Ամեն ինչ փաստում է՝ մենք ենք այս լեռնաշխարհի քաղաքակրթական տերերը, ոչինչ չի կարելի զիջել բարբարոսին
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Հայաստանի՝ ինձ համար անհայտ հերթական անկյունը բացահայտված է։
Չեմ դադարում զարմանալ և հիանալ մեր նախնիների քաղաքակրթական ճիգով. եկեղեցի ժառի գագաթին՝ 12-13-րդ դդ. և Հայաստանի Հանապետությունից գտնված ամենահին թվագիր խաչքարը՝ 876թ.:
Ամեն ինչ փաստում է, որ մենք ենք այս հզոր լեռնաշխարհի քաղաքակրթական տերերը, և ոչինչ չի կարելի զիջել բարբարոսներին»,- գրել է նա։