Ջրի վարձավճարը կավելանա, իսկ գազի և հոսանքի գինը դեռ անորոշ է․ մասնագետ (տեսանյութ)
Կվերանայվե՞ն արդյոք կոմունալ վարձավճարները, թե՞ ոչ, մասնագետները դեռևս դժվարանում են ասել, բայց նկատում են, որ ջրի գինը դեռ բարձրանալու է՝ կապված համապատասխան պայմանագրի հետ։
«Անդրադարձ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը և «Բնակարանային կոմունալ ոլորտի աշխատողների միավորում» ՀԿ նախագահ Ատոմ Սարգսյանն անդրադարձան նաև ոլորտի այլ խնդիրներին և խոսեցին գազի սպասարկման համակարգի անհրաժեշտության մասին։
Մանրամասները՝ տեսանյութում․