Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ»Ինչո՞ւ է ոմանց վախեցնում Մինսկի խմբի համանախագահության ստվերը. «Փաստ»Լուծում՝ երկու քայլից․ «Հրապարակ» Պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանյալս` Էրիկ Ալեյանը, արդարացվեց և դատարանի դահլիճից ազատ արձակվեց․ Արթուր ՀարությունյանԱդրբեջանական բանակի զինծառայող է մահացելՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին ու քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն․ «Ժողովուրդ»
Նախկին պատգամավոր Արագած Ախոյանը կալանավորվել է
Կիրանցի 2 բնակելի տուն՝ Ադրբեջանում, ադրբեջանական գյուղերի 25 տուն՝ Հայաստանում
Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»Իշխանությունը սարսափած է սրբազանի առաջնորդած պայքարից․ «Հրապարակ» Սահմանապահները հայ-ադրբեջանական սահմանին կանգնելու են 8-9 օրերի ընթացքում, Կիրանցում` ավելի ուշ. վարչապետի աշխատակազմՀանձնարարված է աջուձախ «չնայել». տնից՝ գործի, գործից՝ տուն. «Փաստ»Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով մեկնել է ՉինաստանՑնցված եմ Սլովակիայի վարչապետի վրա հարձակումից, բռնությունը քաղաքականության մեջ տեղ չունի․ Նիկոլ ՓաշինյանԳեներալի կոչում՝ հակաիշխանական ցույցերը վայրագորեն ցրելու դիմաց․ «Հրապարակ» Ֆորումին Փաշինյանն էր ելույթ ունենում, դրսում՝ ցուցարարներն էին վանկարկում․ զուգահեռ իրականություններն ու «հայկական հրաշք»-ը. «Ժողովուրդ»Ի՞նչ կարծիք ունի Հովիկ Աբրահամյանը Սրբազան շարժման մասին. «Փաստ»Էրատոյի անդամը՝ կասկածյալ․ «Հրապարակ»Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի փակ ու զգուշավոր է դարձել. «Ժողովուրդ»Տրուֆալդինոն Հայաստանից կամ աղքատիկ գավառական. «Փաստ»ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ էԼիբանանը ռմբակոծվում է Իսրայելի կողմիցԱՄՆ-ն Իսրայելին կարող է ուղարկել մոտ 1 միլիարդ դոլար արժողությամբ զենքԱռավոտյան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կլինի Կառավարության շենքի դիմաց․ մանրամասներ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովներն են հանդիպել․ ինչ հարցեր են համաձայնեցվել
Երևանի բազմաթիվ հասցեներում մեկ օր ջուր չի լինիՓաշինյանի հորինած «Չար տնակը» հեքիաթը խժռեց նրան վերջնականապես և անվերադարձ. Հայրապետյան Ընթացք է տրվել նաև Կիրանցում քաղաքացիների նկատմամբ բռնության վերաբերյալ հաղորդմանը Մենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն Բեգլարյան Պապոյանն ու Մակունցը ԱՄՆ-ում Հայաստանի պարենային անվտանգության հարցեր են քննարկել Մնում է արձանագրել մի փաստ որ այդ սարքավորումը տեղադրել և օգտագործել են լրիվ այլ մարդիկ, այլ ոչ թե նրանք ովքեր մեղադրվում են․ Փարաքար համայնքում տեղի ունեցած սպանության հետքերով (տեսանյութ)Լոռիում ռեստորանի աշխատակցուհուն մի քանի ժամ է՝ որոնում են․ նա անզգուշաբար ընկել է գետը Ապօրինի սահմանազատում իրականացնելու վերաբերյալ հաղորդմանն ընթացք է տրվել Այսօր հարցազրույց տված անձը ՀՀ ԶՈւ-ին ծանոթ չէ, նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ 101 գիտնականներ, գիտաշխատողներ և տարբեր մասնագետներ պահանջել են մարդու հրաժարականը․ Բագրատ Սրբազան Ձերբակալում են Կառավարության զիջողական քաղաքականության հետ անհաշտ հայրենակիցներին․ հայտարարություն Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը (տեսանյութ) Առաջնորդության Սրբազանի որակները․ նա ունակ է խաղաղ կառավարել բազմահազար մարդկանց․ Ոսկանյան Ոստիկանությունը բացեց ճանապարհը, Սրբազանի ղեկավարած երթը շարժվում է դեպի Սուրբ Աննա եկեղեցի (տեսանյութ) Տղանե'ր, ձեզ մոտ արցունքաբեր գազ կա, մի ծխե'ք, ոստիկանության ծխելը ո՞րն է, կարգ պահե'ք. Սրբազան (տեսանյութ) Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն» (տեսանյութ) Փաշինյանը ՎԶԵԲ նախագահի հետ համատեղ ծրագրերի մասին քննարկում է ունեցել Եթե այստեղ որևէ հրահրում եղավ, ուրեմն Նիկոլ Փաշինյանի և ոստիկանության մեղքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Վախով եկար, վախով էլ գնալու ես, անփառունակ ու անգերեզման». Աբրահամ Գասպարյան Սրանց թուրք կամ ուրացող մի ասեք, հաճույք են ստանում, Արարատի կամ Մեծ Հայքի անուն տվեք. Սրբազան (տեսանյութ) «Նիկո'լ դավաճան, ամոթ». քաղաքացիների վանկարկումները շարունակվում են (տեսանյութ) Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել․ Հրապարակ Փաշինյանին որպես մարդ չեմ կարող գնահատել, բայց որպես պետական գործիչ ստախոս է. Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը՝ ոստիկաններով շրջապատված Օպերայում, խոսում է Բաքվի հետ պայմանագրի մասին (տեսանյութ)
Հասարակություն

Տավուշում խոչընդոտել են ԶԼՄ-ների աշխատանքը, բռնացել․ ոստիկանները պետք է պատասխանատվության ենթարկվեն

Ապրիլի 27-ին ՀՀ Տավուշի մարզի Իջևան-Կիրանց ավտոճանապարհին դիմակավորված ոստիկանները կանգնեցրել են լրատվամիջոցների աշխատակիցներին տեղափոխող ավտոմեքենան, դուրս են հանել նրանց, գետնին տապալել NewDay.am լրատվական կայքի օպերատոր Ջանիբեկ Խաչատրյանին, ձեռնաշղթաներ հագցրել նրան ու փորձել բերման ենթարկել: Բազմաթիվ զգուշացումները, որ տվյալ անձը լրատվամիջոցի ներկայացուցիչ է և իր գործընկերների հետ այդ օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաներն է լուսաբանում, մնացել են անարձագանք: Քիչ ուշ օպերատորին ազատ են արձակել:

Նույն օրը Երևան-Թբիլիսի ճանապարհի Լոռու մարզի Դսեղ գյուղի հատվածում քաղաքացիների բողոքի ակցիան ցրելիս ոստիկանները խոչընդոտել են այդ գործողությունները լուսաբանող՝ Oragir.News կայքի աշխատակիցների մասնագիտական գործունեությունը․ հրելով գցել են լրագրող Անի Ներկարարյանին, որը վնասվածք է ստացել, իսկ օպերատոր Զավեն Օհանյանը ստիպված է եղել դադարեցնել նկարահանումը։ Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում հայ-ադրբեջանական շփման գոտում իրականացվող սահմանազատման գործընթացի դեմ բողոքի ակցիաները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ իրավապահների դրսևորած անհիմն ագրեսիվության և սանձարձակության, ոչնչով չարդարացված բռնությունների առնչությամբ։ Ընդամենն օրեր առաջ՝ ապրիլի 25-ին, նման միջադեպի կապակցությամբ ընդունված հայտարարության մեջ մենք նշել ենք, որ ոստիկանության համար սովորական գործելաոճ է դարձել բողոքի ակցիաների ընթացքում մասնագիտական պարտականություններ կատարող ԶԼՄ-ների աշխատակիցներին թիրախավորելը, նրանց վրա հարձակվելն ու բռնություն գործադրելը։ Ընդգծել ենք նաև, որ այդ ամենը, որպես կանոն, մնում է անպատիժ։

Մենք վերահաստատում ենք նախորդիվ բարձրաձայնված մեր պահանջները՝ անհապաղ ծառայողական քննություն անցկացնելու և իրենց լիազորությունները չարաշահած ոստիկաններին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ուժային կառույցների՝ լրագրողների նկատմամբ բռնաճնշումների արատավոր պրակտիկան բացառելու վերաբերյալ։

Ի լրումն պահանջում ենք ՀՀ կառավարությունից քննարկում կազմակերպել ուժային գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաների, լրագրողական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ վերոհիշյալ խնդիրները լուծելու, լրագրողների իրավունքների խախտումները կանխարգելող որոշումներ կայացնելու, ապօրինի բռնությունները դադարեցնող գործուն միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ 

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ 

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ 

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ 

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ 

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ 

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

 ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