Ինքն իր էշ հալով բոլորին էշի տեղ է դրել․ տականք, եթե դու չես կարողանում զինվոր պահել, ինչու ես տանում, սպանում երեխաներին․ հրդեհված կացարանում մահացած զինվորի հայրը՝ Պապիկյանին
Մի քանի օր, կամ մի ամիս դուրս չեկանք, ինչ-որ ձևով իրանց հերթական խաբեություններին հավատացինք, մարդու տեղ դրեցինք, դա չի նշանակում, որ մենք քնած ենք: Մենք մինչև վերջ գնալու ենք, էսօր եկել ենք պահանջով, որ այս հարցին լուծում տան: Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից մահացած զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։
«Եթե ինքն իր էշ հալով բոլորին էշի տեղ է դրել, չի նշանակում, որ մարդիկ հավատալու են իր ասած վարկածին։ Դատարանում պաշտոնական վարկածից բացի, այլ բան չեն քննում։ Առաջին օրը ինչ խոսել է, գործը տանում են այդ ուղղությամբ։ Հաստատ այդպես չի եղել, ինչ վարկած, ապացույցներ, փաստեր դնում ենք իրենց առաջ, պաշտոնական վարկածից այն կողմ ուրիշ բան չեն հարցաքննում։ Կանչում են տղերքի հետ ծառայած ողջ մնացած զինվորներին, մեկի ասածը մյուսի հետ չի բռնում, լրիվ հակասություններ են»,-նշեց Գաբրիել Կիրակոսյանը։
Նա համոզված է, որ եթե տղաները գիտակից վիճակում լինեին, նրանցից ոչ մեկը չէր զոհվի։
«Սուրեն Պապիկյան, ոչ մի տեղ չհելար, երևացիր։ 15 զոհ ես տվել մեկ գիշերվա ընթացքում։ Շատ ժամանակ պատերազմական պայմաններում թուրքը չի կարողանում 15 զինվորի սպանի։ Դու րոպեների ընթացքում 15 զոհ տվեցիր, մի հայտարարությամբ հանդես չեկար։ Ի՞նչ պայմաններում էին պահել այդ զինվորներին։ Իրավունք ունեի՞ն 15 զինվորի այդտեղ պահել։ Տականք, եթե դու չես կարողանում զինվոր պահել, ինչու ես տանում, սպանում երեխաներին»,- ասաց մահացած զինվորի հայրը։