Հութները Կարմիր ծովում հարձակվել են իսրայելական առևտրային նավերի վրա
Եմենի հութիները հարձակվել են երկու առևտրային նավերի վրա՝ Կարմիր ծովում և Հնդկական օվկիանոսում: Այս մասին հայտարարել է շարժման ռազմական ներկայացուցիչ Յահյա Սարին։
Նրա խոսքով` հարձակումը տեղի է ունեցել, երբ նավը ուղևորվում էր Իսրայելի Էյլաթ նավահանգիստ։ Հութիները նշել են, որ նավը պատկանում է Իսրայելին: Սարին չի հստակեցրել, թե ինչպես է պարզվել այս նավի ինքնությունը։
Բացի այդ, նա հայտարարել է Կարմիր ծովում ամերիկյան երկու կործանիչների վրա անօդաչու թռչող սարքի հարվածի մասին։ Հութիի խոսնակը պնդում է, որ զենքերը, որոնք նրանք օգտագործել են, հասել են իրենց նպատակներին։