Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնելՌայիսիի մահվան պատճառ կարող էր լինել նաև Ադրբեջանի հետ մերձեցումը. HurriyetԱրարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»Ապրիլին 98 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողին չձևակերպելու դեպքեր
ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է օկուպացված Արցախի Հանրապետության վերնախավի հետ
Կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագրի ընթացքը և դնել պատշաճ հանրային քննարկման․ հայտարարություն
Թավրիզում հրաժեշտ են տալիս մահացած Ռաիսիին և Աբդոլլահյանին (տեսանյութ)
Նսեմացնելով շարժումը՝ ընդամենը ձեր վախերն եք ի ցույց դնում․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներինՀՀ ԱԽ քարտուղարին Կատարում ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալըՍահիբա Գաֆարովան խոսել է Սիմոնյանի հետ հանդիպման մասինԱրգիշտի Քյարամյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՔԿ կարողությունների զարգացման հարցըԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ հանձնվողները՝ վերանում. Արշակ Կարապետյան (տեսանյութ)Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
ՄԱԿ-ը հետևում է Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղ կարգավորման գործընթացին. Գուտերեշ
Ի՞նչ է ուզում Փաշինյանի նախկինը նախկիններից. «Հրապարակ»Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչ եղանակ է սպասվումԹափառող կենդանիների հարցը չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Ռաիսիի ուղղաթիռը համալրվել է անհրաժեշտ նավիգացիոն և ազդանշանային սարքավորումներով. վերջին պահին ուղղաթիռի ուղեւորների ցուցակում ընդգրկվել են նոր մարդիկ (տեսանյու)Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյանը լուսանկարներ է հրապարակելՀամախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Կիրանցում տեղի ունեցողը սահմանազատում չէ, այլ մանր ջեբկիրություն․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները ադրբեջանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջԱյսօր տեղի կունենա փաստաբանների գործադուլԷրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխություններըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իրանի իշխանությունն է մեղավոր, նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել Մարդկանց իրավունքներն ու անվտանգությունն ավերելու հաշվին սահմանազատումը անօրինական է․ Թաթոյան Նոր մանրամասներ՝ Հրազդանում աղմկահարույց «վենդետա» իրականացրած սպանություններից․ կան ձերբակալվածներ Հայտարարություն՝ Տավուշում լրագրողների հանդեպ կիրառված բռնությունների դեպքով Քննարկվել է կառավարության և ՀԲ-ի միջև կայուն զարգացմանն ուղղված համագործակցության ուղղությունները Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում. բախվել են գնացքն ու կաթ տեղափոխող «Զիլ»-ը Թաղավարդի դպրոցից մի քանի մետրի վրա թշնամու զինվորներն էին, տնկած ծառերը չէին պաշտպանում «Եթե կոշիկներս ու ձեռնափայտս տեսնեք ափին, ուրեմն նետվել եմ ջուրը»․ Արմավիրում կին է ինքնասպան եղել

Ադրբեջանն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի՝ ահաբեկման ենթարկելով ողջ տարածաշրջանը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հայտարարությունը․

«Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձև՝ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ և կոչ է արել Եվրոպական հանձնաժողովին կասեցնել էներգետիկ համագործակցությունն Ադրբեջանի հետ, իսկ հետագա հնարավոր համագործակցությունը պայմանավորել այդ երկրում մարդու իրավունքների ընդհանուր իրավիճակով։

Բանաձևում նշվել է նաև, որ Ադրբեջանում մարդու իրավունքների անմխիթար վիճակը համատեղելի չէ COP29 համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև կոչ արվել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք մարդու իրավունքների խախտումներ են թույլ տվել։ Բանաձևի ընդունմանը նախորդած քննարկումների ընթացքում հորդորվել է նաև կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում ու դադարել Ալիևի ռեժիմին ռազմավարական գործընկեր համարել։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը ողջունում է Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որը պարունակում է առանցքային հարցադրումներ, մասնավորապես Ադրբեջանի հետ համագործակցության սահմանափակման և հանցագործ պաշտոնյաներին պատժամիջոցների ու պատասխանատվության ենթարկելու առումով։ Սակայն անհրաժեշտ էր շեշտել նաև, որ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացրած կառավարությունը չի կարող ապահովել վստահելի և արդարացի համագործակցություն ինչպես ներպետական, այնպես էլ միջպետական հարաբերություններում։ Եվրոպական խորհրդարանը, ելնելով խնդիրների քննարկման իր բացառիկ իրավասությունից, պետք է բարձրաձայնի Լեռնային Ղարաբաղից 2020-2023 թթ․ ընթացքում ավելի քան 150 հազար բռնի տեղահանված հայության ոտնահարված իրավունքների ամբողջական և երաշխավորված վերականգնման մասին և դիմի այս ուղղությամբ գործնական քայլերի։

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները, խոսելով ադրբեջանական վարչակարգի և դրա հանցագործ տարրերի մասին, պետք է նաև տեղեկացված լինեն, որ ադրբեջանական նախորդ վարչակարգերը ևս տառապել են հակահայկականության ռասիստական ախտով և յուրացրել դրանից բխող ցեղասպանի պիտակները։ Ահավասիկ, 1988թ․ Սումգայիթի կոտորածի կազմակերպիչները ոչնչով չեն տարբերակվում Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտման մերօրյա պատասխանատուներից։ Նմանապես և 1990թ․ Բաքվի, Գանձակի, 1992թ․ Մարաղայի կոտորածների ճարտարապետները վերածվել են հերոսների, որոնց օրինակով դաստիարակված սերունդներն արդեն իսկ կրում են ռամիլսաֆարովական և քամալզեյնալըական մարդախեղման պրակտիկ դրոշմը։

Նման գործընթացները չպետք է ընդունելի լինեն ոչ Եվրոպական խորհրդարանի, ոչ Եվրոպական Միության, ոչ էլ առհասարակ եվրոպական և համաշխարհային հանրության համար, որը մեկ անգամ չէ, որ անհանդուրժելի է համարել բռնատիրական վարչակարգերի գոյությունն ու տապալել դրանք։ Ադրբեջանական իշխող վարչակարգն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի որջի, որը ահաբեկման է ենթարկում ողջ տարածաշրջանը՝ իրեն վերագրելով խնդիրների լուծման վարչահրամայական ֆունկցիան և ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր ասպեկտները»։