Գերմանիան կաջակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագրին

Գերմանիան պատրաստ է աջակցել ԱՄՆ-ի առաջարկին՝ ռուսական սառեցված ակտիվներից եկամուտներն օգտագործել Ուկրաինային 50 մլրդ դոլարի օգնություն տրամադրելու համար:
Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
ԱՄՆ-ի առաջարկը առանցքային կլինի G7-ի ֆինանսների նախարարների և կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպմանը, որը տեղի կունենա հինգշաբթի օրը՝ մայիսի 23-ին, Իտալիայի Ստրեզա քաղաքում, ասում են ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաները: