Փաշինյանը կիրանցիներին ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախությանՊայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»Կադաստրի կոմիտեում գտնվող քարտեզները ոչնչացվել են 22 թվից հետո․ «Հրապարակ»«Զադնի» է դրել, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»ՔՊ հերթական «ձեռքբերումները»․ Երևանում ՏԻՄ վերջին ընտրությունների իրավախախտումները չեն վրիպել Freedom House-ի աչքից. «Ժողովուրդ»Մեր էրեխեքին թունավորել են, նոր վառել. Ազատ գյուղի կացարանում զոհվածի հայր (տեսանյութ)Արմավիրի նախկին դատախազները դիմել են արդարադատության նախարարին. ի՞նչ են պահանջում . «Ժողովուրդ»«Բավարիա»-ն և «Ռեալ»-ը չեն պարզել հաղթողին
Զինվորական կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատների ակցիան հրապարակում․ ՈւՂԻՂ
Սրանց ասելով ստացվում է, որ Ադրբեջանը մինչև հիմա ինչ արել է` լեգիտիմ փաստարկներ է ունեցել՝ հարձակում Արցախի վրա, Արցախի հայաթափում, հարձակում Հայաստանի վրա. «ՉԻ»
Մայիսի 1-ը, որպես աշխատավորների միջազգային օր, տոնվում է աշխարհի ավելի քան 140 երկրներում
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»Ի՞նչ եղավ «Լիդիան»-ից փայ մտնելու գործընթացը․ Հրապարակ»Սևանում ավտոտեխսպասարկման կետում այրվել է մեքենաՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին, որը սանկցիաների տակ է գտնվում Եվրոպայում. «Ժողովուրդ»Սերբիայի նախագահը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը, ոչ թե BRICS-ին
Բլինքենն անձամբ է մասնակցում Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին․ Պետդեպ
Ադրբեջանն այսօր վերածվել է մարդկության դեմ սպառնալիքի՝ ահաբեկման ենթարկելով ողջ տարածաշրջանը Կիրանցեցին պայքարում է, որ մեր Հայրենիքը չդառնա Ադրբեջան (տեսանյութ) Պուտինը պետք է երկխոսության անկեղծ պատրաստակամություն դրսևորի. ԲլինկենՀունգարիան «վաճառեց» Սաֆարովին, այժմ խոչընդոտում է ՀՀ տրամադրվելիք աջակցության գործընթացին ԲՏԱ նախարարը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ ռազմաարդյունաբերության ոլորտի հարցեր է քննարկել Ուզում եմ` մեր զրույցի վերջում մենք փարվենք իրար. Կիրանցում երեկոյան զրույցն ավարտվեց աղոթքով (տեսանյութ) Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբանական խումբ ԱՄՆ-ն դեմ կլինի և քայլեր կձեռնարկի Բենյամին Նեթանյահուի ձերբակալության դեպքումՄխիթարյանը հրաժարվել է Միլանի մասին ծաղրական պաստառ ցուցադրել Civic.am-ի լրագրողը ճանաչվել է տուժող․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում «Զվարթնոց» օդանավակայանում՝ Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ, ՌԴ քաղաքացի է մահացել Ադրբեջանը վերածվել է մի հսկայական կալանավայրի, իսկ Ալիևը ստանձնել է բանտապետի տխրահռչակ պաշտոնը Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում. «Opel»-ը Գավառում վրաերթի է ենթարկել 11-ամյա դպրոցականի Ադրբեջանի նախագահը քաղաքական վանդալիզմի է ենթարկում տարածաշրջանի բնիկ ժողովուրդների պատմությունը Կիրանցում ակցիան շարունակվում է․ երեկոյան զրույց․ ՈՒՂԻՂԵրևանում անհնազանդության ակցիաներ են․ Փաշինյանը «ՔՊ» նիստ է գումարել Քաղաքացիները փակել են Արշակունյաց պողոտան․ երթևեկությունը այս պահին կաթվածահար է Երևանում ակցիայի ժամանակ բերման են ենթարկվել 100-ավոր մարդիկ, այդ թվում՝ կանայք և տարեցներ Լրագրողը Սրբազանի մասին սուտ տեղեկություն է տարածել․ շարժումը դիմել է դատարան «Թողե՛ք աղջկան». բերետները , կնոջը քարշ տալով, բերման են ենթարկում (տեսանյութ) Ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ԱԺԲ-ի կողմնակիցներին (տեսանյութ) ՀՀ տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի․ Վեհափառ Հայրապետների կոչն ու զորակցությունը Տավուշում պայքարին է միացել Արթիկի թեմի առաջնորդը Բռնությունը դատապարտելի է, բայց դատապարտելի պետք է լինի ոչ միայն յուրայինների նկատմամբ գործադրվածը «Ելե՛ք հանձնել են»․ իրազեկման ակցիա՝ Գյումրիում՝ ի աջակցություն Տավուշի պայքարի ԵՄ դեսպանին հրավիրել եմ ներկա գտնվելու Աշոտյանի դեմ քաղաքական դատավարությանը․ Աննա Մկրտչյան «Հայաստանը պատրաստ է ժամանակավոր հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը»․ Միրզոյան Օկուպացված Ստեփանակերտի Սպայական թաղամասը ադրբեջանցի վանդալները դարձրել են հանրակացարան Ազգը պետք է լինի Տավուշի հետ. Րաֆֆի Հովհաննիսյանը Կիրանցում է (տեսանյութ) Պարոն Օհանյան, ձեր ֆրանկցիային շարեք, հավսար-զգաստ արեք և դաստիարակեք, որ կոռեկտության սահմանները չանցնեն։ ԱԺ֊ Քոչարյանների պապլավոկը չի. քպական (տեսանյութ) Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը Քրեակատարողական հիմնարկներում խուզարկությամբ հայտնաբերվել են բջջային հեռախոսներ և այլ արգելված իրեր Լրատվամիջոցների մասնագիտական պաշտպանված և արդյունավետ աշխատանքն ունի մեծ հանրային կարևորություն․ ՄԻՊ
Մշակույթ

Ադրբեջանի հակագիտական հայտարարությունները՝ Խաչենի իսլամական դամբարանի մասին

Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի պատրաստած «Աղդամի իսլամական ժառանգությունը՝ ջնջված էջեր» տեսանյութում կեղծ, տարակուսելի և հակագիտական կողմնակալ հայտարարություններ են հնչեցվել Խաչենի (Խաչեն-Դորբաթլու) իսլամական դամբարանի մասին։

Ադրբեջանական հերթական կեղծ տեղեկատվությանն անդրադարձել է Ացախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը:

«Դամբարանին անդրադարձած բոլոր հետազոտողները փաստել են նրա ճարտարապետության և արտաքին տեսքի, հարդարանքի առնչությունները Անդրկովկասի քրիստոնեական ճարտարապետության հետ՝ ներկայացնելով դամբարանը որպես իսլամական և քրիստոնեական արվեստների, ոճերի յուրահատուկ մի խաչաձևում: Լ. Բրետանիցկին, ով առավել մանրամասն անդրադարձել է դամբարանի ճարտարապետությանը և քանդակներին, ակնհայտ նմանություն է տեսնում այս դամբարանի և Եղվարդի սբ. Աստվածածին եկեղեցի-դամբարանի միջև: Այս նմանությունը առաջինը նկատել էր արվեստաբան Տ. Ա. Իզմայլովան՚

Դամբարանը գիտական հանրությանը հայտնի դարձավ միայն խորհրդային տարիներին: Հուշարձանը բազմիցս հետազոտվել է, նրա մասին կան բազմաթիվ գիտական հոդվածներ, վերլուծություններ, որտեղ հուշարձանը բազմակողմանի վերլուծության է ենթարկվել: Հատկապես կարևոր է, որ այդ աշխատանքների զգալի մասը արվել են Խորհրդային Ադրբեջանի ակադեմիական հանրույթի ներկայացուցիչների կողմից և հրատարակվել են ռուսերենով: Հուշարձանի անդրադարձել են նաև ականավոր խորհրդային արվեստաբաններ, ճարտարապետներ: Կան հուշարձանի բազմաթիվ լուսանկարներ:

Ակնհայտ համարելով Խաչենի իսլամական դամբարանի և Եղվարդի սբ. Աստվածածին եկղեցու ճարտարապետական լուծումների և հատկապես քանդակային հորինվածքների նմանությունները և դամբարանի արաբերեն արձանագրության մեջ հիշատակվող ճարտարապետի անունը, ավելի քան հավանական է, որ այն կոռուցվելէ Շահիկ վարդպետի կողմից։

Դամբարանի կառուցման արձանագրությունը գտնվում է   մուտքից անմիջապես վերև: Այն թեև բազմիցս հրատարակվել է, սակայն գրեթե բոլոր հրատարակություններում կան տարընթերցումներ՝ կապված դամբարանի ճարտարապետի և պատվիրատուի անունների հետ: Այս փաստը մատնանշում էին խորհրդային տարիներին դամբարանը հետազոտած մասնագետները: Տարընթերցումների պատճառը, ինչպես նշում է Լ. Բրետանիցկին, այն է, որ այն փորագրվել է ոչ մասնագետ կամ էլ ոչ վարժ փորագրող վարպետի կողմից: Խորհրդային տարիներին հրատարակված աշխատանքներում դամբարանի ճարտարապետի անունը կարդացել են որպես Շահբենզեր, Շախենզի, անգամ Շախբեգոզար: Նույն խնդիրը առկա է նաև պատվիրատուի հարցում, որի անունը կարդացվում է որպես Մուսա խոջայի որդի Կութլու, Մուսայի որդի Կատավա խոջա, Մուսայի որդի Կութլու Խվաջա: Հստակ է կառուցման տարեթիվը՝ 1314 թվական: Տարակուսելի է, որ չգիտես ինչու դամբարանի պատվիրատուի տվյալները ադրբեջանական այս հողորդուման մեջ  ներկայացվում են ադրբեջանական ազգանվան ձևով՝ օղլու վերջավորությամբ:

Տարօրինակ է, որ հայտարարվում է, թե հուշարձանը հայերի կողմից ենթարկվել է վանդալիզմի և գտնվում է վատ վիճակում: Այնինչ հուշարձանի որևիցե լուսանկարի վրա հնարավոր չէ գտնել միտումնավոր ավերման, վնասման որևէ վկայություն: Դա շատ լավ երևում է ոչ միայն վերջին 20 տարիներին արված լուսանկարներում, այլ նաև հենց ադրբեջանցիների կողմից 2020 թվականից հետո արված լուսանկարներում: Միակ բանը, ինչն աչքի է ընկնում, դա հուշարձանի պատերին և ներսում դեռևս խորհրդային տարիներին արված տասնյակ գրություններն են՝ կիրիլատառ ադրբեջաներենով: Անվնաս է դամբարանի շուրջը գտնվող մահմեդական գերեզմանոցը, տապանաքարերը: Ցանկության դեպքում կարելի էր դա նկարահանել: Առավել զարմանք է առաջացնում Րիզվանովի այն հայտարությունը, որ իբր հայերը վնասել են հուշարձանի կառուցման մասին արձանագրությունը: Այնինչ մուտքի անմիջապես վերևում այն իր տեղում է և միանգամայն անվնաս: Ավելին, Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հուշարձանի մոտ տեղադրվել է ցուցանակ, տարածքը հաճախ բարեկարգվել է: Միակ վնասված և ջարդվածն այստեղ հայերեն ցուցանակն է:

Խոսելով Խաչենի իսլամական դամբարանի կառուցման հանգամանքների, պատմական միջավայրի մասին՝ Հուսեյնովը 13-14-րդ դարերում տարածաշրջանում իշխող մոնղոլական խանական տոհմերը հայտարարում է թյուրքական, իսկ երկրամասի պատմությունը ներկայացնելիս այն կտրում է իր պատմական միջավայրից: Այնինչ, վրացական, պարսկական, արաբական բազմաթիվ սկզբնաղբյուրները շատ հստակ են: 13-14-րդ դարերի պարսկական աղբյուրները մանրամասն վկայում են Կուր և Արաքս գետերի միջև գտնվող ընդարձակ հարթավայրում մոնղոլական զորքերի տեղաշարժի, մոնղոլական և նրա հետ կապված ազնվական տոհմերի հանգստի, կառուցումների մասին: Խորհուրդ կտայինք հեղինակին ուշադիր կարդալ Համդուլահ Ղազվինու, Ռաշիդ ադ-Դինի աշխատանքները, ովքեր լինելով իր կողմից վկայակոչվող մոնղոլական վերնախավի պաշտոնյաները, լավագույնս են ներկայացրել ժամանակաշրջանը և բավականին հստակ տարածաշրջանը, երկրամասերը, բնակչության էթնիկ կազմը: Ցանկալի կլինի նաև կարդալ Ի. Պետրուշևսկու, Վ. Բարտոլդի հետազոտոթյունները:

Խաչենի իսլամական դամբարանը նկարագրած մասնագետները այս կառույցում կապ են տեսել իսլամական և քրիստոնեական մշակույթների մեջ: Հեղինակներից և ոչ մեկը չի փորձել պրիմիտիվացնել սելջուկյան մշակույթ, մոնղոլական շրջանի մշակույթ եզրերը, ինչպես անում է Հուսեյնովը: Այս տերմինները դիտարկվել են 11-14-րդ դարերի մշակութային, պատմական իրողությունների ներքո: Բոլորն ակնհայտ զուգահեռներ են տեսել հայկական հուշարձանների, այդ թվում և Արցախի քրիստոնեական հուշարձնների հետ: Այս աշխատանքները հրատարակված են, հատուկ հաղորդավարի համար կտեղադրենք դրանց հղումները:

Հաղորդման մեջ նշվում է, որ Աղդամի շրջանում գտնվող իսլամական դամբարանների մեծ մասը վնասված է և քանդված: Այնինչ դրանց զգալի մասը իրենց տեղում են, ինչի վկայությունը հենց ադրբեջանական կողմի լուսանկարներն են 2020 թվականից հետո»: