52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
«Ազատություն, ազատություն» վանկարկումներով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին (տեսանյութ)
«Եկեղեցի չզբաղվել политика»․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վախենո՞ւմ է, թե՞ պարզապես անսկզբունքային է
«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքովԻսրայելը սպանել է Հեզբոլլահի հրթիռային ուժերի ղեկավարինՄասիսի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿԴանակահարություն Երևանում․ 38-ամյա տղամարդը «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք աջից» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի իշխանության տապալման հետևանքն է, որ արցախցիները Հայաստանում են. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Դահլիճից Սիսակը գոռում ա, թե «Կիրանցում դպրոց չի եղել», այսինքն, ստացվում ա, որ էսքան տարի էդ գյուղում մարդիկ կրթություն չեն ստացել. Արմեն ՀովասափյանՎայր եմ դրել համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավարի լիազորություններս. Էմին Երիցյան
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
ԱԺ-ի անվտանգության աշխատողներին հանե՛ք, ծառեր տնկե՛ք. Դանիելյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Ձեր վարչապետն արել է ու անում է ամեն ինչ, որ ձեր միջոցո'վ անի բոլոր ամենավտանգավոր քայլերը` բեմադրելով ձեր համաձայնությունը, ապագա արյունն ու ցավը հավասար լղոզելով բոլորիդ վրա. Լիլիթ Բլեյանը դիմել է տաղանդավորներին ու հասկացողներին Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնելՌայիսիի մահվան պատճառ կարող էր լինել նաև Ադրբեջանի հետ մերձեցումը. HurriyetԱրարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»Ապրիլին 98 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողին չձևակերպելու դեպքեր
ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է օկուպացված Արցախի Հանրապետության վերնախավի հետ
Կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագրի ընթացքը և դնել պատշաճ հանրային քննարկման․ հայտարարություն
Թավրիզում հրաժեշտ են տալիս մահացած Ռաիսիին և Աբդոլլահյանին (տեսանյութ)
Նսեմացնելով շարժումը՝ ընդամենը ձեր վախերն եք ի ցույց դնում․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներինՀՀ ԱԽ քարտուղարին Կատարում ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալըՍահիբա Գաֆարովան խոսել է Սիմոնյանի հետ հանդիպման մասինԱրգիշտի Քյարամյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՔԿ կարողությունների զարգացման հարցըԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ հանձնվողները՝ վերանում. Արշակ Կարապետյան (տեսանյութ)Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
ՄԱԿ-ը հետևում է Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղ կարգավորման գործընթացին. Գուտերեշ
Ի՞նչ է ուզում Փաշինյանի նախկինը նախկիններից. «Հրապարակ»Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչ եղանակ է սպասվումԹափառող կենդանիների հարցը չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Ռաիսիի ուղղաթիռը համալրվել է անհրաժեշտ նավիգացիոն և ազդանշանային սարքավորումներով. վերջին պահին ուղղաթիռի ուղեւորների ցուցակում ընդգրկվել են նոր մարդիկ (տեսանյու)Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյանը լուսանկարներ է հրապարակելՀամախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Կիրանցում տեղի ունեցողը սահմանազատում չէ, այլ մանր ջեբկիրություն․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները ադրբեջանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջ
Մամուլ

Փաշինյանը կիրանցիներին ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին Տավուշի մարզի Կիրանց համայնքի մի խումբ բնակիչների եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն անցել է գերլարված մթնոլորտում։ Մասնակիցներից մեկի պատմելով, Փաշինյանը հանդիպման սկզբից մինչեւ վերջ սպառնացել է կիրանցիներին՝ թե չի ստացվելու դիմադրել: Ասել է` եթե չբացեն ճանապարհը, կամ խոչընդոտեն սահմանազատման-սահմանագծման աշխատանքներին, միեւնույն է` ուժի գործադրմամբ են այդ աշխատանքներն իրականացնելու։ Գյուղացիներից մեկն ասել է, որ իր տան դիմաց տանկ կկանգնեցնի, մյուսը՝ կվառի, ամեն ինչ կանեն, որ թույլ չտան ադրբեջանցիների ոտքը Կիրանց մտնի, Փաշինյանն ասել է՝ անօգուտ է, ինչ էլ անեք, միեւնույն է ոչինչ չեք կարող փոխել։

Վախեցնելուց բացի նաեւ ամոթանք է տվել իր համերկրացիներին՝ մոտավորապես, թե` չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջեք, որ փրկեք ողջ Հայաստանը, կանխեք պատերազմը, ասել է` իբր այս գործընթացը Հայաստանի անկախության, գոյության համար է արվում։

Կիրանցիները, որ արդեն տասն օրից ավելի է ի նշան բողոքի, փակ են պահում միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը՝ իշխանություններին փորձելով հետ պահել միակողմանի զիջումներից, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում տեղեկացել են, որ հայ-ադրբեջանական նոր սահմանն անցնելու է ոչ թե գյուղի մեջտեղում գտնվող կամրջի կեսով, այլ ավելի խորքից, Փաշինյանն ասել է, որ հնարավոր է գյուղը կիսվի, մեծ մասն անցնի Ադրբեջանին, մասնագետների առաջիկա աշխատանքների արդյունքում կորոշվի, թե կոնկրետ որտեղով է գծվելու սահմանը:

Գյուղացիները խնդրել են՝ գոնե կամուրջը չտալ, ասել է՝ հնարավոր չէ, նշել է նաեւ՝ իբր ինքն էլ չի իմացել, որ գյուղը կիսվելու է, նախնական տարբերակով` ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմն այդ մասին տեղեկացված չեն եղել, իբր ՌԴ ԳՇ քարտեզները ստանալուց հետո են դա իմացել: Նորից փորձել է մեղքը բարդել ռուսների վրա, թե` ռուսներն են այդպես ուզում, որն իր սրտով էլ չի։

Ավելին, ասել է, որ Կիրանցում ճանապարհ փակող ընդդիմադիրները իրականում ոչ թե օգնում են իրենց, այլ վնասում՝ էլ ավելի գրգռելով ադրբեջանական կողմին, ու եթե ճանապարհ փակողները միայն կիրանցիներ լինեին, ապա ինքը կայցելեր Կիրանց, ոչ թե իրենց կհրավիրեր կառավարություն։ Փորձել է կիրանցիներին տրամադրել ճանապարհը փակող համագյուղացիների եւ նրանց պարբերաբար այցելող եւ աջակցություն հայտնող քաղաքական-հասարակական գործիչների դեմ։ 

Միեւնույն ժամանակ` անվտանգության զրո երաշխիք է տվել, ասելով` գործընթացը կյանքի կոչելուց հետո՝ գուցե 7 օր խաղաղ ապրեք, բայց 8-րդ օրը չի կարող ասել՝ ինչ կլինի։ Փորձել է հանգստացնել, թե տուն կորցնողները փոխհատուցում կստանան, կքննարկեն այդ հարցը, բայց կիրանցիները սաստել են Փաշինյանին, ասել են, որ ընդհանրապես չեն ուզում այս թեման քննարկել, իրենք չեն պատրաստվում աճուրդի հանել հայրենիքը։

Այդուհանդերձ, հանդիպումն ու լսածներն այնքան հուսահատեցնող է եղել, որ կիրանցիները թեւաթափ եղած են դուրս եկել, մի կին անգամ լաց է եղել: Նրանք վերադարձել են հայրենի գյուղ, իսկ երեկ անգամ գյուղամիջում քննարկել են, թե անիմաստ են այս ակցիաները՝ միեւնույն է՝ Փաշինյանն իր սեւ գործն ավարտին է հասցնելու, չնայած դրան` շատերը դեմ են հանձնվելուն, երեկ քննարկել են նաեւ դաշտամիջյան ճանապարհները փակելու հարցեր, որպեսզի թույլ չտան սահմանը գծող ու սյուներ տեղադրող մասնագետները գաղտագողի գնան, քարտեզագրման աշխատանքներ իրականացնեն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում