Առաջնորդության Սրբազանի որակները․ նա ունակ է խաղաղ կառավարել բազմահազար մարդկանց․ Ոսկանյան Ոստիկանությունը բացեց ճանապարհը, Սրբազանի ղեկավարած երթը շարժվում է դեպի Սուրբ Աննա եկեղեցի (տեսանյութ) Տղանե'ր, ձեզ մոտ արցունքաբեր գազ կա, մի ծխե'ք, ոստիկանության ծխելը ո՞րն է, կարգ պահե'ք. Սրբազան (տեսանյութ) Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն» (տեսանյութ) Փաշինյանը ՎԶԵԲ նախագահի հետ համատեղ ծրագրերի մասին քննարկում է ունեցել Եթե այստեղ որևէ հրահրում եղավ, ուրեմն Նիկոլ Փաշինյանի և ոստիկանության մեղքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Վախով եկար, վախով էլ գնալու ես, անփառունակ ու անգերեզման». Աբրահամ Գասպարյան Սրանց թուրք կամ ուրացող մի ասեք, հաճույք են ստանում, Արարատի կամ Մեծ Հայքի անուն տվեք. Սրբազան (տեսանյութ) «Նիկո'լ դավաճան, ամոթ». քաղաքացիների վանկարկումները շարունակվում են (տեսանյութ) Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել․ Հրապարակ Փաշինյանին որպես մարդ չեմ կարող գնահատել, բայց որպես պետական գործիչ ստախոս է. Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը՝ ոստիկաններով շրջապատված Օպերայում, խոսում է Բաքվի հետ պայմանագրի մասին (տեսանյութ) Արցունքաբեր գազեր, մահակներ, սաղավարտներ ու վահաններ. ոստիկանները՝ Օպերայի մոտ (տեսանյութ) Էս հո գազի գնի հարց չի, թշնամու առաջ դարպասը բացում ա ու ասում ա՝ մտի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Տավուշի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Արցախի ղեկավարության հետ ինքը հաց է կերել, ասում էր 2 ամիս համբերե'ք. սա հանցանք է, մեղք. Սրբազան (տեսանյութ) Մայիսի 16-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԹուրքիայում հեղաշրջման սպառնալիք կա. Էրդողանը խորհրդակցություն է հրավիրելՆոր արագաչափ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածումԴատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը կփոխվի. Դատական դեպարտամենտՀայաստանի ու Սլովակիայի ՊՆ պաշտոնյաները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետինՔաղաքացիները ֆորումի մասնակիցներին սուլոցներով ու վանկարկումներով դիմավորեցին (տեսանյութ)
Բաքվում ևս 5 ամսով երկարացրել են նաև Արցախի մյուս նախկին ղեկավարների կալանքի ժամկետները
Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ. կասկածյալը ևս հնդիկ էԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Փաշինյանը ժամանեց միջոցառման անցկացման վայր` հազարավոր ոստիկանների պաշտպանության և բողոքի ակցիաների ձայների ներքո (տեսանյութ)
Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարինՎաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորըՓաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի․ ՍուրենյանցՄատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել «Զորավոր» Ավետարանը
Օպերայի տանիքին դիպուկահարներ են նկատվել (լուսանկարներ)
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ՍտրասբուրգՇարունակվել է Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը. մասնակիցների համար անակնկալներ են եղելԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունըԻշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, դառը պտուղները մի օր վայելելու եք. Աբրահամյան«Հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները 4 կետերից շարժվում են Ազատության հրապարակ. ուղիղՔաղաքացիները պատրաստվում են Սուրբ Աննա եկեղեցու բակից շարժվել դեպի Ազատության հրապարակ. ՈՒՂԻՂՈրևէ արտառոց իրավիճակ չկա. Ոստիկանությունը՝ զորքեր կուտակելու մասինՌուսական կողմը չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանից
Թող սուտ տեղեկություն չտարածեն, իբր կիրանցեցիները գոհ են և ուրախ․ տեղացիները՝ իշխանական պատգամավորներին (տեսանյութ)
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցը կհայտնվի ադրբեջանցի զինյալների անմիջական տեսադաշտում․ ոչ ոք իր երեխային դպրոց չի ուղարկի․ Կիրանցի համայնքապետՀարցումները ցույց են տվել՝ ինչպե՞ս են մարդիկ տեսնում Փաշինյանի հեռացումը և ո՞ւմ են տեսնում վարչապետի պաշտոնում. GALLUP (տեսանյութ)Ազատամուտից դեպի Ղազախ տանող հատվածում ուժեղացված հսկողություն է. Ազատություն
Հարցվածների 60 %-ը բացասական է գնահատել Փաշինյանի աշխատանքը, ՔՊ-ն արձանագրել է նվազագույն արդյունքը. Gallup (տեսանյութ)
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար կազմակերպվել է հեռավար այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարանԻնչու Ռուսաստանը չի սատարում Բագրատ Սրբազանի շարժմանը. քաղաքագետՍամվել Դանիելյանին Բագրատ Սրբազանին ողջունելու պատճառով ազատելը իշխանությունների ճղճիմ և մորթապաշտ լինելու լավագույն ցուցիչն է. Սոս ՀակոբյանՀանրապետության բոլոր ոստիկաննները խմբերով շարժվում են Օպերա՝ պաշտպանելու իշխանությանների․ ՈւՂԻՂԺամը 15:30 կլինենք Կոնսերվատորիայի դիմացի այգում, «դիմավորելու» նիկոլ փաշինյանին. Մետաքսե Հակոբյան

Երբ որևէ բան սկսում ես առաջին անգամ, որպես կանոն՝ շատ են մտավախությունները․ ԿԳՄՍ նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է հանրակրթության պետական չափորոշչի ներդրման լավագույն փորձառության խրախուսմանն ուղղված նոր նախաձեռնության մասնակիցների հետ, որոնք այս տարի լավագույնն են ճանաչվել 10 անվանակարգում:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, հանրակրթության վարչության ներկայացուցիչները:

Ժաննա Անդրեասյանը մասնակիցներին շնորհակալություն է հայտնել նախարարության առաջարկին արձագանքելու, մասնակցության և ամսվա լավագույն աշխատանքի հայտը կոնկրետ ուղղությամբ ներկայացնելու համար․

«Դուք ցույց եք տվել ձեր վերաբերմունքն այնպիսի կարևոր բարեփոխմանը, ինչպիսին հանրակրթության նոր չափորոշչի ներդրումն է: Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, թե ինչպես նոր չափորոշչի ներդրումը դպրոցներում դարձնենք ավելի ընդգրկուն և լավագույն փորձը՝ առավել տեսանելի, և այս նախաձեռնությունն այդ նպատակով է արվել»:

Ըստ նախարարի՝ հանրային խոսակցություններն առավելապես կենտրոնանում են եղած խնդիրների շուրջ, որը թեև շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս այս բարդ գործընթացը շարունակաբար բարելավել, սակայն մյուս կողմից էլ մանկավարժների աշխատանքն ու արձանագրված դրական առաջընթացը ստվերում են մնում.

«Դրական արդյունքներ գրանցած ուսուցիչների աշխատանքը կարող է ուղղորդիչ լինել մյուս դպրոցների ուսուցիչների, տնօրենների և աշխատակիցների համար: Այս մեխանիզմը ձեզ թույլ կտա պատմել ձեր աշխատանքի մասին, իսկ մեզ՝ ճանաչել կատարված աշխատանքը: Ձեր արձագանքը շատ բարձր ենք գնահատում, քանի որ երբ որևէ բան սկսում ես առաջին անգամ, որպես կանոն՝ շատ են մտավախություններ, կասկածանքներ և վախեր լինում: Նույնիսկ դրական նախաձեռնություններին հաճախ դժվարությամբ են մասնակցում, հետևաբար կարևոր է, որ դուք նախաձեռնողականություն եք ցուցաբերել և մասնակցել»,- դիմելով ներկաներին՝ ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի խոսքով` հրաշալի աշխատանքներ են եղել, և ներկայացված յուրաքանչյուր աշխատանք մանրամասն ուսումնասիրվել է:
 

«Կարևոր է, որ նոր չափորոշիչը դպրոցներում կայանա, կարևոր է լավագույն փորձի մասին առավել իրազեկվել՝ միմյանցից սովորելու առումով»,- վստահություն է հայտնել Ժաննա Անդրեասյանը:

Ամսվա լավագույնը ճանաչված ուսուցիչները հնարավորություն ունեն այնուհետ մասնակցելու տարվա լավագույնի մրցույթին, որը ենթադրում է որոշակի պարգևատրում. տվյալ ամսվա ներկայացված հայտերով ուսուցիչիչը դառնում է իրավասու՝ հայտնվելու տարվա լավագույնի ցանկերում»:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է մասնակիցների առաջարկներն ու դիտարկումները՝ գործընթացն ավելի արդյունավետ դարձնելու, թե՛ դրական կողմերի, թե՛ խնդիրների մասին խոսելու տեսանկյունից:

Նախարար Ժաննա Անդրեասյանը խոսել է նաև չափորոշչի արդյունքի անկախ գնահատման գործընթացից.

