Թրամփի որդին նամակ է ստացել, որում եղել է կասկածելի փոշի
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վագ որդին փոստով ստացել է անհայտ փոշիով ծրար, որից հետո նրա տան մոտ նկատվել են բազմաթիվ հրշեջ մեքենաներ և քիմիական պաշտպանիչ հագուստով մարդիկ:
Այս մասին գրում է The Daily Beast-ը։
Թրամփ կրտսերի ներկայացուցիչը, ով կարևոր դեր է խաղում իր հոր նախընտրական արշավում, հաստատել է տեղեկությունը և ասել, որ դեռ չեն պարզել, թե ինչ է գրված նամակում, բայց փոշին չի համարվում մահացու: