Ապրիլին 98 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողին չձևակերպելու դեպքեր
ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է օկուպացված Արցախի Հանրապետության վերնախավի հետ
Կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագրի ընթացքը և դնել պատշաճ հանրային քննարկման․ հայտարարություն
Թավրիզում հրաժեշտ են տալիս մահացած Ռաիսիին և Աբդոլլահյանին (տեսանյութ)
Նսեմացնելով շարժումը՝ ընդամենը ձեր վախերն եք ի ցույց դնում․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներինՀՀ ԱԽ քարտուղարին Կատարում ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալըՍահիբա Գաֆարովան խոսել է Սիմոնյանի հետ հանդիպման մասինԱրգիշտի Քյարամյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՔԿ կարողությունների զարգացման հարցըԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ հանձնվողները՝ վերանում. Արշակ Կարապետյան (տեսանյութ)Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
ՄԱԿ-ը հետևում է Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղ կարգավորման գործընթացին. Գուտերեշ
Ի՞նչ է ուզում Փաշինյանի նախկինը նախկիններից. «Հրապարակ»Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչ եղանակ է սպասվումԹափառող կենդանիների հարցը չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Ռաիսիի ուղղաթիռը համալրվել է անհրաժեշտ նավիգացիոն և ազդանշանային սարքավորումներով. վերջին պահին ուղղաթիռի ուղեւորների ցուցակում ընդգրկվել են նոր մարդիկ (տեսանյու)Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյանը լուսանկարներ է հրապարակելՀամախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Կիրանցում տեղի ունեցողը սահմանազատում չէ, այլ մանր ջեբկիրություն․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները ադրբեջանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջԱյսօր տեղի կունենա փաստաբանների գործադուլԷրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխություններըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իրանի իշխանությունն է մեղավոր, նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել Մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ավերելու հաշվին սահմանազատումը անօրինական է․ Թաթոյան Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից․ կան ձերբակալվածներ Հայտարարություն՝ Տավուշում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների դեպքով Քննարկվել է կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ուղղությունները Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, տնկած ծառերը չէին պաշտպանում «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում կին է ինքնասպան եղել Ոստիկանները խփեցին՝ ընկա, ուշաթափված վիճակում տեղափոխեցին մեքենա, էնտեղ եմ ուշքի եկել (տեսանյութ) Գրիգորյանն ու Շիրոկովը քննարկել են ՀՀ մասնակցությունը՝ տարածաշրջանի ենթակառուցվածքային ծրագրերին Ցավակցության և զորակցության խոսքեր ենք փոխանցում զոհվածների հարազատներին և բարեկամ Իրանի ժողովրդին․ Հայկ Մամիջանյան
Հասարակություն

Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել 36 կգ ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու գողության մասին

Ոստիկանությունը նոր մանրամասնել է ներկայացրել ապրիլի 10-ին Մալաթիայում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին։

Ավազակային հարձակման վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ապրիլի 10-ին: Իրավապահների գործողություններն առաջին արդյունքները տվին հենց նույն օրը. որոշիչ էին իրավապահների պրոֆեսիոնալիզմը, տարբեր կառույցների ծառայողների համագործակցությունը և արագությունը: Հետո պիտի պարզվեր, որ կատարվածը նախօրոք մանրակրկիտ ծրագրած, դերաբաշխումը հետևողականորեն կատարած, հանցագործության հետքերը վերացնելու հնարավոր միջոցները ձեռնարկած հափշտակություն էր: Բայց արդեն այսօր դեպքին կարող ենք անդրադառնալ փաստական տվյալներով:

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մի խումբ անձինք մասնակցել են զենքի գործադրմամբ հարձակմամբ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու նպատակով ստեղծված հանցավոր կազմակերպությանը։ Վերջիններս, քննությամբ դեռևս չպարզված աղբյուրից, նախապես տեղեկացել են ՌԴ-ում բնակվող անձին պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ ոսկյա ձուլակտորներ և 293 միլիոն ռուբլի մեկ այլ անձի միջոցով ապրիլի 10-ին «Զվարթնոց» օդանավակայանով Հայաստան տեղափոխելու մտադրության մասին։ Հանցավոր կազմակերպության անդամները, նշված գույքը զենքի գործադրմամբ բռնություն գործադրելով հափշտակելու նպատակով, նախապես պլանավորել և հստակ դերաբաշխել են հանցավոր կազմակերպության անդամներից յուրաքանչյուրի գործողությունները»,-ներկայացնում է ԵՔՔՎ ծանր հանցագործութունների քննության բաժնի պետի տեղակալ Արթուր Ղազարյանը:

Եվ այսպես, ապրիլի 10-ին, առավոտյան ժամը 7.15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվեց ահազանգ, որ Փարաքարի Մայրաքաղաքային փողոցում կատարվել է ավազակային հարձակում: Ոստիկանների արձագանքը սովորականի նման էր:
«Անմիջապես մեկնել ենք դեպքի վայր, ժամանել են նաև Երևանի քաղաքային վարչության, ՔՈԳՎ, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ: Ականատեսների և տուժողների հայտնածով՝ պարզ է դարձել, որ ավազակությունը կատարել են «Պորշ» մակնիշի մեքենայով, ԱԱԾ համազգեստի նմանվող հագուստներով, դիմակավորված և զինված առնվազն չորս անձինք: Անմիջապես ձեռնարկվել են օպերատիվ-հետապուզական միջոցառումներ: Տարածքի մանրակրկիտ ուսումնասիրությամբ և ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ դեպքի վայրից «Պորշ» մակնիշի մեքենան տարել և մտցրել են Արմավիրի մարզի Մերձավան համայնքում գործող ավազի հանք»,-պատմում է ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը:

Ոչ մի նշան չկար, թե «Պորշը» դուրս է եկել ավազի հանքից: Մնում էր ենթադրել, որ «Պորշը» դեռ տեղում էր: Մինչ իրավապահները մեկնում էին դեպքի վայր` հաջողվեց պարզել նաև, որ մեքենային ամրացված էին նույն մակնիշի մեկ այլ մեքենայի համարանիշներ: Ավելի ուշ պարզվեց, որ հանցավոր կազմակերպության անդամները, իրենց հնարավոր շարժը քողարկելու նպատակով, այդ գիշեր Երևանի Զաքյան և Խորենացու փողոցների խաչմերուկի մոտ կայանված մեքենայից հափշտակել էին համարանիշներն ու ամրացրել իրենց «Պորշին»:

Պարզվեց նաև, որ այդ ընթացքում հանցավոր խմբի մեկ այլ անդամ «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահում հետևել է թիրախավորած անձանց, և երբ ժամանողներն ու դիմավորողները դուրս են եկել օդանավակայանից և նստել «Հյունդայի Սոնատա» մակնիշի մեքենան, նա տեղեկությունը փոխանցել է «Պորշում» սպասող հանցակիցներին: Իր գործի այս մասը կատարած` նա նստել է տաքսի, դեպքի վայրի մոտակայքից վերցրել մեկ այլ հանցակցի և մեկնել ավազի հանք: Ավազի հանքում էլ նախապես գործողություններ էին կատարվել: Հանցավոր խմբի երկու անդամ նախօրոք «Մերսեդեսով» մեկնել են Մերձավան գյուղում գործող ավազի հանք, բացելով ուղեփակոցը` մտել ներս և պահակակետում, պահակի ներկայությամբ, անջատել են տարածքը տեսանկարահանող սարքերի տեսաձայնագրությունների հիշողության կրիչի պարունակությամբ սարքը:

Այս բոլոր նախապատրաստական գործողություններից և օդանավակայանի իրենց ընկերոջից վերջին ուղղորդումը ստանալուց հետո հանցավոր կազմակերպության անդամները «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդում են «Հյունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային և ժամը 07.15-ին մոտ Փարաքարի Մայրաքաղաքային փողոցում արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ զենքի գործադրման սպառնալիքով կանգնեցնում են մեքենան: ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող հանդերձանքով և դիմակավորված՝ նրանք ներկայանում են ԱԱԾ աշխատակից, մեքենայում գտնվող երեք անձանց բռնությամբ դուրս են բերում ավտոմեքենայից, թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով անցկացնում ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով ոսկու ձուլակտորներով ու գումարով պայուսակները` կրկին բռնություն գործադրելով՝ տուժածներին նստեցնում են «Հյունդայի Սոնատան», արցունքաբեր գազ փչում մեքենայի մեջ և «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմում փախուստի: Այնուհետև «Պորշը» մտնում է հանքի տարածք, ինչից հետո հանցագործների մի մասը հեռանում է «Մերսեդեսով», իսկ խմբի հինգ անդամ` «ԳԱԶ-3102» մակնիշի մեքենայով:

Օպերատիվ-քննչական խումբը ժամանել է ավազի հանքի տարածք, որտեղ քանդելով հողակույտը` հայտնաբերել է «Պորշը» և տեղափոխել ոստիկանության Մալաթիայի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Այս ընթացքում ստացվում է նոր տեղեկություն, որն իրացնելու համար դարձյալ անհրաժեշտ էր համագործակցված աշխատանք:

Պատմում է ավագ օպերլիազոր Զոհրակ Դավթյանը. «Դեպքի օրը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել հանցագործությունը կատարած անձանց քանակի և ինքնության վերաբերյալ: Միաժամանակ տեղեկություն է ստացվել, որ նրանցից մի քանիսը պատրաստվում են մեկնել հանրապետությունից: Համագործակցելով ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի և Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների հետ` ուշ երեկոյան սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին են տեղափոխվել հանցանքը կատարած անձանցից երկուսը, որոնք ներկայացվել են քննչական բաժին»:

Հետագա միջոցառումներով պարզվեց, որ «Պորշը» հանքում խնամքով թաղելուց հետո խմբի հինգ անդամ «ԳԱԶ-3102» մակնիշի մեքենայով հեռանում են:

Ապրիլի 12-ի երեկոյան հանցավոր կազմակերպության անդամներից մեկը, 48-ամյա տղամարդը, Երևանի Բագրատունյաց փողոցում գողոնով պայուսակն իր «Տոյոտայից» տեղափոխում է ուղևորափոխադրումներ կատարող «Մերսեդես Վիտո» մակնիշի մեքենան, ինքն էլ որպես ուղևոր` տեղավորվում մեքենայում: Ճանապարհին, Արարատի մարզում, «Մերսեդես Վիտոն» կանգնեցվում է, 48-ամյա տղամարդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Մալաթիայի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվում է 58 միլիոն ռուսական ռուբլի և ոսկու երկու ձուլակտոր: Հայտնաբերվում, ձերբակալվում և նախաքննական մարմին են տեղափոխվում խմբի այլ անդամներ, խուզարկություններով հայտնաբերվում է հափշտակված գումարի մի մասը ևս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա հանցավոր կազմակերպության անդամներին մեղադրանք է ներկայացվել հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, հանցավոր կազմակերպության կողմից առանձնապես խոշոր չափերով ավազակային հարձակում կատարելու համար: Քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, որոնցից 6–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: