիչ դեպքեր»․ «Անկախ դիտորդի» հայտարարությունը Կրակոց՝ Տավուշի մարզում․ «ճակատային շրջանի միջանցիկ վերք» ախտորոշմամբ երեխա է հոսպիտալացվել Ժիրայր Մխիթարյանն ընտրվել է Հաշվեքննիչ պալատի անդամ Մարգարյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը, դատախազի պնդումը իրականությանը չի համապատասխանում Զախարովան բացառել է Հայաստանի միաժամանակյա անդամակցությունը ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին«Մայր Հայաատան» դաշինքի 12 համակիր է բերման ենթարկվել․ Էմմա Գրիգորյանն ազատ է արձակվել Երևանի ավագանին նոր անդամ ունի Հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները կարող են օգտվել սոցիալական ծախսերի փոխհատուցումից (տեսանյութ)Հայաստանի ԱԺ պատգամավորները Ստրասբուրգում կմասնակցեն ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի աշխատանքներինՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են մի շարք օրենքների նախագծերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն ու ռուբլին թանկացել ենԿառավարությունը խրախուսում է հեծանիվով դասի և գործի գնացողներինՍյունիքի դեմ հնարավոր գործողությունների դեպքում Իրանը ստիպված կլինի քայլեր անել. Կներգրավվի Թուրքիան. միջազգայնագետԱլիևն օկուպացված Ակնայում խոսել է 44-օրյա պատերազմի մասինԼույս չի լինի Երևանի և 7 մարզի մի շարք հասցեներումԿոչ ենք անում ընդդիմությանն ի վերջո սկսել իշխանափոխության` այս պահին միակ իրական հնարավորություն հանդիսացող իմպիչմենտի գործընթացը. «Արթուն ենք» շարժումԼևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը նախկին նախագահներ չեն, իրենք քաղաքական դիակ են․ Ալեն ՍիմոնյանՀրդեհ թուրքական հանգստավայրում. կա զոհՔավորին ուրացող, ՀԺԱՄ ու ԼՀԿ նախկին անդամ Կոնջորյա՞նն է խոսում ամոթից. Հայկ Մամիջանյան (տեսանյութ)
Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին պատգամավորական անձեռնմխելիությունից
Պուշկին փողոցից Տերյան փողոց ուղղությամբ ստորգետնյա ավտոկայանատեղի մուտքից մինչև ելքի մոտակայք կարգելվի մեքենաների կանգառըՎահագն Ալեքսանյանը 5000 դրամանոց թողեց Աննա Մկրտչյանի համար․ ԱԺ-ում թեժ է (տեսանյութ)
Խուզարկություններ են տեղի ունենում Վարդենիսի քաղաքապետարանում, 3 աշխատակից կալանավորվել է
«Հրաժարվում եմ «Լավագույն երիտասարդ ռեժիսոր» անվանակարգում ստացած իմ մրցանակից». Սարգիս ԱրզումանյանԻշխանությունը ճնշման բացահայտ մեթոդների է անցել ընդդիմադիր թեկնածուների նկատմամբ․ Թաթոյան
Կապի ապաշրջափակման շուրջ բանակցությունները Ալեն Սիմոնյանի իրավասության մեջ չեն. Մարիա Զախարովա
«Մի վարանիր, գնա Գյումրի, Սարիկը չի ուզում, որ գնաս, բայց դու գնա». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ՓաշինյանինԱյս ամենը գնահատում ենք որպես քաղաքական հետապնդում. «Մայր Հայաստանը»՝ Մարտուն Գրիգորյանի և Կարեն Սիմոնյանի նկատմամբ իրականացված հետապնդումների մասինՓակ քվեարկություն ԱԺ-ում․ ՈւՂԻՂՔՊ-ում ասել են, թե փաստերը թույլ էին՝ հատկապես Տարոն Մարգարյանի գործի հետ կապված․ մանրամասներ ՔՊ նիստիցՌեյդերական հարձակումներ են ընդդիմադիիր թեկնածուների, ընտանիքի անդամների ուղղությամբ. Աստված օգնական Գյումրու պատվախնդիր ու «ղայդով» ժողովրդին. Ասլանյան
Մեղք եք. Վանեցյանը ՔՊ-ի գործողությունները Գյումրիում «ջղաձգումներ» Է որակում
Մահացել է Լոլա ԹումասյանըՀայաստանը չի կարող երկու աթոռի վրա նստել` պետք է ընտրություն կատարի. ՕվերչուկՆախօրեին ՔՊ-ում ամփոփվել են սոցհարցումների արդյունքները, Սարիկն ուներ ընդամենը 22% ձայն․ ՔաղաքագետՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում (լուսանկար)
Իրավապահները ձերբակալեցին նաև Մարտուն Գրիգորյանի հորը (տեսանյութ)
Ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանի որդին
Տոկաևը ողջունել է Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի բանակցությունների ավարտը
Մամուլ

Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Թե՛ իր ծրագրային ելույթում, թե՛ ընդհանրապես հրապարակային այլ ելույթներում «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» համաժողովրդական շարժումը առաջնորդող Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը չափազանց հետաքրքրական արտահայտություն արեց՝ «Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար» դառնալու վերաբերյալ: Հարկավ, իրենից՝ Բագրատ սրբազանից լավ հազիվ թե որևէ այլ ոք կարողանա «բացել» այս «կոդը»: Մյուս կողմից՝ հուշումը չափազանց պարզ է ու մանավանդ ստեղծված իրավիճակում՝ ընկալելի, ուստի կփորձենք մեր ընկալումները ներկայացնել այդ առնչությամբ: Սկսենք «ազգ-բանակից»: Այս բանաձևը ծանոթ է մեր հանրությանը, մասնավորապես, 8 տարի առաջ՝ Ապրիլ յան պատերազմից հետո, պաշտպանության նախարարի կողմից այն դրվեց շրջանառության մեջ՝ ներկայացնելով նաև այդ բանաձևի հետ կապված կոնկրետ ծրագրեր, որոնց մի մասն անգամ հասցրեց մեկնարկային ուղու մեջ դնել: Այն ժամանակ այս գաղափարը բավականին ակտիվ ծաղրական ու թունոտ մեկնաբանությունների արժանացավ որոշակի շրջանակների կողմից, որոնք այսօր կազմում են Նիկոլ Փաշինյանի «քաղաքական շրջապատը» և նրա հրապարակային աջակիցներն են: Բայց չշեղվենք:

Ի՞նչ «Ազգ-բանակի» մասին կարող է հիմա խոսվել: Նախ՝ արձանագրենք, որ մեր պետականությունը վտանգի մեջ է, գոյութենական ռեալ սպառնալիքի տակ: Որքան էլ դա տարօրինակ է հնչում նորմալ ընկալման տեսանկյունից, հիմնական վտանգը, սպառնալիքը գալիս է Հայաստանի ներկայիս իշխանությունից: Ավելին, այդ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն միանգամայն բացեիբաց, կարելի է ասել՝ անթաքույց, առաջնորդվում է առնվազն ոչ հայկական շահերով: Բնականաբար, նախ՝ պետք է չեզոքացնել այդ վտանգը, սպառնալիքը: Եվ «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը դրա մասին է: Այսինքն՝ պետությունը պահպանելու, պաշտպանելու, անկման այս պարունակից դուրս բերելու մասին է: Դա հնարավո՞ր է: Իհարկե, հնարավոր է: Բայց հնարավորն իրականություն կդառնա, եթե միավորվեն հանրության կարող ուժերը, բոլոր շերտերը, առաջին հերթին՝ երիտասարդությունը:

