ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. Պեսկով
ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ, սակայն դա չի կարող փոխել հատուկ գործողության արդյունքը:
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտությունում», - ասել է Պեսկովը:
Պենտագոնը ՌԻԱ Նովոստիին հաստատել է ATACMS ընդլայնված հեռահարության օպերատիվ-մարտավարական հրթիռների փոխանցումը Ուկրաինային:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ հրթիռները ներառվել են մարտ ամսին հայտարարված ռազմական օգնության փաթեթում, իսկ ապրիլին հայտնվել Ուկրաինայում։ Լրատվամիջոցները հայտնում են, որ ուկրաինացիներն արդեն երկու անգամ օգտագործել են դրանք ռուսական թիրախների դեմ։