Գյուղացին բանկերի ձեռքին «գերի է». Արման Աբովյան (տեսանյութ)
Ազգային ժողովում քննարկվում է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի առաջ քաշած նախագիծն առաջարկում է գյուղացիներին ազատել հողի հարկի վճարումից այն տարիների համար, երբ բնակլիմայական անբարենպաստ պայմանների հետեւանքով (ցրտահարում, կարկուտ, երաշտ) գյուղատնտեսական նշանակության հողամասերում բերքի 50 տոկոսը եւ ավելին վնասվել է:
Աժ-ի մեծամասնությունն այս օրինագիծը բուռն քննարկման ենթարկեց: ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանն իր ելույթում զարմանք հայտնեց նման արձագանքի առնչությամբ և նկատեց, որ գյուղացիների մեծ մասն այսօր խնդիրներ ունի տարերային աղետների պատճառով:
«Տեսնում են տուժեցին, բանկերից վարկեր են վերցնում ու մխրճվում նոր խնդրի մեջ: Գյուղացին բանկերի ձեռքին գերի է»,- ասաց Աբովյանը:
Մանրամասները` տեսանյութում