Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է ցուցադրել «Միլանի» դեմ վիրավորական պաստառը և այն վերադարձրել է երկրպագուին
Իտալիայի նորընծա չեմպիոն Ինտերի եմպիոնական շքերթի ժամանակ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին փոխանցել են Միլանի հասցեին վիրավորանքներով պաստառ։
Այս մասին գրում է Milanac.ru-ն:
Հայ կիսապաշտպանը պարզաբանում է խնդրել դրա բովանդակության վերաբերյալ, որից հետո այն վերադարձրել է երկրպագուին։ Վահանակի վրա գրված է եղել՝ «Դուք ունեք մեկ աստղ և բարդույթներ»:
Հավելենք, որ Մխիթարյանի այս արարքը շատ բարձր է գնահատվել Միլանի երկրպագուների կողմից: