Ես ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը՝ բանակցություններ վարելու Ալմաթիում ԱԳՆ ղեկավարների միջև. Տոկաև Մենք թույլ չենք տա, որ Հարավային Կովկասում նոր հակամարտություն սկսվի. Ալիև Ակնհայտ սուտ տեղեկությունը չհերքելու պարագայում մենք պատրաստվում ենք հայց ներկայացնել դատարան. «Տավուշը հանուն Հայրենիքի»Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասինԱրմատական բարեփոխումների խիստ կարիք ունենք, հակառակ դեպքում ֆինանսաբանկային հատվածը ուղղակի կսնանկացնի տեղական արդյունաբերությունը և աղքատության կմատնի մեր ազգաբնակչությանը. տնտեսագետ
Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր և լրացուցիչ գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ
Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանի» դեմ վիրավորական պաստառը և այն վերադարձրել է երկրպագուին
Արտահերթ պատմական ընտրություններ. Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ի՞նչ է լինելու, ու՞ր կտանի շարժումը
ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ընթացող ակցիաների (տեսանյութ)Հատուկ գործողություն ամբողջ Թուրքիայում. կա մոտ 40 ձերբակալվածԻնքն իր էշ հալով բոլորին էշի տեղ է դրել․ տականք, եթե դու չես կարողանում զինվոր պահել, ինչու ես տանում, սպանում երեխաներին․ հրդեհված կացարանում մահացած զինվորի հայրը՝ ՊապիկյանինՍևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանցԱրժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղեր. ԱՍՀ նախարարԹբիլիսիում ցույցերը շարունակվում են. կան ձերբակալվածներ և վիրավորներՆերսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Արսեն Բաբայան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչև մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններին (տեսանյութ)Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
«Դեպքից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում». կացարանի հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ)
Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում Կրեմլի կողմից ոգեշնչված օրենքի քննարկմամբ․ ԱՄՆ ՊետքարտուղարությունՄալյանի ծննդյան առթիվ վերջապես ուղարկեք դատավճիռը, պարտադիր չի տոնական փաթեթավորմամբ. Մելիքյան Փաշինյանը կիրանցիներին ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանՊայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ»«Զադնի» է դրել, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»Մեր էրեխեքին թունավորել են, նոր վառել. Ազատ գյուղի կացարանում զոհվածի հայր (տեսանյութ)Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին
Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան հրապարակում․ ՈւՂԻՂ
Սրանց ասելով ստացվում է, որ Ադրբեջանը մինչև հիմա ինչ արել է` լեգիտիմ փաստարկներ է ունեցել՝ հարձակում Արցախի վրա, Արցախի հայաթափում, հարձակում Հայաստանի վրա. «ՉԻ»
Մայիսի 1-ը, որպես աշխատավորների միջազգային օր, տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը․ Հրապարակ»Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենաՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»Սերբիայի նախագահը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ոչ թե BRICS-ին
Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ
Ադրբեջանն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի՝ ահաբեկման ենթարկելով ողջ տարածաշրջանը Կիրանցեցին պայքարում է, որ մեր Հայրենիքը չդառնա Ադրբեջան (տեսանյութ) Պուտինը պետք է երկխոսության անկեղծ պատրաստակամություն դրսևորի. ԲլինկենՀունգարիան «վաճառեց» Սաֆարովին, այժմ խոչընդոտում է ՀՀ տրամադրվելիք աջակցության գործընթացին ԲՏԱ նախարարը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ ռազմաարդյունաբերության ոլորտի հարցեր է քննարկել Ուզում եմ` մեր զրույցի վերջում մենք փարվենք իրար. Կիրանցում երեկոյան զրույցն ավարտվեց աղոթքով (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբանական խումբ ԱՄՆ-ն դեմ կլինի և քայլեր կձեռնարկի Բենյամին Նեթանյահուի ձերբակալության դեպքումՄխիթարյանը հրաժարվել է Միլանի մասին ծաղրական պաստառ ցուցադրել Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ, ՌԴ քաղաքացի է մահացել Ադրբեջանը վերածվել է մի հսկայական կալանավայրի, իսկ Ալիևը ստանձնել է բանտապետի տխրահռչակ պաշտոնը
Մշակույթ

«Կերպարը ես խաղում եմ, իսկ կյանքում առանձին մարդ եմ»․ սիրված դերասան Արթուր Հակոբյանը 60 տարեկան է (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր սիրված դերասան Արթուր Հակոբյանի ծննդյան օրն է։

Դերասանաին շատերը հիշում են հայտնի «Վերվարածները» հեռուստասերիալից, որտեղ Արթուր Հակոբյանը մարմնավորում է  Արբի քեռուն։

Կենսագրական տվյալներ

Արթուր Հակոբյանը ծնվել է 1962 թվականի հուլիսի 8-ին Գյումրի քաղաքում։ Սովորել է Եղիշե Չարենցի անվան միջնակարգ դպրոցում, որն ավարտել է 1979 թվականին։ Ուսումը շարունակել է Գյումրու Վ․ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին կից դերասանական ստուդիայում, այնուհետև աշխատել է այդ թատրոնում։ 1989 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։

Արթուր Հակոբյանի ընտանիքում բոլորը սիրել են արվեստը, սակայն հայրն ի սկզբանե դեմ էր դերասան դառնալու նրա որոշմանը։ Նա ոչ մի անգամ չի գնացել որդուն բեմում տեսնելու՝ ասելով՝ «Դու ի՞նչ դերասան, դերասան կոչվելու իրավունք ունեն Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ֆրունզե Մկրտչյանը․․․»

Ավելի ուշ Արթուրի մայրը սկսել է աշխատել թատրոնում, և նա ևս ընդունվել է աշխատանքի՝ որպես բեմի բանվոր, քանի որ, ինչպես ինքն է ասում։

 

 

Գործունեություն

Արթուր Հակոբյանը խաղացել է Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոնում, Երևանի Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնում և Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Աշխատել է նաև մի քանի հեռուստաընկերությունների հետ, այդ թվում՝ Շանթ ՀԸ, Արմենիա TV, Հայաստանի hանրային hեռուստաընկերություն, Հայկական երկրորդ հեռուստաալիք։

Հյուրախաղերով հանդես է եկել ԱՄՆ-ում, Բելգիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում։

Դերասանը կերտել է բազմաթիվ դերեր․ Ր․ Շարտի «Կնոջս անունը Մորիս է» ստեղծագործությունում հանդես է եկել Ժորժի կերպարով, Խ․ Դաշտենցի «Ֆայտոն Ալեքը» աշխատանքում՝ գյուղացի հավավաճառի կերպարով, Լևոն Շանթի «Կայսրը» ստեղծագործությունում՝ Վասիլի կերպարով, Հ․ Թումանյանի «Տերն ու ծառան» աշխատանքում՝ Սարոյի կերպարով և այլն։ Նկարահանվել է հեռուստասերիալներում, տարբեր նախագծերում և ֆիլմերում՝ «Տաքսի Նեմա», «Մեր գյուղը», «Մի կաթիլ մեղրը», «Նախաճաշ երկուսի համար», «Վերվարածներն ընտանիքում» և այլն․․․

Ֆեյսբուքյան իր էջում հիշատակելով ծննդյան օրվա մասին, Արթուր Հակոբյանը գրել է․

Արդեն վաթսո՞ւն

Էդ երբ անցավ էդպես վռազ,

Ապրել եմ էլի մեկից ավել, մեկից պակաս։

Չեմ հավատում ... Արդեն վաթսուն...

Մի քիչ հարցեր ունեմ Աստծուն

Տո դու ով ես,որ հարցեր տաս

Ապրել ես էլի, մեկից ավել մեկից պակաս...

 

Մի առիթով դերասանին հարցրել են՝ միշտ ծիծաղկոտ, հումորային ու ուրախ դերեր է խաղում, իրականում արդյոք նա այդպիսի՞ն է։ Վերջինս արձագանքել է․ «Ես զարմանում եմ այն դերասանների վրա, որոնք ինչպես էկրանին են, նույն կերպ կյանքում են։ Կերպարը ես խաղում եմ, իսկ կյանքում ես առանձին մարդ եմ»։

 

 Նա նաև ասել է, որ ցանկաում է « որևէ տրագիկոմեդիայում խաղալ»․․․

NEWSPRESS.am-ի անձնակազմը շնորհավորում է սիրված դերասանին՝ ծննդյան օրվա առիթով ու մաղթում նրան քաջառողջություն, հաջողություններ, ինչպես ընտանիքում, այնպես էլ բեմում․․․ և իհարկե՛, թող իրականանա Արթուր Հակոբյանի ցանկությունն ու նա հանդես գա նոր դերով․․․

Ներկայացնում ենք նաև Արթուր Հակոբյանի  հետ արված հարցազրույցներից մեկը, որտեղ նա անդրադարձել է նաև ներքաղաքական ու սահմանային իրավիճակին։