Հետաձգելը նախկին իշխանության գործելաոճն էր, պետք է ժամ առաջ որոշում կայացնել․ տնտեսագետ (տեսանյութ)
Կենսաթոշակային պարտադիր նորմի մեկ տարով հետաձգումը տնտեսագետ Բագրատ Ասատրյանը ճիշտ չի համարում։ Այդ մասին նա ասաց «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Հետաձգելով զբաղվում էր նախկին իշխանությունը։ Սա արդեն մոտ մեկ տասնյակ տարվա պատմություն ունի և իշխանությունն անպատասխանատվությամբ վերաբերվեց այս խնդրին։ Հիմա էլ նոր իշխանությունն է հետաձգում համակարգի ներդրումը»,- ասաց տնտեսագետը՝ հորդորելով նոր իշխանությանը ժամ առաջ վճիռ կայացնել և չհետաձգել համակարգի ներդրումը։
Ըստ նրա՝ հետաձգելը, բացի կորուստներից, ոչ մի լավ բանի չի տանի։
Նա նշեց նաև 11 փաստ, թե ինչու պետք է պարտադիր նորմը կյանքի կոչել։ Ասուլիսի մյուս բանախոս, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ նկատեց, որ եթե իշխանությունը հետաձգում է պարտադիր նորմը կիրառելու գործընթացը, ուրեմն հասկանում է, որ դեռ պատրաստ չէ։ Այս դեպքում ավելի լավ է՝ աշխատեն վրան, ենթարկեն որոշ փոփոխությունների, որպեսզի այն կարողանա վստահություն ներշնչել ու անթերի ներկայացվել հասարակությանը։
Մանրամասները՝ տեսանյութում․