Ուրարտուի 2 Ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված բազմաշահառու քննարկում (տեսանյութ) Ադրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Մայիսի 22-ին որոշ հասցներ կհոսանքազրկվեն 6 ժամովՀայաստանի և Սլովենիայի ԱԳՆ ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը որոշել են աշխատանքից ազատել բոլոր դպրոցների հաշվապահներինՈստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել էԴեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Տավուշի միջոցով թշնամին ցանկանում է վերահսկողություն հաստատել Հայաստան մտնող միակ գազատարի հանդեպ. Էդգար Էլբակյան
Հուսով ու հավատով լի ենք, որ դա հաջողելու է․ Արցախի ԱԺ պատգամավոր
Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ 3 հոգի հետս գալիս են․ տեսա՞ք Արարատ Միրզոյանին ինչ արեցին․ Ալեն Սիմոնյանը՝ քաղաքում թիկնապահներով շրջելու մասին
Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունըԷլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. Գառնիկ ԴանիելյանՌուսաստանը կոչ է անում աշխարհին մեծացնել ճնշումն Իսրայելի և ԱՄՆ-ի վրաԱյս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները․ Տավուշի թեմի առաջնորդԱզգային ժողովում հայտարարությունների ժամ է. հերթագրվել է 23 պատգամավոր (ուղիղ)3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր էԶվարթնոց օդանավակայանում 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՍովորել եք՝ օղակի մեջ եք վերցնում, ասում` «շպիոն ա»․ բա որ էդքան փաստ ունեք, շպիոն ենք՝ գործ հարուցեք, դատախազության տեղը չգիտե՞ք․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՊապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական շրջաններ, քննարկել անվտանգության հետ կապված հարցեր (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը` Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
«Ազատություն, ազատություն» վանկարկումներով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին (տեսանյութ)
«Եկեղեցի չզբաղվել политика»․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վախենո՞ւմ է, թե՞ պարզապես անսկզբունքային է
«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքովԻսրայելը սպանել է Հեզբոլլահի հրթիռային ուժերի ղեկավարինՄասիսի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿԴանակահարություն Երևանում․ 38-ամյա տղամարդը «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք աջից» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի իշխանության տապալման հետևանքն է, որ արցախցիները Հայաստանում են. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Դահլիճից Սիսակը գոռում ա, թե «Կիրանցում դպրոց չի եղել», այսինքն, ստացվում ա, որ էսքան տարի էդ գյուղում մարդիկ կրթություն չեն ստացել. Արմեն ՀովասափյանՎայր եմ դրել համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավարի լիազորություններս. Էմին Երիցյան
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
ԱԺ-ի անվտանգության աշխատողներին հանե՛ք, ծառեր տնկե՛ք. Դանիելյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Ձեր վարչապետն արել է ու անում է ամեն ինչ, որ ձեր միջոցո'վ անի բոլոր ամենավտանգավոր քայլերը` բեմադրելով ձեր համաձայնությունը, ապագա արյունն ու ցավը հավասար լղոզելով բոլորիդ վրա. Լիլիթ Բլեյանը դիմել է տաղանդավորներին ու հասկացողներին Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնելՌայիսիի մահվան պատճառ կարող էր լինել նաև Ադրբեջանի հետ մերձեցումը. HurriyetԱրարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»Ապրիլին 98 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողին չձևակերպելու դեպքեր
ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է օկուպացված Արցախի Հանրապետության վերնախավի հետ
Կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագրի ընթացքը և դնել պատշաճ հանրային քննարկման․ հայտարարություն
Թավրիզում հրաժեշտ են տալիս մահացած Ռաիսիին և Աբդոլլահյանին (տեսանյութ)
Նսեմացնելով շարժումը՝ ընդամենը ձեր վախերն եք ի ցույց դնում․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին

Հունգարիան «վաճառեց» Սաֆարովին, այժմ խոչընդոտում է ՀՀ տրամադրվելիք աջակցության գործընթացին

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ-ի հայտարարությունը․

«Ինչպես հայտնի դարձավ, Հունգարիան փորձում է արգելափակել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու նախագիծը՝ պահանջելով, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում։ Հունգարիայի ապակառուցողական գործելակերպը վաղուց է հայտնի միջազգային հանրությանը։ Դեռևս 2004թ․ Հունգարիայի մայրաքաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացի շրջանակներում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ ճանաչվելով մեղսունակ և դատապարտվելով ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ Սակայն ընդամենը 8 տարի անց Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին՝ հերոսացվելով և արժանանալով պետական և հանրային բարձր պատիվների։ Հունգարիան դրանով իսկ մեղսակից դարձավ մի հանցավոր գործընթացի՝ հայատյացությանը, որն այսօր էլ Ադրբեջանում չի դադարել, այլ շարունակում է ապահովել իր հաղթարշավը՝ շնորհիվ պատժի ու պատասխանատվության մեխանիզմների անաբավարար դրության։

Այժմ Հունգարիան, որը 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից հետո նվազագույնը պետք է բարձրաձայներ հայ փախստականների անվտանգ և երաշխավորված վերադարձի մասին, ցանկանում է արգելափակել Հայաստանին օժանդակության տրամադրման գործընթացը՝ իրավական և առավել ևս բարոյական որևէ հիմք չունենալով, այլ հիմնվելով քաղաքական միակողմանի և անառողջ ընտրանքայնության վրա։

2012թ․ հունգարական քաղաքական վերնախավը «վաճառեց» Ռամիլ Սաֆարովին՝ վաճառվելով Բաքվի նավթադոլլարներին արդարադատ աշխարհի աչքի առաջ։ Այժմ Հունգարիան կրկին խոչընդոտում է Հայաստանին տրամադրվելիք աջակցության գործընթացին՝ կրկին վաճառվելով ադրբեջանական էժանագին քարոզչախաղերին՝ Հայաստանի զինումը թույլ չտալու վերաբերյալ։ Մինչդեռ Հունգարիան բարձրաձայնում է Ադրբեջանին ևս օժանդակության տրամադրման մասին, և բնական հարց է առաջանում, թե ինչի համար։ Ադրբեջանն առանց այն էլ վերածվել է տարածաշրջանային դեսպոտիզմի կենտրոնի, որը ռազմական սպառնալիք է ներկայացնում կայունությանն ու խաղաղեցմանը։ Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար դիմել է ռազմական խոշորամասշտաբ և տեղային պատերազմական-ռազմական գործողությունների, որոնց արդյունքում ամբողջությամբ հայաթափվել է Լեռնային Ղարաբաղը, օկուպացվել է Հայաստանի սուվերեն տարածքը, իսկ Հունգարիան արդյո՞ք գեթ մեկ դատապարտող հայտարարություն հնչեցրել է այս կապակցությամբ, արդյո՞ք նման վարքը հանցակցություն չէ ցեղասպանական ակտերին։ Հետևապես Հունգարիան և ցանկացած երկիրը, որը կաջակցի ադրբեջանական ծավալապաշությանը, չի դատապարտի այն, հավասարապես կկիսի մարդկության դեմ կատարված հանցագործությունների ողջ պատասխանատվությունը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Հունգարիայի ապակառուցողական վարքը և սթափության ու արդարամտության կոչ անում հունգարական քաղաքական վերնախավին։ Փոխարենը զղջալու նախկինում Ադրբեջանին հանցակից դառնալու համար և աջակցություն հայտնելու տարբեր ժամանակներում ադրբեջանական հանցավոր քաղաքականությունից տուժած ԼՂ հայության, գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության վերադարձի, գույքի փոխհատուցման իրավունքների վերականգնմանը՝ հունգարական իշխանությունները անասելի ճիգեր են գործադրում՝ հաճոյանալու մի պետական միավորի, որը քաղաքակիրթ աշխարհում հետզհետե վերածվում է քաղաքական վտարանդիի։ Հունգարիայի ժամանակավոր իշխանությունները կգան և կգնան, սակայն պետության վարկանշին հասցված վնասը, ցեղասպանին հովանավորողի պիտակը կուղեկցի հաջորդներին դեռ երկար ժամանակ»։