Պուտինը առաջարկել է խաղաղություն հաստատել Ուկրաինայում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չինական «Սինհուա» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հետ երկխոսությանը՝ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար:
Պուտինը նշել է, որ բանակցություններին պետք է հաշվի առնվեն իրենց շահերը և ձեռք բերվեն անվտանգության հուսալի երաշխիքներ:
«Մենք ցանկանում ենք այս հակամարտության համապարփակ, կայուն և արդարացի լուծում խաղաղ միջոցներով։ Եվ մենք բաց ենք Ուկրաինայի հարցով երկխոսության համար», - ասել է Ռուսաստանի ղեկավարը՝ նշելով, որ դրանք պետք է լինեն բանակցություններ, որոնք հաշվի կառնեն այս հակամարտությունում ներգրավված բոլոր երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի շահերը: