Կոմիտասի շուկայի մայթի կրպակներն ապամոնտաժվում են (տեսանյութ)
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի կողմից տևական ժամանակ բանակցություններ էին ընթանում Կոմիտասի շուկայի հարակից կրպակների վարձակալի հետ՝ դրանք ապամոնտաժելու ուղղությամբ: Այդ մասին ասված է Արաբկիր վարչական շրջանի ֆեյսբուքյան հայտարարության մեջ։
«Արդյունքում կրպակներն ապամոնտաժվում են տնտեսվարողի կողմից: Գործընթացը կազմակերպվել է այնպես, որ տարածքում վաճառք իրականացնող որևէ քաղաքացի չտուժի: Նրանց տրվել է հնարավորություն՝ գործունեությունը շարունակելու շուկայում կամ հարակից այլ տարածքներում»,- ասված է հայտարարության մեջ: