Փրկենք արցախյան մշակույթը. ընթանում է «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոնը

«Արցախյան մշակույթի պահպանման կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից հայտարարված «Փրկենք՝ վաղվա համար» խորագրով համահայկական հեռուստամարաթոնի մեկնարկը տրվել է սույն թվականի փետրվարի 20-ին: Կազմակերպության հիմնական խնդիրն է՝ պահպանել պատմական բարդ ու դժվար ժամանակներում ստեղծված և տասնամյակների պատմություն ունեցող Արցախի պետական մշակութային կազմակերպությունները:
Մարաթոնի արդյունքներն ամփոփելու են այսօր՝ ապրիլի 20-ին ժամը 9:00 – 14:00-ն: