Ով կնշանակվի Աբազյանի փոխարեն. «Հրապարակ»Կասեցվել է «Պիցցա Տաշիր»-ին պատկանող հանրային սննդի կետերից ևս մեկի արտադրական գործունեությունըԻրանը հրթիռային հարձակում է գործել Իսրայելի ուղղությամբ
Շինծու մեղադրանքով ինձ չեն կարող ճնշել, միշտ լինելու եմ Հայ Առաքելական Եկեղեցու կողքին
Սամվել Կարապետյանին կալանավորելու որոշումն ակնհայտ ապօրինի է, բողոքարկելու ենք (տեսանյութ)
Սամվել Կարապետյանը կալանավորվեց
ԱԷՄԳ-ն Իրանի միջուկային զենքի ծրագրի վերաբերյալ ապացույցներ չի տեսելՄեր զորակցությունն ենք հայտնում ազգային մեծ բարերար Սամվել Կարապետյանին․ Ռումինիայի հայոց ԹեմՀայաստան-Ադրբեջան սահմանի Բերքաբեր-Բաղանիս հատվածում իրականացվել են կահավորման զգալի աշխատանքներՀունգարիայում ՀՀ դեսպանը ավարտում է դիվանագիտական առաքելությունըԹշնամին սահմաններից դուրս չէ, սա պատերազմ է ոչ թե Եկեղեցու, այլ՝ Աստծո դեմ․Տեր Գրիգոր աբեղա ՄինասյանՍամվել Կարապետյանի դեմ իշխանության գործողությունը հարված է մեր ազգային ինքնության դեմԱրագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, վիրավորներ կանՈղբերգական ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավորՀՀ կառավարությունն օգնել է Իրանում գտնվող Հնդկաստանի քաղաքացիներին՝ վերադառնալ հայրենիքԻրեն Սուլթան համարող Էրդողանը հարձակվում է Իսրայելի վրա․ Իսրայելի ԱԳ նախարարԻրանին հաջողվել է վերահսկողություն ձեռք բերել Իսրայելի երկնքի վրաԱմբողջովին կիսում եմ Սամվել Կարապետյանի մտահոգությունն ու տեսակետը, աջակցում բարերարին. ՀայրապետյանՀրատարակվել է Արամ Ա Վեհափառի նոր գիրքըԿրեմլը հայտարարում է՝ Թրամփը երեկ չի խոսել Պուտինի հետՁերբակալվել է Տաթև գյուղի վարչական ղեկավարը. ի՞նչ կապ ունի քույր և եղբոր ծեծի հետ․ «Հետք»ՀՀ իշխանություններին հաջողվեց ձերբակալել Կարապետյանին, ում նկատմամբ Բաքուն է հետախուզում հայտարարելԿիրկորովը աջակցություն է հայտնել Սամվել ԿարապետյանինՍամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու (տեսանյութ)Սամվել Կարապետյանը սոսկ բարերար չէ,նա մեր նորագույն պատմության բարերարության խորհրդանիշն է. Դավիթ Համբարձումյան«Տաշիր» ընկերությունների խումբը չի պատրաստվում չեղարկել Ռուսաստանում և ՀՀ-ում նախաձեռնություններըԱմեն ինչ շատ պարզ է՝ Թեհրանը պետք է հանձնվի․ ԹրամփԵԱՏՄ-ն Հայաստանին դիմադրողականություն է հաղորդում իրանա-իսրայելական հակամարտության ֆոնինԿասեցվել է նաև Կարապետյանին պատկանող Տաշիրի կաթի գործարանի գործունեությունըԻրանի բանակցող պատվիրակությունը կառավարական ինքնաթիռով վայրէջք է կատարել Օման«Պիցցա Տաշիր»-ի ևս մեկ մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել էԿատարյալ սերը երկյուղ չունի. Գրիգոր ՏաթևացիԿառավարության նիստը տեղի կունենա հունիսի 20-ինԶախարովան կրկին իր աջակցությունն է հայտնել Սամվել Կարապետյանին, հիշեցրել Փաշինյանի անցյալըՆոր նվիրատվություն՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտինԹրամփը մերժել է Պուտինի առաջարկը՝ միջնորդել իսրայելա-իրանական հակամարտությունումՓաշինյանը վախենում է այն ամենից, ինչ կարող է հիշեցնել պատմական արմատ, շարունակություն, արժեք«Նախարա՛ր ես, արի՛, անհետ կորածների հարազատների վիճակը նայի, ԱԺ ում լացում էիր»․ ծնողները՝ Գալյանին (տեսանյութ)ՆԳՆ նախարարի հրամանով աղմկահարույց քրեական գործեր բացահայտած փոխգնդապետը նոր պաշտոն է ստացելՎրաստանից արտաքսվել են 25 օտարերկրացիներ, նրանց թվում Հայաստանի քաղաքացիներ կանԹուրքիան իր դեսպանն ունի ՀՀ-ում, այնտեղից են ասում՝ պայքարե՛ք Հայ եկեղեցու դեմ․ Արտակ Զաքարյան (տեսանյութ)Կալուգայի նահանգապետը արձագանքել է Փաշինյանի՝ «Նիժնի Տապր գեղ» ձևակերպմանըԵրևանում «Ford Transit»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. վիրավորը հիվանդանոցում մահացել էԵվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհուրդը կոչով դիմել է Նիկոլ ՓաշինյանինԳերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը դատապարտում է ՀՀ իշխանության կողմից ոտնձգությունները ՀԱԵ-ի դեմԼաբորատոր փորձաքննության են հանձնվել «Մարիաննա» և «Յուրմենշին» ՍՊԸ-ների պաղպաղակի նմուշներըՎաղը լույս չի լինի Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՍամվել Կարապետյանի զորակցությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին վերածվեց քաղաքական հետապնդումների. Եզրաս արքեպիսկոպոս ՆերսիսյանԱրուսյակ Ավետիսյանը որոնվում է որպես անհետ կորածՀղիության թեստը վերցրել՝ մարդկանց հղիությունը, կուսությունը, չբերությունն եք ստուգում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Մամուլ

Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախյան երկրորդ պատերազմի ավարտից օրեր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 18-ին, Նիկոլ Փաշինյանը հրապարակեց իր «ճանապարհային քարտեզը», որն իբր ներկայացնում էր ստեղծված վիճակը հաղթահարելու ուղիները։ Ու ամենակարևոր անելիքների 15 կետից բաղկացած ճանապարհային քարտեզի առաջին կետում նշված էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի վերականգնման մասին։ Բայց համանախագահության հովանու ներքո այդպես էլ բանակցային գործընթացը չվերականգնվեց՝ չնայած Հայաստանի իշխանությունները փորձում էին ցույց տալ, թե հատուկ ջանքեր են գործադրում այդ ուղղությամբ։ Երբ Ադրբեջանը ներկայացրեց Հայաստանի հետ բանակցությունների համար առաջնահերթություն հանդիսացող 5 կետը, հայկական կողմն էլ 6 սկզբունք ներկայացրեց, որի 6-րդ կետում նշվում էր բանակցությունների կազմակերպման համար ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին դիմելու մասին։

Բայց ժամանակի ընթացքում հայկական կողմը ոչինչ չձեռնարկեց, որ բանակցային գործընթացը տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։ Ավելին՝ ՀՀ իշխանությունները ներգրավվեցին Ադրբեջանի հետ առցանց բանակցությունների մեջ։ Իսկ հետո Ադրբեջանը պահանջեց, որ երկու երկրների միջև բանակցությունները ընթանան առանց միջնորդների՝ երկկողմ ձևաչափով։ Ու, ինչպես տեսնում ենք, Ադրբեջանի այդ պահանջը ևս կատարվում է։ Ի՞նչ է դա նշանակում այն պարագայում, երբ Հայաստանը բանակցություններում ներկայացնում է պարտված ղեկավար: Դա նշանակում է, որ Բաքուն ինչպես ուզի, կարող է այնպես էլ իրեն պահել, անընդհատ պահանջներ ներկայացնել, սանձարձակություն դրսևորել և այլն։ Բայց փոխանակ հանդիպումներ կազմակերպելու համանախագահ երկրների ներկայացուցիչների հետ, ներկայացնելու իրավիճակը և փորձելու նրանց ներգրավել պրոցեսում, Փաշինյանն անընդհատ այն թեզն է առաջ մղում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջև հակասություններ կան, դրա համար էլ չի ստացվում վերականգնել բանակցային ձևաչափը։

Այդ դեպքում կարելի էր գոնե յուրաքանչյուր կողմի հետ առանձին աշխատել։ Իհարկե, այնպես չէ, որ նախկինում մի կողմից՝ Ռուսաստանի, մյուս կողմից էլ՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի միջև հակասություններ չեն եղել, բայց ՄԽ համանախագահության այս ինստիտուտը տարիներ շարունակ գործել է։ Ավելին, սա այն եզակի հարթակներից է, որտեղ Արևմուտքը և ՌԴ-ն միասնական ձևաչափով են հանդես եկել։ Նույնը կարող է լինել հիմա, ու որքան էլ ՌԴ-Արևմուտք հարաբերությունները լարված լինեն, որոշակի հարցեր կան, որոնց շուրջ այս կողմերը համագործակցում են։ Ի՞նչ ունենք այսօր: Իսկ ունենք այն, որ արդեն Ալիևն ու Բայրամովը նոր պահանջ են առաջ քաշում, այն է՝ հայկական կողմը պետք է հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ինստիտուտից, ու Հայաստանից դեռևս որևէ պաշտոնական արձագանք չկա այս հայտարարություններին։ Իսկ այս ինստիտուտի լուծարումը նշանակում է, որ վերջնականապես միջազգային հարթակում փակվում է Արցախի հարցը, որի կարգավորման մանդատը տրված էր Մինսկի խմբին։

Եթե թեման նորից միջազգայնացվի, ապա Ադրբեջանը Արցախի հարցում ճնշման տակ է հայտնվելու, դրա համար էլ Բաքուն որոշել է՝ քանի դեռ ՀՀ իշխանությունները զիջում են ամեն ինչ, սա էլ կզիջեն ու խաչ կքաշեն Արցախի հարցի վրա։ Ալիևը անթաքույց ցույց է տալիս, որ Հայաստանի հետ կնքվելիք հաշտության պայմանագիրն իր համար կարող է լինել ընդամենը հերթական թղթի կտորը։ Իսկ որպեսզի Ադրբեջանի անհագուրդ հավակնությունները զսպվեն ու ձեռք բերված պայմանավորվածություններն ու պայմանագրերը քիչ թե շատ գործեն, անհրաժեշտ են միջազգային երաշխիքներ։ Երաշխիքների համար էլ անհրաժեշտ են երաշխավորներ։ Իսկ Արցախի հարցը լուծված չէ, Արցախը բռնազավթված է Ադրբեջանի կողմից, ու գոնե հաջորդ իշխանությունները այս ուղերձը պետք է հասցնեն միջազգային հանրությանը։ Եվ մեր խնդիրն է, որ այս իրողությունն առաջինն արձանագրեն Մինսկի խմբի համանախագահող երկրները»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: