ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ էՔաղաքացիները փակել են Սպիտակ-Վանաձոր ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում ընթացող ակցիաների (տեսանյութ)Հատուկ գործողություն ամբողջ Թուրքիայում. կա մոտ 40 ձերբակալվածԻնքն իր էշ հալով բոլորին էշի տեղ է դրել․ տականք, եթե դու չես կարողանում զինվոր պահել, ինչու ես տանում, սպանում երեխաներին․ հրդեհված կացարանում մահացած զինվորի հայրը՝ ՊապիկյանինՍևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 հատ խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանցԱրժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղեր. ԱՍՀ նախարարԹբիլիսիում ցույցերը շարունակվում են. կան ձերբակալվածներ և վիրավորներՆերսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Արսեն Բաբայան«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչև մայիսի 10-ը ժամանակ տվեցին իշխանություններին (տեսանյութ)Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
«Դեպքից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում». կացարանի հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ)
Մենք խորապես մտահոգված ենք Վրաստանում Կրեմլի կողմից ոգեշնչված օրենքի քննարկմամբ․ ԱՄՆ ՊետքարտուղարությունՄալյանի ծննդյան առթիվ վերջապես ուղարկեք դատավճիռը, պարտադիր չի տոնական փաթեթավորմամբ. Մելիքյան Փաշինյանը կիրանցիներին ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանՊայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ»«Զադնի» է դրել, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»Մեր էրեխեքին թունավորել են, նոր վառել. Ազատ գյուղի կացարանում զոհվածի հայր (տեսանյութ)Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին
Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան հրապարակում․ ՈւՂԻՂ
Սրանց ասելով ստացվում է, որ Ադրբեջանը մինչև հիմա ինչ արել է` լեգիտիմ փաստարկներ է ունեցել՝ հարձակում Արցախի վրա, Արցախի հայաթափում, հարձակում Հայաստանի վրա. «ՉԻ»
Մայիսի 1-ը, որպես աշխատավորների միջազգային օր, տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը․ Հրապարակ»Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենաՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»Սերբիայի նախագահը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ոչ թե BRICS-ին
Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ
Ադրբեջանն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի՝ ահաբեկման ենթարկելով ողջ տարածաշրջանը Կիրանցեցին պայքարում է, որ մեր Հայրենիքը չդառնա Ադրբեջան (տեսանյութ) Պուտինը պետք է երկխոսության անկեղծ պատրաստակամություն դրսևորի. ԲլինկենՀունգարիան «վաճառեց» Սաֆարովին, այժմ խոչընդոտում է ՀՀ տրամադրվելիք աջակցության գործընթացին ԲՏԱ նախարարը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ ռազմաարդյունաբերության ոլորտի հարցեր է քննարկել Ուզում եմ` մեր զրույցի վերջում մենք փարվենք իրար. Կիրանցում երեկոյան զրույցն ավարտվեց աղոթքով (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբանական խումբ ԱՄՆ-ն դեմ կլինի և քայլեր կձեռնարկի Բենյամին Նեթանյահուի ձերբակալության դեպքումՄխիթարյանը հրաժարվել է Միլանի մասին ծաղրական պաստառ ցուցադրել Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ, ՌԴ քաղաքացի է մահացել Ադրբեջանը վերածվել է մի հսկայական կալանավայրի, իսկ Ալիևը ստանձնել է բանտապետի տխրահռչակ պաշտոնը Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի Ադրբեջանի նախագահը քաղաքական վանդալիզմի է ենթարկում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմությունը Կիրանցում ակցիան շարունակվում է․ երեկոյան զրույց․ ՈՒՂԻՂԵրևանում անհնազանդության ակցիաներ են․ Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան․ երթևեկությունը այս պահին կաթվածահար է Երևանում ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել 100-ավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և տարեցներ Լրագրողը Սրբազանի մասին սուտ տեղեկություն է տարածել․ շարժումը դիմել է դատարան «Թողե՛ք աղջկան». բերետները , կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ)

«Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հոդված է գրել «Արմավիր» ՔԿՀ-ից, որում ասվում է․

«Ժողովրդական սլենգում գոյություն ունի «կանցավիկ» արտահայտություն, որը նշանակում է կորցնելու բան չունեցող, իր անխուսափելի վախճանը գիտակցող ու այդ գիտակցման բերումով այլևս որևէ բանից չվախեցող, հետևանքների մասին չմտածող մարդ: Նիկոլը հենց այդ «կանցավիկի» վառ օրինակն է: Նրան այլևս չի հուզում ո՛չ ժողովրդի ու ո՛չ էլ միջազգային հանրության տեսակետը: Վարկանիշը կարող է ընկնել 1%-ից էլ ներքև, Freedom House-ն էլ թող համարի, թե Հայաստանում չկա խոսքի ազատություն, ի՞նչ տարբերություն՝ ով ինչ է ասում, եթե դու էլ չես լինելու վաղը: Կա միայն մեկ նպատակ՝ բոլոր հնարավոր միջոցներով մաքսիմալ հետաձգել այդ «վաղը»։

Այսօրվա իրավական «բեսպրեձելն» ու ոստիկանական ամենաթողությունը հենց այդ հետաձգումն են: Նիկոլը լավ հասկանում է, որ ինչքան շուտ ու խորը ճաքի ՔՊ-ն, այնքան շուտ է ինքը հայտնվելու իրեն արժանի վայրում՝ ցմահ հոդվածով: ՔՊ-ական թիմում վախերն ու ճաքերն ակնհայտ են, բոլորը չէ, որ պատրաստ են կանգնել պատասխանատվության պատի տակ և ուստի անհրաժեշտ է ամեն կերպ մոտիվացնել փոքրիկ ՔՊ-ականներին չհանձնվել ժամանակից շուտ: Պե՞տք է՝ կբանտարկի իրենց քննադատողներին ու վիրավորողներին, պե՞տք է՝ կպատժի հանրային պարսավանքի արժանացողներին: Փողն էլ դե կա ու կա, ամեն ինչ արվում է, որ մի քիչ էլ դիմանան: Պաշտպանության դոզան դարձել է թմրանյութի պես մի բան, որն օրեցօր ավելանում է, փարատելով փոքրիկ ՔՊ-ականների վախերն ու դարձնելով իրենց Նիկոլից կախված «թմրամոլներ»: Սա, իհարկե, լուծում է, բայց խիստ ժամանակավոր: Վախերը գնալով մեծանում են, իսկ «վաղը» անխափան ընթացքով հետզհետե դառնում «այսօր»: Նիկոլը զգում է այդ պրոցեսը ճարպակալված մարմնի ամեն միլիմետրով: Ընդդիմադիրների հանդեպ իրականացված հիստերիկ գործողությունները թելադրված են հենց էդ զգացումով:

Այսօր ես ու մի շարք իմ ընկերներ կալանավորված ենք, բայց քնում ենք հանգիստ, քանի որ չենք վախենում վաղվա օրվանից, իսկ Նիկոլն ու նիկոլիկները վախենում են ու շատ ճիշտ են անում, քանի որ պատմությունը երբեք չի ներում դավաճաններին»:

Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյան
«Արմավիր» ՔԿՀ