Ոսկերպարն այլևս մեզ համար ո՛չ աշխարհագրական տարածք է, ո՛չ սահմանափակ փոքրիկ գյուղ, Ոսկեպարը մեզ համար պետք է դառնա և արդեն դարձել է հաղթանակի խորհրդանիշ․ Բագրատ Սրբազան
Մեր պայքարը հիմնականում գաղափարի և հոգևոր դաշտում է, այնտեղ հաղթեցինք, հաղթելու ենք ամենուր, որևէ արգելք մեզ համար չի կարող լինել։ Այս մասին Ոսկեպարում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը։
«Ինչո՞ւ Ոսկեպարում։ Ոսկերպարն այլևս մեզ համար ո՛չ աշխարհագրական տարածք է, ո՛չ սահմանափակ փոքրիկ գյուղ, Ոսկեպարը մեզ համար պետք է դառնա և արդեն դարձել է հաղթանակի խորհրդանիշ։ Հայաստանում ու նրա սահմաններից դուրս մարդ չկա, որ չխոսի Ոսկեապարի մասին։ Չորս, հինգ պետության դեմ, ցավոք, նաև ՀՀ-ում գործող իշխանության որոշումները բեկել են մի 50-60 հոգով, և սա փաստում է, որ հաղթանակ կարելի է ձեռք բերել անկախ քանակից․ սա է արել Ոսկեպարը»,-ասաց Սրբազանը։