Չինաստանում ավտոճանապարհի փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել
Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում արագընթաց մայրուղու փլուզման հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել:
Այս մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։
«Ժամը 11:45-ի դրությամբ փլատակների տակ հայտնաբերվել է 18 ավտոմեքենա, ընդհանուր առմամբ տուժել է 49 մարդ, որից 19-ը մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
30 տուժած գտնվում է հիվանդանոցում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հավելել է հեռուստաալիքը։