«Ուրախ ենք, որ ունենք չափորոշչի ՀԲ անկախ գնահատման արդյունքը, որը ցույց է տալիս, որ ամենակարևոր խնդիրը չափորոշիչը լուծում է: Դա մեր երեխաներին տրամադրվող կրթության որակի բարձրացումն էր, կրթական առաջընթացի գրանցումը: Տավուշի մարզի արդյունքներով վեց ամսվա կրթական առաջընթացի արդյունք ենք գրանցել, ինչը, ի պատիվ մեր ուսուցիչների, իրականացվելով ամենաբարդ ժամանակահատվածում՝ համավարակի սահմանափակումների, ետպատերազմյան շրջանում, դրական է եղել: Սա առաջին հերթին վկայում է մեր համատեղ աշխատանքի մասին, որը պետք է արժևորել և գնահատել: Մեր հաջողությունների մասին պետք է հաճախ խոսենք, որ դրանք մեզ ոգևորեն եղած դժվարությունները հաղթահարելու ճանապարհին»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ևս շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի համար և շնորհավորել ամսվա լավագույնը լինելու առիթով:
 

«Նախատեսում էինք, որ բոլոր մարզերից մասնակցություն կունենանք, բայց դեռևս չունենք այդ պատկերը: Դա պայմանավորված է առաջին փորձի բարդությամբ, և դուք եք այն համարձակները, որոնք ուղղորդող են մյուսների համար: Այս ձևաչափով հանդիպումները շատ կարևոր են՝ ձեզնից լսելու կարևոր խնդիրների կամ հաջողությունների մասին, որոնք թե՛ մտածելու տեղիք են տալիս, թե՛ ոգևորում են: Այդպիսով կհասկանաք ոլորտի խնդիրները և դրանց լուծման ճանապարհները»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

Հանդիպման ընթացքում նախարարը և տեղակալը պատասխանել են նաև ներկաների հարցերին, որոնք վերաբերել են բուհերի ընդունելության համակարգում կրեդիտային համակարգի ներդրմանը, ուսուցչի օգնականի, դպրոցների հոգեբանների գործունեությանը, գնահատման նոր համակարգին, ըստ նոր չափորոշչի քննությունների կազմակերպմանը և այլ հարցերի:

Պատասխանելով ավագ դպրոցի կրեդիտներով բուհ ընդունվելու հնարավորության մասին հարցին` նախարարը նշել է, որ կրեդիտային համակարգի ներդրման հիմքում կրթական արդյունքի փոխճանաչումն է, ինչը նշանակում է, որ բուհը պետք է ճանաչի կոնկրետ դպրոցի կրթական արդյունքը:

«Կրեդիտային համակարգի ներդրումը պետք է արվի փորձարկումից և արդյունքների վերլուծությունից հետո: Այժմ աշխատանքներ են ընթանում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի լրամշակման ուղղությամբ, որն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Նոր նախագծում, հիմք ընդունելով ՀՀ կրթության՝ մինչև 20230 թվականը զարգացման ծրագրի հիմնական պահանջները, բուհերի ընդունելության համակարգի նոր մոտեցումներ են ամրագրվելու»,- ասել է Ժաննա Անդրեասյանը` հույս հայտնելով, որ հանրային քննարկման փուլում դպրոցներն ակտիվ կլինեն` ներկայացնելով առաջարկներ:

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են նաև Հանրակրթության նոր չափորոշչի տեղայնացման իրենց փորձը: Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Արթուր Տաշչյանի խոսքով` «Առողջ ապրելակերպ» խմբակի ներդրման սկզբնական շրջանում, երբ ծնողների մոտ տարատեսակ մտահոգություններ և չպարզաբանված հարցեր կային, ծնողների հետ կազմակերպել են հանդիպում` ներկայացնելով խմբակի ուսումնական ծրագիրը և նպատակը.

«Մեր մասնագետներին լսելուց և իրենց հուզող հարցերի մասին պարզաբանումներ ստանալուց հետ ծնողների հիմնական մտահոգությունները փարատվեցին»,- պատմել է տնօրենը:

Նա նաև նշել է, որ դպրոցում ժամանակ առ ժամանակ կազմակերպվում են սեմինարներ` գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ:

Երևանի թիվ 108 դպրոցի ուսուցչուհի Լուսինե Մուշեղյանի կարծիքով` նախագծային ուսուցումն աշակերտի կարողունակությունների զարգացման լավագույն մեթոդներից է, և կարելի է որոշ առարկաների դեպքում քննությունը փոխարինել նախագծային աշխատանքով:

Այս առնչությամբ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը պարզաբանել է, որ նման հնարավորություն այս տարի տրված է Տավուշի մարզի դպրոցներին, որտեղ 9-րդ դասարանի ավարտին սովորողն իր ընտրությամբ կարող է քննություն հանձնել կամ նախագծային աշխատանք իրականացնել:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Տավուշի մարզում նոր չափորոշչի ներդրման փորձը:

Ամփոփելով հանդիպումը՝ նախարարն իրազեկել է նաև, որ ակնկալում է լավագույն մանկավարժական աշխատողների ակտիվ մասնակցությունն այս տարի նախատեսվող ուսուցչական երկու համաժողովներին, որտեղ վերջիններս կարող են հանդես գալ նաև զեկույցներով` ներկայացնելով իրենց հաջողված փորձը: