Իրանին կոչ են արել չօգնել ՌուսաստանինՌուսաստանը մեղադրվում է քիմիական զենք կիրառելու մեջՌուսաստանը Ֆրանսիային և Գերմանիային կոչ է արել ուսումնասիրել պատմությունՓաշինյանի իշխանությունը մոռանում է կարևորի մասին, կամ՝ փնտրվում է ՀՀ-ին մատակարարված «Իսկանդերը» Գետամեջ գյուղում հրդեհ է բռնկվել Կառավարության նախաձեռնությունը միտված է կիբեռհանցավորության դեմ պայքարում արդյունավետ գործիքակազմին Ճանապարհը զիջելու հարցի շուրջ առաջացած վեճի հետևանքով 19-ամյա երիտասարդ է դանակահարվել Անձրևների ու հեղեղումների հետևանքով Շուռնուխը հայտնվել է տրանսպորտային մեկուսացման մեջ Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը քննության կառնվի այսօր Կփորձես զարթնել տագնապից՝ սիրտ չի լինի, որ թրթռա․ Ռուբեն Մխիթարյանը ռեքվիեմ է գրել
Կամ հայ ժողովուրդը Նիկոլին կուղարկի պատմության գիրկը, կամ էլ Փաշինյանը նույն բանը կանի Հայաստանի հետ․ Աշոտյան
ԱԽ քարտուղարը մասնակցում է «Ուկրաինայի խաղաղության բանաձև գագաթնաժողովին» ՄԻ պաշտպանության հայկական կենտրոնը դատապարտում է հավաքին ոստիկանության գործադրած անհամաչափ ուժը Ես միակը չեմ, իրենց դուր չեն գալիս համարձակ, հայրենանվեր, տեսակ ունեցող մարդիկ. Աշոտ Մինասյան (տեսանյութ) Գեղարքունիքի և Արարատի մարզերում գազանջատումներ կլինեն Լույս տղերքը գնում են ծառայելու, մեռնում են՝ առանց ժառանգներ ունենալու․ ո՞վ է հորինել այդ օրենքները Լավ ենք, հանգստացանք ու պնդացանք. ինչպես են դիմավորում հունիսի 12-ին ձերբակալված քաղաքացիներին (տեսանյութ) «Teplice Open շախմատի միջազգային մրցաշարի ամենաբարձր վարկանշով մասնակիցը գրոսմայստեր Սարգսյանն է Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերը Բաղրամյանում ոստիկանական խոշտանգումների ընթացքում ձերբակալված ցուցարարներն ազատ են արձակվում․ ՈՒՂԻՂԽոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում. 4 մարդ վիրավոր է Տեր լինենք մինչ օրս ունեցած հաղթանակներին և կառուցենք ամենամեծ հաղթանակը․ «Տավուշը հանուն հայրենիքի» Մահացել է Արսենալի նախկին հարձակվող Քևին Քեմփբելը Մեկնարկել է ԼՂ-ից տեղահանվածների բնակարանային ապահովման առցանց դիմումների ընդունման գործընթացը Գլենդելի քաղաքապետն այցելել է Գյումրի Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Համաշխարհային բանկի և Եվրամիության առաքելությանը Առաջացել է GG ընկերությանն առնչվող 3 հասցեում խուզարկություններ իրականացնելու անհրաժեշտություն. ՔԿ «GG»-ի նկատմամբ իրականացվողը քաղաքական պատճառ ունի եւ միտված է խոշոր ընկերության սնանկացմանը Ազատություն Արմենին ու բոլոր նրանց, ովքեր ամեն ինչից վեր են համարում հայրենիքն ու արժանապատվությունը. Աբրահամյան 930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար (տեսանյութ)Հունիսի 17-ին որոշ հասցներում 8 ժամ լույս չի լինիՊետք չէ շփոթել բռնապետությունը խուլիգանապետության հետ․ փորձագետԼրագրողները G7-ի գագաթնաժողովում Բայդենի պահվածքը ցնցող են անվանելՓաշինյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստինՀայաստանում երկաթուղային հաղորդակցությունը վերականգնվել է ժամանակացույցից շուտԹաիլանդի վարչապետը հերքում է պաշտոնաթող լինելու մտադրության մասին լուրերըԻշխանությունը բոլորին «դավադիտ» է արել․ Արման ԱբովյանՌուսաստանում բարձրացնում են թոշակներըՀրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներԲաքվի հետ խաղաղության պայմանագիրը լինելու է շրջանակային փաստաթուղթ, ոչ ավելին. ԱյվազյանՀերթական շոուն էին նախապատրաստել, որ մեր ընկեր Գերասիմին ասֆալտին փռեին, բայց հիասթափվեցին․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)ԱՄՆ-ը նախատեսում է օրինականացնել հարյուր հազարավոր միգրանտներիՀիմարություն է․ ամբողջ պետական ապարատը կոխել են նիկոլական ֆեյքերի ու «Սիվիկ»-ների տակ․ բոլորը կանգնելու են դատարանի առաջ․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)Մեսիջ են ուղարկում գործարարներին՝ «չհամարձակվեք կանգնել շարժման կողքին»․ Փաստաբանը՝ GG-ի խուզարկության մասինԻնչո՞ւ է խուզարկվել GG ընկերության գրասենյակը. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին փող տալու համար. ՔԿՀՀ ԱԱԾ-ն առավել ակտիվ արցախցիներին հրավիրում է ծառայության շենք և տեղում հորդորում չմասնակցել հավաքներին. ՓաստաբանԳերասիմ Վարդանյանի ձերբակալման որոշում կա «Շինծու քրեական գործ է նախաձեռնված»․ Գերասիմ Վարդանյանը՝ ձայնագրության մասինՁերբակալվածներից 2-ը կանայք են
Հասարակություն

Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է

Մայիսի 16-ի ժամը 22.55-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «թոքի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ երիտասարդի է բուժօգնության տեղափոխում։

Ժամը 23.00-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արտաշատի բաժին երկրորդ հաղորդումն է ստացվել․ ՊԾ կարգախմբից հայտնում էին, որ Ոստան գյուղում հրազենային վնասվածքով տղամարդու դիակ կա:

Արտաշատի բաժնից մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ հրազենային վնասվածքով հիվանդանոց տեղափոխված անձը Ոստան գյուղի 24-ամյա բնակիչ է, իսկ սպանվածը Արտաշատ քաղաքի բնակիչ 27-ամյա Վահագն Վարդանյանն է։ Պարզվել է նաև, որ դեպքը տեղի էր ունեցել Ոստան գյուղի գերեզմանատան հարակից տարածքում։

Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի հինգ հոդվածների հատկանիշներով։
Հանցագործությունը բացահայտվեց Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Արարատի մարզային վարչության, Արտաշատի, Արարատի, Տաշիրի բաժինների և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում։

Պարզվել է, որ մայիսի 16-ին Արտաշատ քաղաքի շուկայի տարածքում գտնվող հացի փռում Ոստան գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը բարևելու հարցի շուրջ վիճաբանության է բռնվել 30-ամյա համագյուղացու հետ։ Հետագա պարզաբանումների համար ժամը 22.30-ին մի կողմից՝ 30-ամյա երիտասարդն իր ՎԱԶ-2106 մեքենայով՝ 35-ամյա հորեղբորորդու հետ, մյուս կողմից՝ 24-ամյա երիտասարդն իր ՎԱԶ-2121-ով՝ չորս համագյուղացիներով, այդ թվում՝ 27-ամյա սպանվածը, հանդիպում են գյուղի գերեզմանատան հարակից էլցանցի ենթակայանի կից տարածքում: 24-ամյա երիտասարդը իջնելով մեքենայից՝ իր մոտ ապօրինի պահվող որսորդական հրացանից կրակում է 30-ամյա համագյուղացու ուղղությամբ՝ պատճառելով վնասվածքներ, ինչին ի պատասխան՝ նրա 35-ամյա հորեղբորորդին իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակում և մարմնական վնասվածքներ է պատճառում նրան և 27-ամյա Վահագն Վարդանյանին՝ վերջինիս պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածք։

Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում երկրի սահմանը լքել պատրաստվող 35-ամյա տղամարդը մայիսի 17-ի ժամը 6.45-ին Գոգավանի մաքսային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արտաշատի բաժին, ապա ներկայացվել է մարզային քննչական վարչություն: Նա կալանավորվել է: Ձերբակալվել է նաև 24-ամյա երիտասարդը։ Հայտնաբերվել և մարզային քննչական վարչություն են ներկայացվել նաև երկու մասնակից։
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են տրանսպորտային միջոցները, մահակ, 9 մմ տրամաչափի պարկուճ, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանի 4 պարկուճ, 12 մմ տրամաչափի 3 փամփուշտ և արնանման հետքեր:

Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական և դատահետքաբանական փորձաքննություններ:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք հրազենները և 30-ամյա երիտասարդին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: Հանգամանքները պարզվում են:

`