86 հազար դոլարին համարժեք դրամ է փոխանցվել Վերականգնված միջոցների միասնական հաշվինՍարգիս Խանդանյանը և Իրանի դեսպանը քննարկել են տարածաշրջանային զարգացումներըՄիքայել Սրբազանի կալանավորման որոշման դեմ բողոքը կքննի գաղտնալսմամբ հայտնի դարձած «Հրաչը»Ուշադրություն․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հրապարակել է հոլովակներ, որտեղ սթրայքբոլի խաղերն են ցուցադրվածՍուրեն Պապիկյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնՁեր աջակցությունը մեզ ուժ տվեց և օգնեց հաղթել․ Նոայի գլխավոր մարզիչը հանդես է եկել հայտարարությամբ ՔՊ ֆրակցիայից ոչ թե 18, այլ շատ ավելի մեծ թվով պատգամավորներ են անցնելու ժողովրդի կողմը: Նրանցից շատերը պատանդի դերում հենց նման հրաշագործ առիթի է, որ սպասում են՝ զատվելու Նիկոլից. ՖարմանյանՎեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորներին «Արցախի գլուխը կերան այս հանգրվանին հասնելու համար, հալալ է քեզ՝ մեր հպարտ ժողովուրդ»«ԲՄՎ»-ով «դրիֆթ» արած երիտասարդը ձերբակալվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ (տեսանյութ)Արմավիրի մարզի ծաղկավաճառները հայտնվել են անելանելի և անօգնական վիճակում
ՊՆ Երևան քաղաքի ՌՈ պետի տեղակալին քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է. Armlur.am
Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք. Արթուր Խաչիկյան
Սարգիս Խանդանյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության օրակարգը
Մայր Աթոռն ունի ազգային նշանակություն. կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին սկսել երկխոսություն և գործել հարգանքով և արդարությամբ. հայտարարություն
Եմենի հութիները հրթիռային հարվածներ են հասցրել ԻսրայելինԵթե Վեհափառին ավազանի անունով եք դիմում, ո՞վ ենք մենք՝ նրա ձեռնադրած եպիսկոպոսները․ Աբգար Սրբազան (տեսանյութ)Տեսչական մարմինը վարույթ է հարուցել ԶՊՄԿ-ի վթարի մասին ահազանգի հիման վրա. Hetq.amՕկուպացված Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվելՊահանջում եմ իրավասու մարմիններից հրապարակել խոսակցության ամբողջ համատեքստը, պնդում եմ՝ այդ կտրտված, մոնտաժված հատվածն այլ համատեքստում արտասանված խոսք է. Բագրատ Սրբազան
Առգրավված առարկաների մեջ հայտնաբերվել են մարտական նռնակ և ռազմամթերք հանդիսացող էլեկտրական անդրապայթիչներ (դետոնատորներ)
Քննարկումներ են տեղի ունեցել Զանգեզուրի միջանցքի բացման և զարգացման վերաբերյալ.ադրբեջանական մամուլը մանրամասներ է հայտնումԱդրբեջանից խնդրել են ևս 14 միլիարդ խորանարդ մետր գազ, սակայն կա մի նրբերանգ. Վահե ԴավթյանԱդրբեջանն ու Հայաստանը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը երկկողմ ձևաչափով. Ադրբեջանի ԱԳՆԿառավարությունը եւս 50 մլն եվրո վարկ կվերցնի Եվրոպական ներդրումային բանկից
ԱԳՆ-ն՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Էջմիածնի փոխքաղաքապետ Արսեն Պետրոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրելՀայկական կողմում լռություն է. սա բազմիցս խաղարկված սցենար է, որի հետևանքով դաշտում գերակա են դառնում ադրբեջանական կողմի թեզերը. ադրբեջանագետԱռաջիկա օրերին Երևանում ջերմաստիճանը կհասնի +39-իԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՀութիներն առևանգել են Eternity C նավի անձնակազմի անդամներինՄաշտոցի պողոտայում հասարակական տրանսպորտի համար, փորձնական տարբերակով, տեղադրվել է առանձին լուսացույց՝ «BUS» գրությամբ. քաղաքապետարան ԿԳՄՍ փոխնախարարը մասնակցել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստինՌուսաստանը ողջունում է Աբու Դաբիում այսօր ընթացող հայ-ադրբեջանական ուղիղ բանակցությունները. Դմիտրի ՊեսկովԱնհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով
Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տևած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին
Սամվել Կարապետյանին բանտարկողը վաղը Աբու Դաբիում հանդիպում է Ալիևի հետ, որ բոլորից գաղտնի ու բոլորի աչքի առաջ վերջնական պայմանավորվի, թե ինչ է տալու Հայաստանի սեփականությունից՝ իշխանության մնալու համար․ Միքայել Մինասյան
ԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի և այլ կազմակերպությունների գործունեությունը. ԳալստյանԼսեցի, վնգալով եկա, բայց խուզարկություն դեռ չկա, Հրանտ Մարգարյանը տանն է․ Գեղամ ՄանուկյանԴաշնակցականների տների խուզարկության արդյունքում որևէ ապօրինի առարկա չի հայտնաբերվել. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինՀաջորդ անգամ բժիշկ եմ հրավիրելու, որ «բելի գարյաչկայից» քեզ հանի և հրշեջ, որ ջուր պզզացնի. Սիմոնյանը՝ Աղվան Վարդանյանին Իրապես ընդդիմադիրներ, դուրս եկեք Քոչարյանի դեստրուկտիվ ազդեցությունից և միասին կառուցեք օրակարգի շուրջ միասնական ճակատը․ մնացածը լիրիկա է և պաթոս․ Նարեկ Մալյան«Դաշնակցականի տնից գտել են «Մահ կամ ազատություն»-ով շապիկ և դա ներայացնում են աhաբեկչnւթյան պատրաստվելու ապացույց»Գլխավոր դատախազությունը պահանջում է ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, դրամական միջոցներՏիգրան Ավինյանի վարկանիշն այնքան է իջել, որ ստիպված արհեստական բանականությամբ իմ կրկնօրինակն են ստեղծել, որը գովերգում է Երևանի քաղաքապետարանի աշխատանքը. Չախոյան (տեսանյութ)«Մամա ջան 21» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել էԽուզարկում են Հրանտ Մարգարյանի տունը Էսօրվա ռեպրեսիաների «իրավական հիմքը». բացառիկ մանրամասներ. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)Իջևան համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը որոշել են աշխատանքից ազատել բոլոր դպրոցների հաշվապահներին

2024 թվականի մայիսի սկզբին ԿԳՄՍ նախարար տիկին Ժաննա Անդրեասյանը N 01/23/2255-2024 գրությամբ դիմել է ՀՀ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին, որում մասնավորապես ասվում է.

«Հարգելի տիկին/պարոն. Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի կողմից 2023 թ. հունվարի 11-ին և 16-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում անցկացված խորհրդակցության արդյունքում կազմված N Վ/06-2023 արձանագրության 4-րդ կետի 3-րդ մասը` «...ուսումնական հաստատություններում հաշվապահական հաշվառման գործընթացն արտապատվիրակելու հարցը...»` ներկայացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության դպրոցների` հանրային հատվածի կազմակերպությունների համար հաշվապահական հաշվառման և գնումների համակարգման ծառայությունների գնման հայտի օրինակելի ձևը, և նշված ծառայությունների գնման գործընթացը ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կենտրոնացված կարգով իրականացնելու համար խնդրում ենք 10-օրյա ժամկետում ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ներկայացնել կազմակերպությունների` գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գնման հայտերը:

Կից ներկայացվում է նաև յուրաքանչյուր կազմակերպության հաշվապահական հաշվառման և գնումների համակարգման ծառայությունների գնման նախահաշվային տարեկան գումարի չափերը` հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022թ. դեկտեմբերի 7-ի N 79-Ն հրամանը: 
Առդիր` 2 փաթեթ:

Հարգանքով` Ժաննա Անդրեասյան»։ 

Այսինքն` Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը միասին որոշել են բոլոր դպրոցների հաշվապահներին ազատել աշխատանքից։ Նախարարությունում որդեգրել են հաշվապահական հաշվառման գործընթացի կենտրոնացման և արտապատվիրակման քաղաքականություն։ 

Այլ կերպ ասած մոտ 1400 հաշվապահ կդառնա գործազուրկ։ 

Այնուհետև երբ մեկնարկեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, ԿԳՄՍ նախարարությունից ներքին բանավոր կարգադրություն իջեցվեց` առ այն իբրև թե հիշյալ գործընթացը կասեցվում է։ Կարծում եմ ԿԳՄՍ նախարարությունը գործընթացը սառեցրեց, քանի որ այդ օրերին մտավախություն կար առ այն, որ ՀՀ-ում գործող բոլոր 1400 հանրակրթական ուսումնական հաստատությունների հաշվապահները կսկսեին բողոքի ակցիաներ` իրենց աշխատանքը չկորցնելու իրավունքը պաշտպանելու համար։ 

Այս ողջ ժամանակահատվածում ես բազմաթիվ նամակներ եմ ստանում` ԿԳՄՍ, մարզային և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրակրթական ուսումնական հաստատությունների հաշվապահներից, վերջիններս մտահոգված են, որ առաջիկա ամիսներին կկորցնեն իրենց աշխատանքը և կդառնան գործազուրկ։ 

Հիշյալ խնդրի վերաբերյալ ես 2024 թվականի մայիսի 7-ին պաշտոնական գրությամբ, ԿԳՄՍ նախարարությունից պարզաբանում եմ պահանջել և պաշտոնական գրությամբ (N 02/09.1/14853-2024) պատասխան եմ ստացել, որում մասնավորապես ասվում է.

«Ի պատասխան 2024 թ. մայիսի 7-ի Ձեր գրության

Հարգելի՛ Վանո Կարապետյան 

Հայտնում եմ, որ «Հանրակրթության մասին» օրենքում նախատեսվել է փոփոխություն, համաձայն որի՝ բարձրագույն կրթություն ունեցող և ֆինանսատնտեսական գործունեության ոլորտում վերջին 7 տարվա ընթացքում առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մասնագետները հնարավորություն կունենան դիմելու՝ հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղը համալրելու համար: Հարկ է նշել, որ առաջարկվող փոփոխությունը դեռևս նախագծային փուլում է, որը սահմանված կարգով փորձաքննվելուց և հաստատվելուց հետո կհրապարակվի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում: 

Հարգանքով` Արաքսիա Սվաջյան»։ 

 

Նախ և առաջ ուզում եմ արձանագրել, որ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ինձ որևէ հիմնավոր փաստարկ չի ներկայացնում, ըստ որի արդարացված և անհրաժեշտ է ՀՀ բոլոր դպրոցների հաշվապահներին կրճատելու մասին որոշումը։ 
Մենակ փոխնախարարն ասում է, որ կրճատումից հետո որոշ հաշվապահներ` եթե կունենան համապատասխան չափի աշխատանքային ստաժ, կարող են դիմել հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի թափուր տեղերը համալրելու համար։ 

Ես նաև 2024թ. մայիսի 16-ին հեռախոսազրույց եմ ունեցել ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետի հետ, վերջինս ինձ տեղեկացրեց, որ այս պահին աշխատում են հիշյալ նախագծի վրա և նախարարությունը հետ քայլ չի անելու։ Այսինքն` ուշ թե շուտ մեկ է բոլոր դպրոցների հաշվապահներին նախարարությունը համապատասխան իրավանորմեր սահմանելով ազատելու է աշխատանքից։ 

Նախարարությունում հստակ ասում են, որ որոշումը կայացրել են Նիկոլ Փաշինյանը և Ժաննա Անդրեասյանը` համատեղ քննարկման արդյունքում։ Ես այս ընթացքում զրուցել եմ նաև մի շարք դպրոցների տնօրենների հետ, վերջիններս ասում են, որ հաշվապահների հաստիքները խիստ անհրաժեշտ են դպրոցներին և անգամ պետական միջոցների խնայման տեսակետից առավել ձեռնտու է դպրոցում հաշվապահ ունենալը` հաշվապահական ծառայությունները արտապատվիրակելու փոխարեն։ 

ԱՄՓՈՓՈՒՄ. Հանրակրթական դպրոցների հարգելի՛ հաշվապահներ, եթե չեք ուզում հաշված ամիսներ հետո դառնալ գործազուրկ` պայքարեք հիմա, վիժեցրեք Նիկոլ Փաշինյանի և Ժաննա Անդրեասյանի նախագիծը` Ձեզ աշխատանքից ազատելու վերաբերյալ։ Հիշե՛ք վաղը ուշ կլինի... 

Վանո Կարապետյան 
Պատմաբան, կրթության փորձագետ