Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց
Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը հայտարարություն է տարածել․
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին, որի արդյունքում Հայաստանի գործող իշխանությունները պարտավորվում են միակողմանի տարածքային զիջումներ անել։ Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի՝ աշխատանքների արդյունքում Հայաստանը ստանալու է «անվտանգային ռիսկերի նվազեցում»:
Գործընթացը համարելով միակողմանի զիջում՝ Տավուշի սահմանամերձ բնակավայրերի և Հանրապետության այլ վայրերի բնակիչներ ձեռնարկեցին խաղաղ հավաքներ և քաղաքացիական անհնազանդության գործողություններ, որոնք դեռ շարունակվում են։
Հավաքների կազմակերպիչները և մասնակիցները բազմազան են՝ սահմանամերձ գյուղերի բնակիչներից մինչև խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններ, քաղաքական և քաղաքացիական նախաձեռնություններ, անհատներ։
Ի պատասխան խաղաղ հավաքների՝ իրավապահ մարմինների և իշխանությունների վերահսկողության ներքո գտնվող խմբերի կողմից տեղի են ունենում իրավունքի անհարկի միջամտություններ, բռնություններ և հետապնդումներ։
Ամբողջական զեկույցը՝ հղմամբ