Փաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի․ Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.
«Երևանի կենտրոնը, Ազատության հրապարակը «կոլցոյի» մեջ են ու սա ընդամենն այն պատճառով, որ Փաշինյանը Օպերայի դահլիճում միջոցառման է մասնակցելու: Փաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի: Նիկոլ, մի օր դու «փակվելու» ես x կետում, բայց այդ դեպքում` ժողովրդի կողմից: Այսօր դու ընդամենը մոտեցրեցիր այդ օրը»։