Իսրայելը սպանել է Հեզբոլլահի հրթիռային ուժերի ղեկավարինՄասիսի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿԴանակահարություն Երևանում․ 38-ամյա տղամարդը «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք աջից» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի իշխանության տապալման հետևանքն է, որ արցախցիները Հայաստանում են. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Դահլիճից Սիսակը գոռում ա, թե «Կիրանցում դպրոց չի եղել», այսինքն, ստացվում ա, որ էսքան տարի էդ գյուղում մարդիկ կրթություն չեն ստացել. Արմեն ՀովասափյանՎայր եմ դրել համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավարի լիազորություններս. Էմին Երիցյան
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
ԱԺ-ի անվտանգության աշխատողներին հանե՛ք, ծառեր տնկե՛ք. Դանիելյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Ձեր վարչապետն արել է ու անում է ամեն ինչ, որ ձեր միջոցո'վ անի բոլոր ամենավտանգավոր քայլերը` բեմադրելով ձեր համաձայնությունը, ապագա արյունն ու ցավը հավասար լղոզելով բոլորիդ վրա. Լիլիթ Բլեյանը դիմել է տաղանդավորներին ու հասկացողներին Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնելՌայիսիի մահվան պատճառ կարող էր լինել նաև Ադրբեջանի հետ մերձեցումը. HurriyetԱրարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»Ապրիլին 98 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողին չձևակերպելու դեպքեր
ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է օկուպացված Արցախի Հանրապետության վերնախավի հետ
Կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագրի ընթացքը և դնել պատշաճ հանրային քննարկման․ հայտարարություն
Թավրիզում հրաժեշտ են տալիս մահացած Ռաիսիին և Աբդոլլահյանին (տեսանյութ)
Նսեմացնելով շարժումը՝ ընդամենը ձեր վախերն եք ի ցույց դնում․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներինՀՀ ԱԽ քարտուղարին Կատարում ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալըՍահիբա Գաֆարովան խոսել է Սիմոնյանի հետ հանդիպման մասինԱրգիշտի Քյարամյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՔԿ կարողությունների զարգացման հարցըԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ հանձնվողները՝ վերանում. Արշակ Կարապետյան (տեսանյութ)Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
ՄԱԿ-ը հետևում է Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղ կարգավորման գործընթացին. Գուտերեշ
Ի՞նչ է ուզում Փաշինյանի նախկինը նախկիններից. «Հրապարակ»Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչ եղանակ է սպասվումԹափառող կենդանիների հարցը չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Ռաիսիի ուղղաթիռը համալրվել է անհրաժեշտ նավիգացիոն և ազդանշանային սարքավորումներով. վերջին պահին ուղղաթիռի ուղեւորների ցուցակում ընդգրկվել են նոր մարդիկ (տեսանյու)Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյանը լուսանկարներ է հրապարակելՀամախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Կիրանցում տեղի ունեցողը սահմանազատում չէ, այլ մանր ջեբկիրություն․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները ադրբեջանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջԱյսօր տեղի կունենա փաստաբանների գործադուլԷրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխություններըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն
Մամուլ

Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Իշխող խմբակը վերջին երկու օրերին նոր տերմին է դրել շրջանառության մեջ՝ փորձելով տեղի ունեցող միակողմանի զիջումները, որը փաթեթավորել են սահմանազատում-սահմանագծում անվան տակ, կրկին ջարդել նախկինների գլխին։ Մեկը մյուսին կապկելով նրանք իրենց ելույթներում շեշտում են, որ ոչ թե տարածքներ են հանձնում կամ փոխանակում, այլ սահմանն են վերարտադրում, կամ ինչպես Արսեն Թորոսյանն է բնորոշել՝ հողի վրա գծում են Ալմա Աթայի հռչակագրով նախատեսված սահմանը։ Մինչդեռ մինչեւ վերջերս ՔՊ-ականները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում էին, թե հայ-ադրբեջանական սահման գոյություն չունի, իրենք առաջին անգամ սահման են գծում, Նիկոլ Փաշինյանն էլ արդեն քանի տարի է թմբկահարում է, որ Հայաստանը կադաստրի վկայական, այն է՝ պետական սահման չունի։ 

Երեկ ՔՊ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Հերիքնազ Տիգրանյանը, հետ չմնալով կատաղի ՔՊ-ականներից, կրկնեց «սահմանի վերարտադրության» մասին հնարովի թեզը, հարցրեցինք՝ եթե կա հայ-ադրբեջանական սահման, ի՞նչ իմաստ ունի վերարտադրել այն, արդյոք այդ «վերարտադրությունը» կազմակերպել են, որ միակողմանի զիջումների գնան, սակայն պատգամավորը հստակ պատասխան չտվեց՝ ասելով միայն. «Մենք ունենում ենք վերականգնված եւ վերահաստատված այն սահմանները, որոնք ունեինք Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Զիջումներ չեն լինում, Հայաստանի տարածքից ոչինչ չի տրվում»։

Մինչդեռ ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տրաքացրեց իշխանության փչած այդ փուչիկը՝ հայտարարելով, թե այն քարտեզները, որոնցով պետք է գործընթացն իրականացնեին, անհետացել են Կադաստրի կոմիտեից։ Նա բացարձակ սուտ որակեց արդարադատության նախարարության այն հայտարարությունը, համաձայն որի «Սահմանազատման գործընթացն իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»: Պատգամավորը հիշեցրեց Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը` «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունը, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից: Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը` սովմինի նախագահի տեղակալը, եւ դրան կցված են տասնյակ արձանագրություններ: 

«Տավուշի հետ կապված Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք»։ Աբրահամյանն ասաց, որ 2022 թվականին, այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում, իսկ հիմա այլևս գոյություն չունեն, ինչը նշանակում է, որ իշխանությունը միակողմանի զիջումների է գնում: Գուցե նաեւ` վերացնելով հետքերը։