Օկուպացված Ակնայում փակվում է ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնը
Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրությամբ Ադրբեջանին հանձնված Ակնայում տեղի է ունենում թուրք-ռուսական համատեղ մոնիթորինգի կենտրոնի փակման արարողությունը։
Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Զեքի Աքթուրքը լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել էր, որ Ակնայում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգ կենտրոնը դադարեցնում է իր գործունեությունը։
Պաշտպանության գերատեսչության ներկայացուցիչը հիշեցրել է, որ համատեղ մոնիթորինգի կենտրոնը բացվել է 2021 թվականի հունվարի 30-ին՝ Թուրքիայի և Ռուսաստանի միջև հուշագրի շրջանակներում։