Անկարան հույս ունի, որ մոտ ապագայում տեղի կունենա Պուտինի այցը Թուրքիա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա սպասվում է մոտ ապագայում, սակայն վերջնական համաձայնեցված ժամկետ դեռ չկա:
Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի մայրաքաղաքի դիվանագիտական աղբյուրը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ հայտարարել էր, որ ծրագրում է մայիսին այցելել Չինաստան։
«Դեռ ոչ մի կոնկրետ բան չկա, հուսով ենք, որ այցի ժամկետը պարզ կդառնա մոտ ապագայում»,- ասել է գործակալության զրուցակիցը։