Վրաստանի իշխանությունները չեն վախենում ԱՄՆ պատժամիջոցներից. Թբիլիսիի քաղաքապետ
Վրաստանի իշխանությունները չեն վախենում ամերիկյան պատժամիջոցներից, հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում ասել էր, որ ամերիկյան կողմը կարող է անձնական պատժամիջոցներ կիրառել Վրաստանի ղեկավարության դեմ, եթե օտարերկրյա գործակալների մասին ընդունված օրենքը չհամապատասխանի միջազգային չափանիշներին։
Օ՛Բրայենը հավելել է, որ ամերիկյան կողմը նույնպես կարող է հրաժարվել ֆինանսական օգնությունից, եթե ԱՄՆ-ը վրացական իշխանությունների կողմից դիտարկվի որպես թշնամի։