Պարզ ասած՝ մենք ազգովի կարող ենք հասնել արդյունքի, եթե միավորվենք որպես, պատկերավոր ասած, բանակ: Ու ոչ միայն պատկերավոր ասած: Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման հաջողությունը իրական հնարավորություն կարող է տալ ապահովել իրական խաղաղություն: Այո, հենց խաղաղություն: Այն, ինչի շուրջ մանիպուլ յացիաներով Նիկոլ Փաշինյանը կառչած է մնում իշխանությունից և շարունակաբար բերում միայն պատերազմ, կորուստներ, մահեր, զոհեր: Իսկ հասարակական, քաղաքական, համայնքային կյանքում որպես «ազգ-բանակ» վերակազմակերպվելը կբերի պետության պաշտպանունակության բարձրացման, այսինքն՝ իրական խաղաղության: Սա, եթե՝ հակիրճ: Այստեղից սահուն անցում պետք է կատարել «ազգ-ամրոց»-ին: Պարզից էլ պարզ է, որ առկա հիմնական վտանգը չեզոքացնելը մի բան է, իսկ դրա ավերակիչ հետևանքները հաղթահարելը՝ մեկ այլ բան: Ավելին, առանց որևէ հուզականության տրվելու, պետք է սթափ գիտակցել, որ երկրում իշխանափոխության, մթնոլորտի ու հոգեվիճակի փոփոխության դեպքում իրենց ողջ թափով առաջին պլան են մղվելու լրջագույն մարտահրավերներ, եթե չասվի՝ մարտահրավերների մի ամբողջ խուրձ. արտաքին-քաղաքական, անվտանգային, սոցիալ-տնտեսական և այդպես շարունակ:

Հասկանալի է, չէ՞, որ ադրբեջանաթուրքական տանդեմը իր դիրքերը հենց այնպես չի զիջելու (նրանք անգամ խոսում են Փաշինյանին օգնելու համար Հայաստան զորքեր մտցնելու և «կարգուկանոն հաստատելու» մասին): Այդ վտանգներին դիմակայելու, այդ մարտահրավերները հաղթահարելու համար քիչ է «ազգ-բանակ» լինելը: Տևական ժամանակի համար իսկապես էլ պետք է կարողանալ վերածվել «ազգ-ամրոցի»: Այն իմաստով, որ ազգային բոլոր կարողությունները, առկա համընդգրկուն ներուժը (տնտեսականից մինչև գիտական) ծառայեցվեն մեր «ամրոցպետության» պահպանության, պաշտպանության նպատակին: Առկա աշխարհաքաղաքական իրավիճակում, որը արագ հանդարտվելու նախանշաններ չունի, «ամրոցային» համախմբումից լավ ելք չկա: Ցավալի է, բայց մենք, որպես ազգ, որպես հասարակություն, թույլ տվեցինք, որ մեզանից խլվի մեր ամրության կարևորագույն բաղադրիչը՝ Արցախը:

Պետք է կարողանալ վերջապես ի մի գալ և պահել այն, ինչն ունենք: Այստեղ արդեն գալիս է «ազգ-տաճարի» մոտեցման կարևոր պահը: Այդպիսի արտահայտություն կա՝ դեպի տաճար տանող ճանապարհի մասին: Բայց գրական-գեղարվեստական հնչող «ազգ-տաճար» բանաձևը ի՞նչ կարող է նշանակել մեր հողեղեն իրականության մեջ: Դա հիմնական հարցն է: Մեր ընկալմամբ, դա նշանակում է, որ մեր երկրի, հասարակության կենսագործունեությունը պետք է խարսխվի ազգային արժեքների, արժեհամակարգի վրա: Բայց ոչ միայն: Նախ՝ պետք է վերականգնել հանրային համերաշխությունը, բարոյահոգեբանական մթնոլորտը առողջացնել, հակառակ դեպքում «ամրոցը» չի դիմանա: Ասվածը նշանակում է նաև սոցիալական համերաշխություն: Սա այն է, ինչը սովորաբար նշվում է որպես սոցիալական արդարություն, բայց համերաշխությունն ավելի ընդգրկուն է:

Սա նշանակում է իրական եղբայրասիրություն, ազգասիրություն և մարդասիրություն, եթե կուզեք՝ իրական ազգային և քրիստոնեական արժեքների վրա հիմնված կենսագործունեություն: Կարևոր է հասկանալ, որ նշյալները չեն կարող առանձին ծրագրեր լինել, այլ ենթադրում են շաղկապվածություն, մեկը մյուսով փոխլրացվածություն: Բայց եթե հաջողվի իրական կյանքում ապահովել այդ շղթան, ապա, կարծում ենք, կհաջողվի տևական ժամանակով ապահովել մեր պետական գոյությունն այս աշխարհում՝ անկախ աշխարհակարգային փոփոխություններից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: