Սերբիայի նախագահը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ոչ թե BRICS-ին
Սերբիան չի ձգտում միանալ BRICS-ին, թեև հարգում է այս ասոցիացիան, քանի որ հանրապետությունը նպատակ ունի միանալ Եվրամիությանը, ասել է նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
Լրագրողները խնդրեցին Վուչիչին մեկնաբանել American Enterprise Institute-ի փորձագետ Իվանա Ստրադների բացահայտումները, ով հայտարարել էր, որ Բելգրադը երազում է հրաժարվել եվրաինտեգրումից հանուն BRICS-ի:
«Ինչպե՞ս նա գիտի, թե ինչ եմ մտածում ես: Արդյո՞ք նրանք ինչ-որ չիպ են մտցրել իմ մեջ և այժմ զբաղված են իմ մտքերը կարդալով, թե ինչի մասին եմ երազում և ինչի մասին եմ մտածում: Մի՞թե նրանք բոլորը միասին խելագարվել են: Եվ սա առաջին անգամը չէ, որ կարդում եմ, դուք խենթ մարդիկ որտեղի՞ց գիտեք, թե ինչի մասին եմ երազում ես: Ես երազում եմ ամենատարբեր այլ բաների մասին, բայց ոչ սրա մասին»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Վուչիչը։
Նա նման փորձագետներին անվանեց «աննորմալ», խոսեց նրանց անհրաժեշտ վերաբերմունքի մասին և խոստացավ շարունակել Սերբիայի եվրոպական ուղին։