Ամերիկացիները Ուկրաինային օգնության նոր փաթեթ են պատրաստում

ԱՄՆ-ը կարող է մինչև այս շաբաթվա վերջ հայտարարել Ուկրաինային օգնության նոր փաթեթի մասին, գրում է Politico-ն։
Զեկույցի համաձայն՝ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախատեսում է վերադառնալ նախկին ժամանակացույցին և Ուկրաինային զենք և զինամթերք, առաքել ամեն երկու շաբաթը մեկ:
ԱՄՆ-ի երկու պաշտոնյաներ ասել են, որ ռազմական օգնության նոր փաթեթը կարող է ավելի ուշ հասնել: