Թբիլիսիում ցույցերը շարունակվում են. կան ձերբակալվածներ և վիրավորներ
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում ոստիկանությունը ձերբակալել է 63 ցուցարարի:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
Նրա խոսքով՝ ծանր վիրավորվել է վեց ոստիկան։ Այլ մանրամասներ այս պահին դեռևս հայտնի չեն: