Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել․ Հրապարակ
«Հրապարակ»-ի տեղեկություններով Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանն այսօր հրաժարական է տվել:
Բագրատ Զաքարյանը «Հանրապետություն» կուսակցությունից է: Լրատվամիջոցին չի հաջողվել կապ հաստատել Բագրատ Զաքարյանի հետ: Ենթադրվում է, որ նա հրաժարական է տվել, քանի որ լրացել է հուշագրով սահմանված պաշտոնավարման ժամկետը: