Վրաստան այցելողների կյանքի և առողջության ապահովագրության ներդրման հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ 101 գիտնականներ, գիտաշխատողներ և տարբեր մասնագետներ պահանջել են մարդու հրաժարականը․ Բագրատ Սրբազան Ձերբակալում են Կառավարության զիջողական քաղաքականության հետ անհաշտ հայրենակիցներին․ հայտարարություն Էլ գող, էլ ավազակ, էլ «նարկոբարոն» են ասել մեզ, բայց չեն հերքել հրապարակի ցույց տրված տեսանյութը (տեսանյութ) Առաջնորդության Սրբազանի որակները․ նա ունակ է խաղաղ կառավարել բազմահազար մարդկանց․ Ոսկանյան Ոստիկանությունը բացեց ճանապարհը, Սրբազանի ղեկավարած երթը շարժվում է դեպի Սուրբ Աննա եկեղեցի (տեսանյութ) Տղանե'ր, ձեզ մոտ արցունքաբեր գազ կա, մի ծխե'ք, ոստիկանության ծխելը ո՞րն է, կարգ պահե'ք. Սրբազան (տեսանյութ) Սրբազանը հայրաբար գրկեց ոստիկանին. «Ես քեզ վիրավորելու հարց չունեմ, Լևոն ջա’ն» (տեսանյութ) Փաշինյանը ՎԶԵԲ նախագահի հետ համատեղ ծրագրերի մասին քննարկում է ունեցել Եթե այստեղ որևէ հրահրում եղավ, ուրեմն Նիկոլ Փաշինյանի և ոստիկանության մեղքն է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Վախով եկար, վախով էլ գնալու ես, անփառունակ ու անգերեզման». Աբրահամ Գասպարյան Սրանց թուրք կամ ուրացող մի ասեք, հաճույք են ստանում, Արարատի կամ Մեծ Հայքի անուն տվեք. Սրբազան (տեսանյութ) «Նիկո'լ դավաճան, ամոթ». քաղաքացիների վանկարկումները շարունակվում են (տեսանյութ) Մեղրիի քաղաքապետը հրաժարական է տվել․ Հրապարակ Փաշինյանին որպես մարդ չեմ կարող գնահատել, բայց որպես պետական գործիչ ստախոս է. Սրբազան (տեսանյութ) Փաշինյանը՝ ոստիկաններով շրջապատված Օպերայում, խոսում է Բաքվի հետ պայմանագրի մասին (տեսանյութ) Արցունքաբեր գազեր, մահակներ, սաղավարտներ ու վահաններ. ոստիկանները՝ Օպերայի մոտ (տեսանյութ) Էս հո գազի գնի հարց չի, թշնամու առաջ դարպասը բացում ա ու ասում ա՝ մտի. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Տավուշի բնակիչները սպասում են ինչ-որ վատ իրադարձության. Կիրանցի բնակիչը նշում է՝ անորոշության մեջ են Արցախի ղեկավարության հետ ինքը հաց է կերել, ասում էր 2 ամիս համբերե'ք. սա հանցանք է, մեղք. Սրբազան (տեսանյութ) Մայիսի 16-ին՝ ժամը 10։00-ից մինչև 17։00-ը, որոշ հասցեներում լույս չի լինիԹուրքիայում հեղաշրջման սպառնալիք կա. Էրդողանը խորհրդակցություն է հրավիրելՆոր արագաչափ Դավիթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածումԴատավորների գործունեության գնահատման մեթոդաբանությունը կփոխվի. Դատական դեպարտամենտՀայաստանի ու Սլովակիայի ՊՆ պաշտոնյաները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի վարչապետինՔաղաքացիները ֆորումի մասնակիցներին սուլոցներով ու վանկարկումներով դիմավորեցին (տեսանյութ)
Բաքվում ևս 5 ամսով երկարացրել են նաև Արցախի մյուս նախկին ղեկավարների կալանքի ժամկետները
Առինջի գյուղապետարանի մոտ հայտնաբերվել են դանակահարված հնդիկ ամուսիններ. կասկածյալը ևս հնդիկ էԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
Փաշինյանը ժամանեց միջոցառման անցկացման վայր` հազարավոր ոստիկանների պաշտպանության և բողոքի ակցիաների ձայների ներքո (տեսանյութ)
Վահե Ղազարյանն ընդունել է ԵԽ Երևանյան գրասենյակի ղեկավարինՎաղն առերես կհարցաքննվեն Արթուր Սուքոյանը և Civic.am-ի լրագրողն ու օպերատորըՓաշինյանը չի գիտակցում, որ այս քայլով բացահայտում է, թե այլևս իշխանություն չունի․ ՍուրենյանցՄատենադարանից Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի է բերվել «Զորավոր» Ավետարանը
Օպերայի տանիքին դիպուկահարներ են նկատվել (լուսանկարներ)
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի ՍտրասբուրգՇարունակվել է Հայաստան-Արցախ երիտասարդական ֆորումը. մասնակիցների համար անակնկալներ են եղելԵՊՀ-ում չկա և չի կարող լինել քաղաքական որևէ գործընթաց․ ԵՊՀ-ի հայտարարությունըԻշխանությունը փորձում է կոշտ միջոցներով կանխել քաղաքացիների ակտիվացումը, դառը պտուղները մի օր վայելելու եք. Աբրահամյան«Հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները 4 կետերից շարժվում են Ազատության հրապարակ. ուղիղՔաղաքացիները պատրաստվում են Սուրբ Աննա եկեղեցու բակից շարժվել դեպի Ազատության հրապարակ. ՈՒՂԻՂՈրևէ արտառոց իրավիճակ չկա. Ոստիկանությունը՝ զորքեր կուտակելու մասինՌուսական կողմը չի առաջարկել ամբողջությամբ դուրս բերել իր սահմանապահներին Հայաստանից
Թող սուտ տեղեկություն չտարածեն, իբր կիրանցեցիները գոհ են և ուրախ․ տեղացիները՝ իշխանական պատգամավորներին (տեսանյութ)
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցը կհայտնվի ադրբեջանցի զինյալների անմիջական տեսադաշտում․ ոչ ոք իր երեխային դպրոց չի ուղարկի․ Կիրանցի համայնքապետՀարցումները ցույց են տվել՝ ինչպե՞ս են մարդիկ տեսնում Փաշինյանի հեռացումը և ո՞ւմ են տեսնում վարչապետի պաշտոնում. GALLUP (տեսանյութ)Ազատամուտից դեպի Ղազախ տանող հատվածում ուժեղացված հսկողություն է. Ազատություն
Հարցվածների 60 %-ը բացասական է գնահատել Փաշինյանի աշխատանքը, ՔՊ-ն արձանագրել է նվազագույն արդյունքը. Gallup (տեսանյութ)
«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալների համար կազմակերպվել է հեռավար այցելություն Եղիշե Չարենցի տուն-թանգարան

ՌԴ-ն ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության տանելու փորձ

Ռուսաստանը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումը դիտարկում է որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական դիմակայության մեջ ներքաշելու Արևմուտքի հերթական փորձ։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ․

«Արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու եւ ապակառուցողական միջամտությունը,  տարածաշրջանի երկրների եւ նրանց հարեւանների միջեւ սեպ խրելու ձգտումը Հարավային Կովկասի գործերին կարող են ամենաբացասական հետեւանքներն ունենալ տարածաշրջանի կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման համար, հրահրել նոր բաժանարար գծերի առաջացման, ինչպես նաեւ լարվածության անվերահսկելի աճի»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Վաշինգտոնն ու Բրյուսելը փորձում են հասնել Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալուն, ինչպես նաև ռուսական ռազմակայանի և սահմանապահների դուրսբերմանը․ «Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը դարձնել Հարավային Կովկասում իր խիստ վտանգավոր մտահղացումների իրականացման գործիք»։ 

ՌԴ ԱԳՆ-ն կոչ է անում ՀՀ ղեկավարությանը թույլ չտալ Արևմուտքին խաբել իրեն և երկիրը տանել սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտահոսքով․

«Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն համեմատվում բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի հետ ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից։ Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճ, և, որպես հետևանք, տնտեսության ռեկորդային աճ և բնակչության բարեկեցության բարձրացում:

Վերահաստատում ենք Հայաստանի հետ հարաբերությունները համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու տրամադրվածությունը՝ երկկողմ հիմնարար փաստաթղթերում և ընդհանուր ինտեգրացիոն միավորումների գծով պայմանավորվածություններում ամրագրված սկզբունքների հիման վրա։ Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունների առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների արմատական շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը:

Արևմուտքը չի հրաժարվում նաև հայ-ադրբեջանական կարգավորման հիմնարար հիմքը՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 – 2022թթ.եռակողմ հայտարարությունների համալիրը քանդելու փորձերից, որը նախատեսում է տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, խաղաղության պայմանագրի նախապատրաստման, հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդման միջոցառումներ։ Հենց Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշման ներքո պաշտոնական Երևանը կասեցրեց այդ պայմանավորվածությունների իրականացումը, որոնցից շատերի, մասնավորապես՝ տրանսպորտային փոխադարձ շրջափակման վերացման հարցի շուրջ, կողմերը մոտ էին փոխընդունելի որոշումներին։ Մոսկվան նախկինի պես պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության ձեռքբերմանը։ 

Հարավային Կովկասում ինչպես տարածաշրջանային, այնպես էլ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքի համաձայն, որը համաձայնեցված է 2023թ.հոկտեմբերի 23-ին Թեհրանում կայացած «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ նիստի ընթացքում, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները»։