Ամերիկացիները Ուկրաինային օգնության նոր փաթեթ են պատրաստումՖրանսիան պաշտպանել է Նեթանյահուի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումըՀայ Առաքելական եկեղեցին Հայաստանի 1000 խոշոր հարկտուների ցանկում է․ Ալեն Սիմոնյանը ստում է Վթարային ջրանջատում՝ Երևանում և Հրազդանում Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել Իշխանությունը արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումները Կապանում փորձել են հրկիզել քաղաքապետ Փարսյանին սպասարկող «Lexus lx 570»-ը․ ժամանել է ԱԱԾ -ն Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա ՌԴ գյուղնախարարության բաշխումից ԱՊՀ երկրները կողմ են Երկրի ուղեծրում զենք տեղակայելու մասին միջազգային արգելքի մշակմանը ՌԴ-ում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման վարժանքները Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը քննարկել է Արցախից բռնահանվածների առաջ ծառացած մարտահրավերները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 22-ին կայանալիք միջոցառումների ժամանակացույցը Գագիկ Մելքոնյանը թող գնա մի երկու տառ հայերեն գրել սովորի, խոսելը մի կերպ յոլա կտանենք, ոչինչ (տեսանյութ) Մեր համազգային պայքարում հանրության բոլոր շերտերը պետք է իրենց խոսքն ասեն․ Սուրեն Պետրոսյան Վեհափառի առաջ ծնկի եմ գալու, որ թույլ տա հատուցման պահանջ դնենք, մեր հարկերից են պարգևավճար ստանում (տեսանյութ) Ռաիսիի և նրա պատվիրակության անդամների մարմինները տեղափոխվել են Թեհրանի օդանավակայան Որքան բիրտ են գործում ոստիկանները, այնքան ավելի է մոտենում մեր հաղթանակը. փաստաբան (տեսանյութ) Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա ԵՊՀ ռեկտորը տեսել է` ինչ է կատարվում երկրում, նա ուզում է անցանկալի աշխատողներին ազատել աշխատանքից (տեսանյութ) Գերմանիան կաջակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագրինՄեր տղաներին անհիմն ծեծել էին, բարկացել էին, որ հրեշտակի թևով հայտնվել էի Կիրանցում. Սրբազան (տեսանյութ) Крадут и воруют․ նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով Քանի ուշ չէ, ՔՊ-ականները պետք է կանգ առնեն, թողնեն ու հեռանան, այլ ճանապարհ չկա. Աբրահամյան (տեսանյութ) Տարոսը Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին․ Արտակ Զաքարյան Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւրարտուի 2 Ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված բազմաշահառու քննարկում (տեսանյութ) Ադրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Մայիսի 22-ին որոշ հասցներ կհոսանքազրկվեն 6 ժամովՀայաստանի և Սլովենիայի ԱԳՆ ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը որոշել են աշխատանքից ազատել բոլոր դպրոցների հաշվապահներինՈստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել էԴեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Տավուշի միջոցով թշնամին ցանկանում է վերահսկողություն հաստատել Հայաստան մտնող միակ գազատարի հանդեպ. Էդգար Էլբակյան
Հուսով ու հավատով լի ենք, որ դա հաջողելու է․ Արցախի ԱԺ պատգամավոր
Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ 3 հոգի հետս գալիս են․ տեսա՞ք Արարատ Միրզոյանին ինչ արեցին․ Ալեն Սիմոնյանը՝ քաղաքում թիկնապահներով շրջելու մասին
Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունըԷլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. Գառնիկ ԴանիելյանՌուսաստանը կոչ է անում աշխարհին մեծացնել ճնշումն Իսրայելի և ԱՄՆ-ի վրաԱյս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները․ Տավուշի թեմի առաջնորդԱզգային ժողովում հայտարարությունների ժամ է. հերթագրվել է 23 պատգամավոր (ուղիղ)3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր էԶվարթնոց օդանավակայանում 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
Մամուլ

Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է.

Իշխող խմբակը վերջին երկու օրերին նոր տերմին է դրել շրջանառության մեջ՝ փորձելով տեղի ունեցող միակողմանի զիջումները, որը փաթեթավորել են սահմանազատում-սահմանագծում անվան տակ, կրկին ջարդել նախկինների գլխին։ Մեկը մյուսին կապկելով նրանք իրենց ելույթներում շեշտում են, որ ոչ թե տարածքներ են հանձնում կամ փոխանակում, այլ սահմանն են վերարտադրում, կամ ինչպես Արսեն Թորոսյանն է բնորոշել՝ հողի վրա գծում են Ալմա Աթայի հռչակագրով նախատեսված սահմանը։ Մինչդեռ մինչեւ վերջերս ՔՊ-ականները մեկը մյուսին հերթ չտալով հայտարարում էին, թե հայ-ադրբեջանական սահման գոյություն չունի, իրենք առաջին անգամ սահման են գծում, Նիկոլ Փաշինյանն էլ արդեն քանի տարի է թմբկահարում է, որ Հայաստանը կադաստրի վկայական, այն է՝ պետական սահման չունի։ 

Երեկ ՔՊ խմբակցության պատգամավոր, անկուսակցական Հերիքնազ Տիգրանյանը, հետ չմնալով կատաղի ՔՊ-ականներից, կրկնեց «սահմանի վերարտադրության» մասին հնարովի թեզը, հարցրեցինք՝ եթե կա հայ-ադրբեջանական սահման, ի՞նչ իմաստ ունի վերարտադրել այն, արդյոք այդ «վերարտադրությունը» կազմակերպել են, որ միակողմանի զիջումների գնան, սակայն պատգամավորը հստակ պատասխան չտվեց՝ ասելով միայն. «Մենք ունենում ենք վերականգնված եւ վերահաստատված այն սահմանները, որոնք ունեինք Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Զիջումներ չեն լինում, Հայաստանի տարածքից ոչինչ չի տրվում»։

Մինչդեռ ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տրաքացրեց իշխանության փչած այդ փուչիկը՝ հայտարարելով, թե այն քարտեզները, որոնցով պետք է գործընթացն իրականացնեին, անհետացել են Կադաստրի կոմիտեից։ Նա բացարձակ սուտ որակեց արդարադատության նախարարության այն հայտարարությունը, համաձայն որի «Սահմանազատման գործընթացն իրականացվում է Խորհրդային Միության փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող իրավաբանորեն հիմնավորված քարտեզների և փաստաթղթերի հիման վրա»: Պատգամավորը հիշեցրեց Սովետական ժամանակաշրջանի սահմանազատման, սահմանագծման աշխատանքների վերաբերյալ վերջին ակտը` «Հայկական ԽՍՀ և ադրբեջանական ԽՍՀ առանձին հողօգտագործողների միջև սահմանների ճշգրտման մասին» 1988 թ․արձանագրությունը, որը ստորագրվել է Հայաստանի և Ադրբեջանի հողօգտագործման և հողաշինարարության գերատեսչությունների ղեկավարների կողմից և հաստատվել երկու երկրների կառավարության ղեկավարների առաջին տեղակալների կողմից: Հայաստանի կողմից այդ փաստաթուղթը հաստատել էր լուսահոգի Վլադիմիր Մովսիսյանը` սովմինի նախագահի տեղակալը, եւ դրան կցված են տասնյակ արձանագրություններ: 

«Տավուշի հետ կապված Արձանագրության 6-րդ կետում նշված է, որ Բաղանիսին և Ոսկեպարին փոխհատուցվել է Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչների կողմից Հայաստանի զավթված տարածքներին հավասար մեծության տարածք»։ Աբրահամյանն ասաց, որ 2022 թվականին, այդ քարտեզները դեռևս պահվում էին Հայաստանի Կադաստրի կոմիտեում, իսկ հիմա այլևս գոյություն չունեն, ինչը նշանակում է, որ իշխանությունը միակողմանի զիջումների է գնում: Գուցե նաեւ` վերացնելով հետքերը։