Թուրքիայում հեղաշրջման սպառնալիք կա. Էրդողանը խորհրդակցություն է հրավիրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արտակարգ խորհրդակցություն է անցկացրել հետախուզության և արդարադատության նախարարության ղեկավարների հետ՝ Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի կողմից պետական հեղաշրջման փորձի հավանականության մասին զգուշացումից հետո։
Այս մասին գրում է Türkiye թերթը։
«Նախագահ Էրդողանը Բահչելիի հայտարարություններից հետո նախագահական նստավայրում արտակարգ գիշերային հանդիպում է անցկացրել արդարադատության նախարար Յըլմազ Թունչի և Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Իբրահիմ Քալինի հետ»,- գրում է թերթը։
Սպասվում է, որ Էրդողանը այդ թեմայի շուրջ կխոսի չորեքշաբթի խորհրդարանում իշխող կուսակցության ընդլայնված նիստում։