ՌԴ-ում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման վարժանքները

Ռուսական բանակում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի կիրառման վարժանքները։
Հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարությունը.
«Հարավային ռազմական օկրուգի հրթիռային կազմավորումները կմշակեն «Իսկանդեր» համալիրի հրթիռների արձակման նախապատրաստական աշխատանքները, իսկ օդատիեզերական ուժերի օդային ստորաբաժանումների անձնակազմը կհամալրի ավիացիոն զենքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունում ընդգծել են, որ զորավարժություններն անցկացվում են՝ իպատասխան Արևմուտքի երկրների պաշտոնատար անձանց սադրիչ հայտարարությունների՝ ուղղված պահպանելու երկրի ինքնիշխանությունը։