Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մայրաքաղաք Պեկին։ Սա ՌԴ պետության ղեկավարի առաջին արտասահմանյան այցն է վերընտրվելուց և պաշտոնը ստանձնելուց հետո, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
Ինչպես նշել է նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, պատահական չէր, որ Չինաստանը ընտրվել է նախագահի առաջին արտասահմանյան այցի համար, սա պատասխան է Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի բարեկամական ժեստին:
Չինաստան այցը տեղի կունենա երկու փուլով. ՌԴ նախագահը կայցելի Պեկին և Հարբին։ Պեկինում Պուտինը կհանդիպի իր գործընկեր Սի Ցզինպինի հետ։ Առաջնորդները լայնածավալ բանակցություններ կանցկացնեն նեղ և ընդլայնված ձևաչափերով, ինչպես նաև կշփվեն դեմ առ դեմ:
Ռուսական պետության ղեկավարին ուղեկցում է պատվիրակություն, որի կազմում են հինգ փոխվարչապետեր, տնտեսական, դիվանագիտական, ռազմական, անվտանգության գերատեսչությունների ղեկավարներ: