Հարձակում ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբի վրա

Իսրայելի ռազմաօդային ուժերը ճշգրիտ հարված են հասցրել ՀԱՄԱՍ-ի կենտրոնական ռազմական շտաբին, որը գտնվում է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության դպրոցի շենքում:
Այս մասին հայտնում են իսրայելական լրատվամիջոցները՝ հղում կատարելով Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությանը։
Մամուլի ծառայությունը նշել է, որ հարվածն իրականացվել է ճշգրիտ կառավարվող զինամթերքի կիրառմամբ՝ նվազագույնի հասցնելով քաղաքացիական անձանց վնասը:
«Համասը համակարգված կերպով օգտագործում է խաղաղ բնակիչներին և հաստատությունները որպես կենդանի վահան Իսրայել պետության դեմ իր ահաբեկչական գործողությունների համար», - ավելացրել է Իսրայելի պաշտպանության բանակը: