Հերոսներ տված ծնողները՝ սրբազան պայքարի առաջնագծում «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց՝ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին»․ Հակոբյան Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը ԱԶԲ 2030 ռազմավարությանը Որպես անհետ կորած որոնվող 2006 թ. ծնված աղջիկը հայտնաբերվել է ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար Հայաստանը «թուրքի նոքյարների» չի վերածվելու, սրանք ուզում են, որ մենք մոռանանք Արցախն ու ՀՀ-ն (տեսանյութ) Նաիր Տիկնիզյանն ու նրա կինը սպասում են իրենց առաջնեկին Մեր նպատակն է տարբեր մարզաձևերից խոշոր մրցաշարերի անցկացումը Հայաստանում․ Փաշինյանը՝ Ուրսոյին Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստինՎլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով
Կոչ ենք անում իշխանությանը` առաջնորդվել այն մոտեցումներով, որոնք չեն մեծացնի անվտանգային սպառնալիքը
Արմավիրում վթարային ջրանջատում կլինիՓաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու Ռուսաստանը Ղրիմի կամրջի փոխարեն այլընտրանքքային ճանապարհ է գտելԱյսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր․ Սուրեն ՍուրենյանցՍա, ոչ թե, Նիկոլի ասած՝ «ֆորպոստից ազատվելու» գործընթաց է, այլ պետությունը բոլոր արտաքին ուժերից և բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց․ Արտակ ԶաքարյանՀանրապետության լեռնային մարզերի բարձրություններում գիշերը սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտԻշխանության երեկվա տապալված ֆեյքային քարոզչութունն ինքնին խոսում է, որ մեծ է վախը․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Շարժումն համազգային է, տագնապը՝ համահայկական․ պատիվ է այս պայքարի շարքերում լինելը․ Լիլիթ ԳալստյանԶոհված հերոսի մոր կոչը հանրությանը«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորումԻնքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել․ Միքայել ՍրբազանՀյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին (տեսանյութ)Չեղավ, ո'չ անձրև եք նայում, ո'չ կարկուտ, ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա հավաքել, եկել եք․ Բագրատ Սրբազանը կատակեց (տեսանյութ)5-րդ շարասյան «ֆոտոռոբոտը». հանքերի, թուրքերի «վկաներն» ու ռուսների «հակավկաները»Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (տեսանյութ)«Freedom քաղբանտարկյալներին․ Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է». Դավիթ ՖիդանյանԻմ նկարները հրապարակողների հետ էլ նկար ունեմ, ուղղակի ամաչում եմ հրապարակել․ եկել են աջս համբուրել են, դիմացս էլ՝ խոնարհվել․ Բագրատ ՍրբազանԲագրատ Սրբազանը փոխեց երթուղին, բարձրացավ մերձակա ժայռոտ քարափները (տեսանյութ)Այս ամիս մենք պետք է անպայման վերցնենք Օդեսան և Խարկովը. Ռամզան Կադիրով Գնում ենք, միանանք երթին․ երթը մոտենում է Չարենցավանին (տեսանյութ) Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Ալեն Սիմոնյանը՝ Ժիվկովիչին «Սիլ» ջուր եմ խմում․ Բագրատ Սրբազան
Ղուկասյան Նիկոլն եմ, բայց Փաշինյանը չէ՝ 10 տարեկան եմ․ աչաջուրցի Սևադայի որդին հոր հետ միացել է շարժմանը (տեսանյութ)
Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերըՓոքրիկ հայրական մի խնդրանք բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լեո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանաՍրբազանի հեղինակած երգի հնչյունների ներքո երթը շարունակվում է (տեսանյութ)«Կատուն էլ եկավ, արի', թաթիկով արա», «Կասեն, նոր տեխնոլոգիաներ եք բանեցնում». լրագրողը` Սրբազանին (տեսանյութ)Բոլորս հավաքվել ենք Սրբազան հոր շուրջը, այս ապօրինի սահմանազատման գործընթացը պիտի կասեցվի. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)
Չեմ եկել իմ վարչապետ լինելու հարցն այստեղ քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին աջակցելու․ Արման Թաթոյան
«Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած երթին»․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը Երևանում շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան իր մեքենայում ներարկում է արել, բռնի ուժով համբուրել, չի թողել դուրս գա35 հազար գերմանացի զինվորներ պատրաստ են աջակցել մեր դաշնակիցներին. Օլաֆ ՇոլցԵս ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել
Ադրբեջանցի զինծառայողները հիմա Կիրանց գյուղի մատույցներում են. Գառնիկ Դանիելյան
ՔՊ-ից եղել են բանագնացներ, ովքեր եկել են համոզելու, որ շարժումը դադարեցվի․ Բագրատ ՍրբազանԳազայի բնակիչները շարունակում են տառապել օդային հարվածներից, հիվանդություններից և նույնիսկ սովից. ՄԱԿ-ի պաշտոնյան «անմարդկային» է որակել Իսրայելի գործողությունները Կրեմլում սկսվել է Պուտինի երդմնակալության արարողությունը (ուղիղ)Բարի լու՜յս Սոլակից․ հաջորդ կանգառը՝ Չարենցավան (տեսանյութ)25-ամյա երիտասարդը, ատրճանակը պահելով 70-ամյա կնոջ դեմքին, քաշելով հափշտակել է նրա պայուսակը. նա կալանավորվել է
Հասարակություն

Պետական դավաճանություն կատարելու համար հետախուզվում են Վահան Մարտիրոսյանը և Սյուզան Ջաղինյանը

Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում իրականացվող քրեական վարույթով կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Վ.Մ.-ն և Ս. Ջ-ն, լրտեսություն և թշնամական գործունեություն իրականացնելու համար օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչին այլ օգնություն ցույց տալու եղանակներով կատարել են պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և արտաքին անվտանգության:

Մասնավորապես, Վ. Մ.-ն 2015թ․ սեպտեմբերի 4-ին ընտանիքով հատել է ՀՀ պետական սահմանը, այնուհետև՝ թշնամական գործունեություն իրականացնելու համար անցել է Ադրբեջանի կողմը՝ մեկնել է Բաքու քաղաք, որտեղ հանդիպել է ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո վերջիններիս հանձնարարությամբ զանգվածային լրատվության միջոցներով հակահայկական ելույթներ է ունեցել, որոնցով վատաբանել է ՀՀ իշխանություններին և գովաբանել ադրբեջանական իշխանություններին, որոնք օգտագործվել են լրատվական միջոցներով։

Դրանից հետո, Վ. Մ.-ն, հավաքագրված լինելով ադրբեջանական հատուկ ծառայության ներկայացուցիչների կողմից, վերջիններիս այլ օգնություն ցույց տալու միջոցով՝ հատուկ ծառայությունների հանձնարարությամբ և հսկողությամբ, կեղծ սոցիալական ցանցերի միջոցով, հիմնել է «խաղաղության հարթակ» կեղծ խորագրով գաղափարախոսական կազմակերպություն, որում հավաքագրել է ՀՀ քաղաքացի Ս.Ջ.-ին:

Ս. Ջ.-Ն, հաստատապես իմանալով Վ.Մ.-ի գործունեության մասին, 2017 թվականին անցել է Ադրբեջանի կողմը, այն է՝ մեկնել է Բաքու, հանդիպել ռազմական ոլորտի ներկայացուցիչների հետ, և հավաքագրվելով նրանց կողմից՝ համագործակցության համաձայնագիր է կնքել, որից հետո գումարի դիմաց վերջիններիս հայտնել է պետական գաղտնիք պարունակող՝ ինչպես Քարվաճառի զորամասի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հետ կապված տեղեկություններ, այնուհետև՝ Ադրբեջանի Հանրապետության հատուկ ծառայության ներկայացուցիչներին այլ օգնություն ցույց տալու եղանակով՝ վերջիններիս պահանջով հարցազրույց է տվել, որի ժամանակ գովաբանել է Ադրբեջանի Հանրապետությունը և հակահայկական ելույթներ ունեցել, որոնք օգտագործվել են զանգվածային լրատվական միջոցներով:

Ձեռք բերված փաստերի հիման վրա քննիչը միջնորդություններ է ներկայացրել հսկողություն իրականացնող դատախազին՝ նշված արարքները կատարելու համար Վ.Մ-ի և Ս.Ջ.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որոնք բավարարվել են:

Վ.Մ.-ի և Ս.Ջ-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը: Վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում.Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: